Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

9.26.2014

Մեկնարկում է Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային մրցաշարը

Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի արդեն Արևելագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող ամենամյա Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուտետային առաջնությունը: Անփոփոխ է նաև հանդիպման վայրը, մրցաշարը կանցկացվի Կիլիկիա մարզադաշտում:
Թիմեր բաժանվել են 2 ենթախմբերի՝
Ա խումբ
Թյուրքագիտություն 2
Իրանագիտություն 1
Արևելագետ-շրջանավարտներ
Բ խումբ
Արևելագիտություն 4
Արաբագիտություն 1
Արաբագիտություն 3
Թյուրքագիտություն 1
Երեքշաբթի միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1-Արաբագիտություն 3, Թյուրքագիտություն 2-Արևելագետ-շրջանավարտներ, Արևելագիտություն 4-Թյուրքագիտություն 1 զույգերը:
Բոլոր թիմերին մաղթում ենք գոլառատ խաղ և հիշեցնում՝ ֆուտբոլիստները միշտ զգում են երկրպագուների աջակցության կարիքը:

9.18.2014

Գագիկ Գինոսյանը ազգագրական պարերի, հայրենասիրության և իսկական հերոսների մասին

Սեպտեմբերի 18-Ին  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը սկսեց մշակույթի գործիչների հետ հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ էր, թեև մասնագիտությամբ կիբերնետիկ Գ.Գինոսյանը իրեն մշակույթի գործիչ չի համարում: 

 
Պարերի ծագումն ու զարգացման ընթացքը ներկայացնելուց հետ բանախոսը խոսեց դպրոցներում հայկական պարեր դասավանդելու արևորության մասին: Նա նշեց, որ դա շատ կարևոր է նաև հայ մանուկների մեջ հայրենասիրություն սերմանելու մեջ: Այնուհետև հանդիպումը ստացավ ավելի հայրենադաստիրակչական բնույթ: Պարոն Գինոսյանը պատմեց նաև «Կարին»-ի իննամյա պատմությունը: Պատմեց նաև, թե նրանք ինչպես «ստիպված» եղան դուրս գալ փողոց: 


 
Բանախոսությունից հետո հնչեցին ավանդական հարց ու պատասխանը: 

Պարոն Գինոսյանը հանդիպումն ավարտեց իր հեղինակած աֆորիզմներից մեկով. «Դեպի աստված տանող ճանապարհներից ավելի դժվար է դեպի քեզ տանող ճանապարհը»:






9.17.2014

Տեղի ունեցավ Քաղաքագիտական ակումբի առաջին նիստը

 Աշնան սկսելուն զուգահեռ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սկում է իր սեմինար-քննարկումների շարքը: Սկիզբը ազդարարեց Արևելագիտության ֆակուլտետի քաղաքագիտական ակումբը. քննարկման թեման էր «Եզդիների ցեղասպանությունը, դրա դրդապատճառները և հնարավոր հետևանքները»:
 Սկզբում բացման խոսք ասաց քաղաքագիտական ակումբի նախագահ Նարեկ Զարոյանը, այնուհետևխոսքը տրվեց հիմնական բանախոս Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան պրն Վ. Ոսկանյանին, ով նախ ներկայացրեց թե ինչ է եզդիականությունը, խոսվեց եզդիականության պատմական ընթացքի, եզդիների ու քրդերի ինքնության ,նրանց դավանանքի մասին: Անցում կատարելով բուն նյութինհանդիպման մասնակիցները քննարկեցին եզդիների ցեղասպանությանը, դրա նախադրյալներին, հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր: 
 Քննարկվեց նաև Թուրքիայի, Սիրիայի և մյուս պետությունների շահն ու ներգրավվածությունը: 
 Վերջում խոսեց նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ, Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Սաշիկ Սուլթանյանը: Նա արդեն ականատես աչքերով պատմեց իրենց հայրենիքից տեղահան եղած և Թուրքիայում ապաստան գտած եզդիների խնդիրների մասին: Սեմինար-քննարկումներն այսքանով չեն ավարտվում. դրանք ունենալու են շարունակական բնույթ: