Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label եզրափակիչ. Show all posts
Showing posts with label եզրափակիչ. Show all posts

3.03.2014

Իրանագետների հաղթանակը թիմին դուրս բերեց եզրափակիչ


Մերի Քոչարի անվան բանավեճի առաջնության շրջանակներւմ միմյանց եմ դուրս եկան իրանագիտության և թյուրքագիտության ամբինների հավաքական թիմերը: Երիտասարդ արևելագետների բանավեճին թեման էր «ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր է լավ կրթություն ունենալ»:
Բանավիճող կողմերին գնահատում էին ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտւթյան ամբինի դասախոս Սարգիս Ասատրյանը և ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի անդամ Անի Հովակիմյանը:
Ծավալված բուռն և էմոցիոնալ բանավեճի արդյունքում ավելի ծանրակշիռ գտնվեցին իրանագետների փաստերը, որոնք հանդես էին գալիս դեմ դիրքորոշմամբ:
Տանելով իր երկրորդ հաղթանակը` իրանագիտության հավաքական թիմն ապահովեց տեղը եզրափակչում:  Եզրափակչի երկրորդ մասնակցի ուղեգիրը միմյանց միջև կվիճարկեն արաբագիտության և թյուրքագիտության թիմերը:



Խաղը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 14:30 Երկանեանների անվան դահլիճում: Սիրով սպասում ենք բոլորին:

10.13.2013

Փորձը հաղթեց երիտասարդությանը: Ասպիրանտուրա 14:3 Թյուրքագիտություն 4


Հոկտեմբերի 12-ին իր եզրագիծը հատեց Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին ասպիրանտների և Թյուրքագիտության 4-րդ կուրսի ուսանողների թիմերը, որոնք, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, կիսաեզրափակիչ խաղերում հաղթանակներ էին տոնել՝ համապատասխանաբար Արաբագիտություն 4 և Թյուրքագիտություն 1 թիմերի նկատմամբ: Ասպիրանտ ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման ողջ ընթացքում ունեցած թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելությունը շոշափելի դարձնել և հաղթել խոշոր՝ 14:3 հաշվով:
Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով, շնորհավորելով հաղթող թիմին, նշեց, որ այս անգամ փորձը հաղթեց երիտասարդությանը, և չեմպիոնական գավաթը հանձնեց հաղթող թիմի ավագ Մխիթար Հայրապետյանին:
Մրցաշարի կազմակերպիչ, ՈւԽ սպորտի հանձնաժողովի պատասխանատու Նարեկ Կարդաշյանն էլ հավելեց, որ բավականին դիտարժան ու հետաքրքիր մրցաշար էր՝ խոստանալով, որ առաջիկա ուսանողական տարիներին սույն նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով նորանոր թիմեր ու մասնակիցներ:
Նշենք նաև, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց փոխչեմպիոնի կոչումը նվաճած Լևոն Ղարիբյանը:
Դե իսկ Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացավ ասպիրանտներից Արսեն Մելոյանը, ով
մրցաշարի ընթացքում դարձավ 17 գոլի հեղինակ:
Լավագույն 5 ռմբարկուների ցուցակն ունի հետևյալ տեսքը`
1.Մելոյան Արսեն՝ 17 (Ասպիրանտ)
2.Կոստանյան Վարդան՝ 15 (Ասպիրանտ)
3.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
4.Հայրապետյան Մխիթար՝ 10 (Ասպիրանտ)
5.Դոլբակյան Արթուր՝ 6 գոլ (Թյուրք 4)
5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1)

Եզրափակիչ հանդիպման նկարերը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում `
https://www.facebook.com/media/set/?set=a.676153709075751.1073741825.176264319064695&type=3