Բանավիճող կողմերին գնահատում էին ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտւթյան ամբինի դասախոս Սարգիս Ասատրյանը և ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի անդամ Անի Հովակիմյանը:
Ծավալված բուռն և էմոցիոնալ բանավեճի արդյունքում ավելի ծանրակշիռ գտնվեցին իրանագետների փաստերը, որոնք հանդես էին գալիս դեմ դիրքորոշմամբ:
Տանելով իր երկրորդ հաղթանակը` իրանագիտության հավաքական թիմն ապահովեց տեղը եզրափակչում: Եզրափակչի երկրորդ մասնակցի ուղեգիրը միմյանց միջև կվիճարկեն արաբագիտության և թյուրքագիտության թիմերը:
Խաղը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 14:30 Երկանեանների անվան դահլիճում: Սիրով սպասում ենք բոլորին:
0 արձագանք:
Post a Comment