Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label հուշամրցաշար. Show all posts
Showing posts with label հուշամրցաշար. Show all posts

9.29.2013

Ֆուտբոլային տոնը սկսում է

Հոկտեմբերի 1֊ից կմեկնարկի Մոնթե Մելքոնյանի անունը կրող արևելագիտության ֆակուլտետի արդեն ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարը։ Խաղերը ինչպես և նախկինում տեղի կունենան Կիլիկիա մարզադաշտում։ 
Սպրոտի հանձնաժողովի պատասխանատուների և թիմերի ավագների ներկայությամբ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվել են 2 ենթախմբի՝

Ա խումբ
Արաբագիտություն 2 
Արևելագիտության ասպիրանտուրա
Իրանագիտություն 2
Թյուրքագիտություն 1

Բ խումբ
Թյուրքագիտություն 4
Արևելագիտություն 3
Արաբագիտություն 4
Իրանագիտություն 1

Հոկտեմբերի 1֊ին ժամը 16։00-ին կմրցեն Արաբագիտություն 2 և Իրանագիտություն 2, իսկ 17։00-ին՝ Թյուրքագիտություն 1 և Արևելագիտության ասպիրանտուրա թիմերը։

Հոկտեմբերի 2֊ին իրենց ուժերը կչափեն 16։00֊ին Թյուրքագիտություն 4֊ Արաբագիտություն 4, 17։00֊ին Արևելագիտություն 3- Իրանագիտություն 1 զույգերը։

Սիրով հրավիրում ենք բոլորին աջակցել բոլոր ֆուտբոլիստներին։

10.09.2011

Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշար. Ռմբարկուներ

1. Համլետ Հախյան ("Արաբագիտություն 2")..............................8
2. Ժիրայր Վարդանյան ("Թուրքագիտություն 2").......................6
3-4. Կարապետ Ռեսթևանյան ("Արաբագիտություն 2")...........4
3-4. Ռաֆայել Հովհաննիսյան ("Արաբագիտություն 3").............4
5-6. Գևորգ Բաբայան ("Թուրքագիտություն 3")..........................3
5-6. Արթուր Դոլբակյան ("Թուրքագիտություն 2")......................3


Հ.Գ.: Թարմացումները կլինեն խաղերից հետո:

10.04.2011

Ֆուտբոլային ամենամյա մրցաշարը մեկնարկում է


Ուշադրություն: Մեկնարկում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ներֆակուլտետային ֆուտբոլային ամենամյա հերթական մրցաշարը: Առաջնության հաղթող թիմը արժանանում է «Մոնթե Մելքոնյանի» անվան գավաթին:
  Բոլորդ էլ հիշում եք, որ անցյալ տարի այս գավաթը արժանի կերպով նվաճեց "Արաբագիտության" բաժնի 2-րդ կուրսի թիմը:
Այս տարի մրցաշարի բացումը կլինի հոկտեմբերի 5-ին, «Կիլիկիա» մարզադաշտում, ժամը` 10:30-ին:
  Ցանկացողները կարող են ներկա գտնվել այս սպորտային իրադարձությանը, նամանավանդ այն դեպքում, երբ ֆուտբոլային այս մրցաշարը շատ կարևոր տեղ ունի ապագա արևելագետների ուսանողական կյանքում:
Հ.Գ.: Մրցող թիմերի աղյուսակը շուտով կհրապարակվի: