Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label ազգային ժողով. Show all posts
Showing posts with label ազգային ժողով. Show all posts

4.09.2014

Էդմոն Մարուքյանը` ականատեսի աչքերով




ԵՊՀ արևելագիտության  ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսաանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների: 


Հանդիպման մասնակիցներին իր ողջույնի խոսքով ողջունեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը` իր խոսքում նշելով նաև այն մարտահրավերների մասին, որոնց հնարավոր է բախվի հայկական կողմը Թուրքիայի կողմից ձեռնարկվելիք հակաքայլերի արդյունքում:

Քեսաբի դեպքերի համառոտ ընթացքը ներկայացրեց «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` վերլուծելով ստեղծված աշխարհագրական զարգացումները, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն ունեցան Սիրիայում բնակվող հայերի վրա: Մանրամասնվեց Սիրիայի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումն ու նկրտումները։ Ի պատասխան հնչած հարցի բանախոսը նշեց, որ ներկայում չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանը կարող է օրինական կերպով զինված ջոկատներ գործուղել Սիրիա` տեղում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:


Ապա ականատեսի աչքերով իրավիճակը ներկայացրեց Արևելագիտության ֆակուլտետում հյուրըկալված Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մեկնել էր Սիրիա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ են ընդունել բոլոր քեսաբահայերին և աջակցություն ցուցաբերել:Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական օղակները ակտիվորեն բարձրացնում են հարցը տարբեր հարթակներում: 
Ըստ նրա սա այն դեպքն է, երբ քայլերը հստակ էին և ճիշտ ժամանակին: Պատգամավորը խոսեց նաև #SaveKessab ակցիայի մասին, ինչի միջոցով հաջողվեց միջազգային հանրությանը ահազանգել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ` հորդորելով ներկաներին չտարածել չստուգված տեղեկատվություն` դրանով իսկ ջուր լցնելով մեր հարևանների ջրաղացին: 


Ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում քննարկվեցին հայրենադարձությանը, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, Քեսաբում տեղի ունեցած դեպքերը որպես մշակութային ցեղասպանություն բնորոշելու, Սիրայում հետագա զարգացումների և մի շարք այլ հարցեր:
 
Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը որպես փորձագետ կարծիք հայտնեց, որ չնայած արևմտյան ուժերի ձեռնարկած բոլոր ջանքերին` Բաշար ալ-Ասադին կհաջողվի պահպանել իշխանությունը:


                      

                           
                           
                      
                      
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և Էդմոն Մարուքյանին` հույս հայտնելով որ այս նախադեպը կդառնա բարի ավանդույթ և վարակիչ կդառնա ՀՀ պաշտոնատար անձանց շրջանակում:

11.22.2013

Արևելագետներն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները  Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում հայկական արտաքին քաղաքական տեսակետների ներկայացման գործում: Արտակ Զաքարյանը իր ելույթում անդրադարձավ այն բոլոր կառույցներին, որտեղ ներկայացված են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները, օտարերկյա մի շարք պառլամենտերի հետ գործընկերային հարաբերություններին:

Եզրափակելով իր ելույթը` պատգամավորը պատասխանեց արևելագետ ուսանողների հարցերին, որոնք լայն ընդգրկում ունեին` հայ-թուրքական արձանագրություններից մինչև Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը:

Հանդիպման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց արևելագետ ուսանողներին Ազգային ժողովում սիրով ընդունելու համար և հրավիրեց Արտակ Զաքարյանին մեկ այլ հանդիպման արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: