Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.22.2012

ՈՒսանողները փուլ առ փուլ ծանոթանում են Հայաստանում Բոլոնյան գործընթացին


Նոյեմբերի 22-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացը և Հայաստանը» խորագրով սեմինար-քննարկման երկրորդ փուլը: Այն կազմակերպվել էր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար` Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ Իրավական և Գիտակրթական հանձնաժողովների կողմից, և նպատակ ուներ ուսանողներին հնարավորինս ծանոթացնել այն կրթական գործընթացին, որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը (Բերգեն, 2005թ.):
Սեմինար-քննարկման առաջին փուլում քննարկվեց Բոլոնիայի գործընթացի ստեղծման պատմությունը, վերջինիս հիմնական նպատակները և գործողությունների 10 ուղղությունները: Միջոցառումը վարում էին Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Սոնա Մակասյանը, Անի Հովակիմյանը և Տաթևիկ Բրուտյանը:
Արդեն այսօր առաջին կուրսի ուսանողները ներկայացրեցին իրենց կողմից ընտրված 5 ուղղությունները: Նրանք մանրամասն ուսումնասիրություններ էին կատարել և պատկերացույցների (սլայդներ) միջոցով պատկերավոր ներկայացրեցին գործընթացն ու վերջինիս ուղղությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արման Գրիգորյանը: Նա ողջունեց առաջին կուրսեցիներին` իր խոսքում կարևորելով ֆակուլտետում նմանատիպ գիտակրթական միջոցառումների կազմակերպումը և հատկապես առաջին կուրսեցիների ներգրավվածությունը նրանցում:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ՈՒԽ «Բոլոնիայի գործընթացի» վերաբերյալ հարցերի պատասխանատուները, ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչիկյանը և Իրավական հանձնաժողովի նահագահ Լաուրա Սիմոնյանը: Նրանք իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին առաջին կուրսի ուսանողներին նմանօրինակ ակտիվություն դրսևորելու համար: Ինչպես նաև մտադրություն հայտնեցին նմանատիպ միջոցառումները դարձնել շարունակական` ներգրավվելով նաև այլ ֆակուլտետների ուսանողներին` նպատակ ունենալով բարձրացնել «Բոլոնիայի գործընթացի» վերաբերյալ տեղեկատվության մակարդակը:














Նյութը՝ Սոնա Մակասյանի

11.19.2012

«Բոլոնյան գործընթացը և Հայաստանը». փուլ երկրորդ

Հարգելի համալսարանականներ,սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Բոլոնյան գործընթացը և Հայաստանը» խորագրով սեմինար-քննարկման երկրորդ փուլին, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին' ժամը 14:30-ին, Արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների լսարանում (216): Սեմինար-քննարկումը սկզբնապես կազմակերպվել է ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար: Իսկ վերը նշված հանդիպման ընթացքում առաջին կուրսեցիները կներկայացնեն իրենց խմբային աշխատանքները (պրեզենտացիաների տեսքով)` ավելի մանրամասն խոսելով գործընթացի ուղղությունների մասին:

Սիրով` Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽԻրավական և Գիտակրթական հանձնաժողովներ

11.18.2012

«Տարվա ուսանող» մրցանակաբաշխության արևելագետ-հաղթողը հայտնի է

Նոյեմբերի 16-ին,Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Ուսանողական Խորհրդի  «Տարվա ուսանող» համերգ-մրցանակաբաշխությունը: Արևելագիտության ֆակուլտետից լավագույնը ճանաչվեց ԱՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ (Իրանագիտություն 3-րդ կուրս ): Նշենք նաև որ այդ օրը համալսարանում ձևավորվել էր «Ուսանողական ռեկտորատ», և համալսարանի բոլոր պաշտոններում ուսանողներն էին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ևս մեր ֆակուլտետի ուսանողներից էր․ Ռիմա Կաբրիելյանցը այդ օրը ղեկավաեց ԵՊՀ-ն:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ևս մեկ անգամ շնորհավորում է Անի Հովակիմյանին և բոլոր ուսանողներին  նրանց միջազգային օրվա առիթով:

11.11.2012

Ապագա հռետորներն արեցին իրենց առաջին քայլը



Արևելագիտության ֆակուլտետում օրերս մեկնարկեց ԵՊՀ պատմության մեջ դեռևս չլսված Հռետորիկայի առաջնություն: Ֆակուլտետի յուրաքանչյուր կուրս առաջնությանը ներկայացրեց խոսքի արվեստին լավագույնս տիրապետող մեկ ներկայացուցիչ, ով ամբիոնից մեծաթիվ լսարանի առաջ 10 րոպե ելույթ ունեցավ` փորձելով հնարավորինս մեծ ազդեցություն գործել ինչպես լսարանի, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմից բաղկացած ժյուրիի վրա:Ուսանողները ելույթ ունեցան «Եթե դառնամ ՀՀ նախագահ» թեմայով: Ուսանողների աչքերով սկսնակ հռետորների ելույթները բավականին հետաքրքիր էին, սակայն ժյուրիի անդամները փոքր ինչ այլ կարծիքի էին: Նրանք հետագա նմանօրինակ ելույթների համար բավականին արժեքավոր խորհուրդներ տվեցին ուսանողներին, ինչը ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլ նաև ուսանող-հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն ունեցավ:Հռետորիկայի մրցույթը տեղի ունեցավ երկու փուլով:       Երկրորդ փուլ անցան Իրանագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող Վահան Կոստանյանը և Արաբագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Անժելա Կջդրյանը: Երկրորդ փուլի համար ժյուրին համպատրաստից առաջարկեց «Ֆեմինիզմի դրսևորումները Հայաստանում և առհասարակ ֆեմինիզմ» թեման, իսկ ահա մասնակիցներին տրվեց 10 րոպե ժամանակ` իրենց մտքերը ի մի բերելու և հստակ ամփոփելու համար: Այս փուլում երիտասարդ հռետորները հանդես եկան որպես երկու հակադիր կողմերի ներկայացուցիչներ, և ի վերջո մրցույթի հաղթող ճանաչվեց Իրանագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող Վահան Կոստանյանը:Միջոցառման ժյուրին ողջունեց ուսանողների այս նախաձեռնությունը և խրախուսեց, որ հռետորիկայի մրցույթը շարունակական բնույթ ունենա:Ի վերջո, պետք է հասկանալ, որ հռետորիկան այնպիսի արվեստ է, որը ոչ բոլորին է հասու: Այդ արվեստին տիրապետելու համար դեռևս բազմաթիվ փուլեր է հարկավոր հաղթահարել և կարելի է համարել, որ մրցույթի մասնակիցներն արդեն նախնական փուլը բարեհաջող հաղթահարեցին:

