Գիշեր
Մարող երազներ, հուսահատ մի սիրտ
Չքված երազանք` մարված առհավետ:
Լքված մի սենյակ մոռացված հեռվում,
Այնտեղ մենակ եմ` մենակ առանց քեզ...
Չկաս դու՛,չկաս
Չկա տառապանք,չկա եվ արցունք...
Պայծառ էր՝ գարուն
Արեվ իմ հոգում, կյանքը աչքերիս
Հավատ իմ սրտում:
Հայտնվեցիր դու, բերեցիր քեզ հետ
Տանջանք, մղկտանք, անքուն գիշերներ....
Սպասում երկար,երկար տաղտկալի
Թախծոտ մեղեդի ու դժբախտ մի սեր,
Որ երկա՛ր, երկա՛ր լուռ տառապանքի
Պատճառ է դարձել:
Իսկ ինչի՞ն եմ ես այսքան սպասում
Միթե՞ չեմ տեսնում,միթե կույր եմ ես
Ոչ ես կուր չե՛մ, բնավ էլ կույր չեմ
Ես պատժված եմ անկեղծ սիրելու
Եվ քե՛զ, միայն քեզ
Իմ պատուհանից տեսնելու համար....
Բացված առավոտ, չփակված աչքեր
Արեվի Ճաճանչ ու նորից խենթ սեր...
Նորից նույն կյանքը, նորից նույն սերը
Նույն ենք նաեվ մենք
Մեր փուչ հույսերը...
Գեթ մի բան փոխվեց մի գիշերվա մեջ
Սպիտակ մի թել նորից բույն դրեց
Քո վարսերի մեջ....
***
Իրերն իրենց անուններով
Եւ մեզ թվում է, թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը, որ մարդ է օգնում
Հատուկ պամանով, հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
Եւ մենք էլ նրա ՝այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը, որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում, որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի, աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը:
Թուր չէ այն թուրը,որ ստեղծված է
Հետդ կրելու, կորսված հոգիդ վերագտնելու
Սին կամքի համար:
Թուր է այն թուրը,որը միշտ սուր է
Եւ միշտ սրվում է ինքնաբերաբար ՝
Երկիր ներխուժած խուժանի արյամբ:
Ա՛յ սա է թուրը:
Ցանկությունն այն չէ,
Որ հենց կամենաս,
Ոտքերդ պարզես ու հանգստանաս
Ինքն իրեն,հանգիստ,առանց տանջանքի
Ի կատար ածվի:
Ցանկությունն այն է,
Որ կամենում ես բառերով ասել
Լեզուդ է նույնիսկ քեզ ընդիմանում
Ու կատարվելիս կուռ ճակատիցդ քրտինք է ծորում
Ու կատարվելիս այդ համեստ հոգիդ հանգիստ է զգում:
Ա՛յս է ցանկություն:
Թշնամին նա չէ, ով խրամատում
Միշտ զենք է պարզում,
Տարածքը հսկում և հաճախ խոցում:
Թշնամին նա է,ով կողքդ նստում,
Ով հետդ խոսում Ու հաջորդ քայլից քեզ ոտք է մեկնում
Բարձրունքից գցում:
Սա՛ է թշնամին:
Եւ ազատությունը այն մեկը չէ,որ
Ծնվում է այն ժամ, երբ մեջդք է այրվում
Թշնամու ուղած մտրակի ցավից
Ազատությունը հենց այն է միայն,
Որ քո ձեռքերով հրամցնում ես
Քեզնից տարբերվող քո բարեկամին:
Ազատությունը հենց այս է ,որ կա:
Այդ կյաքը այն չէ,
Որը պարզապես մարդիկ ապրում են
Ու հող են դառնում:
Կյանքը հենց այն է,
Որ նենգ թշնամուդ անողոք ցավից
Դու էլ ես ցավում....
Որ ընկերոջդ ուրախությունից
Դու էս ամենից մեծ հրճվանքն ապրում:
Եվ երբ մեռնում ես
Բոլորի նման պաղ հող չես դառնում.
Հոգի էս առնում ու վեր ես հառնում
Ու լույս ես դառնում:
Հենց այս է կյանքը:
0 արձագանք:
Post a Comment