Նյութը՝ Անի Հովակիմյանի

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ․ ներֆակուլտետային խաղ

Ուրբաթ օրը` նոյեմբերի 9-ին, Արևելագիտության ֆակուլտետը հայտնվել էր իսկական ինտելեկտուալ հորձանուտի մեջ. «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ներֆակուլտետային փուլն էր անցկացվում, որին մասնակցում էին 8 թիմեր: Հարցերը 30-ն էին, իսկ մրցույթը բաղկացած էր երկու փուլից:
Մրցության մասնակիցների ոգևորությունը հասել էր իր գագաթնակետին, որն էլ ավելի հետաքրքրություն մտցրեց խաղի մեջ: Շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ միջոցառման մասնակիցները գոհ էին հարցերի որակից, որոնք հիմնված էին հիմնականում տրամաբանության վրա:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեցին Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի թիմը` ունենալով 16 ճիշտ պատասխան: Իսկ ահա 2-րդ հորիզոնականը զբաղեցրին Թյուրքագիության բաժնի 3-րդ կուրսի ուսանողները: Դե, պատվաբեր 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իրանագիտության բաժնի 3-րդ կուրսը:
Կցանկանայինք առանձնացնել հատկապես առաջին կուրսեցիների հետաքրքիր խաղը: Վերջիններս բավականին խոստումնալից երիտասարդներ են և շանսեր ունեն հետագայում պայքարել առավել բարձր հորիզոնականներ գրավելու համար:

Նյութը՝ Անի Հովակիմյանի

11.06.2012

Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական միջոցառումների ֆոտոպատմություն


 Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական միջոցառումների  ֆոտոպատմություն 



Առաջին կուրսեցներն իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը ստացան Օշականում  13.11.2010
Փոխդեկան Ռ.Մելքոնյանը հանձնում է ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները
Համերգ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին 12.05.2011
Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարի եռակի չեմպիոնները
Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների մասնակցությամբ բարեգործական ֆուտբոլային խաղ
Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ արևելագետ երկրպագուների ոգևորությունը հասնում է իր գագաթնակետին
Արագածի գագաթը նվաճեց արևելագետներին կամ «Արագածի գերիները»J 25.09.2011
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ինչ, որտեղ, երբ» խաղի ներհամալսարանական առաջնություն
«Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի արևելագետ գիտակները
Մերի Քոչարի անվան բանավեճի առաջնություն, որին ներկա էր նաև նրա քույր՝ երջանկահիշատակ Նվարդ Քոչարը
Բանավեճի ժյուրին
 Բանավեճի մասնակիցներ
ՀՀ ազգային հերոսներին նվիրված անկյան բացման արարողությունը

 Ֆակուլտետի շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացան Արևմտյան Հայաստանում
Բայազետ՝ Արարատի այն կողմում
Կարսի բերդ, հուլիս 2012


 Ուսանողական ժամանց
Փրկված արևելագետները  The Lost Party –ում   01.10.2011
Funs of Facebook ակումբում  նոյեմբեր 2011

 Ամանորյա  խնջույքներ

 ուսանողները  ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի հետ 2011թ
2012թ.
  Ուսանողական hանգիստ

Դիլիջանի ԵՊՀ մարզաառողջարան
Ծաղկաձորի հանգստյան տուն


Դիլիջան


Ուղևորություն դեպի Լաստիվեր 23.09.2012

2012-2013 ուս.տարի





Հարգանքով՝ ՈՒԽ Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով



11.04.2012

Բացահայտեցին մի նոր աշխարհ

Հոկտեմբերի 31-ին Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները այցելել էին Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Կապույտ մզկիթ»: Այցի նպատակն արևելյան մշակութային արժեքներին և ժառանգությանը ծանոթանալն էր:
Մզկիթի աշխատակիցն ուսուանողներին պատմեց մզկիթի կառուցման պատմությունը, ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց մզկիթի կառուցվածքը, այնտեղ առկա գրադարանը, հուշանվերների բաժինը և Իրանի տեսարժան վայրերի նկարներով ցուցասրահը:
Առաջին կուրսեցիները բավականին ոգևորված և տպավորված էին, քանի որ իրենց համար բացահայտեցին մի նոր ու խորհրդավոր աշխարհ:







Նյութը՝ Անի Հովակիմյանի