Աշնան սկսելուն զուգահեռ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սկում է իր սեմինար-քննարկումների շարքը: Սկիզբը ազդարարեց Արևելագիտության ֆակուլտետի քաղաքագիտական ակումբը. քննարկման թեման էր «Եզդիների ցեղասպանությունը, դրա դրդապատճառները և հնարավոր հետևանքները»:
Սկզբում բացման խոսք ասաց քաղաքագիտական ակումբի նախագահ Նարեկ Զարոյանը, այնուհետևխոսքը տրվեց հիմնական բանախոս Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան պրն Վ. Ոսկանյանին, ով նախ ներկայացրեց թե ինչ է եզդիականությունը, խոսվեց եզդիականության պատմական ընթացքի, եզդիների ու քրդերի ինքնության ,նրանց դավանանքի մասին: Անցում կատարելով բուն նյութինհանդիպման մասնակիցները քննարկեցին եզդիների ցեղասպանությանը, դրա նախադրյալներին, հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր:
Քննարկվեց նաև Թուրքիայի, Սիրիայի և մյուս պետությունների շահն ու ներգրավվածությունը:
Վերջում խոսեց նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ, Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Սաշիկ Սուլթանյանը: Նա արդեն ականատես աչքերով պատմեց իրենց հայրենիքից տեղահան եղած և Թուրքիայում ապաստան գտած եզդիների խնդիրների մասին: Սեմինար-քննարկումներն այսքանով չեն ավարտվում. դրանք ունենալու են շարունակական բնույթ:
0 արձագանք:
Post a Comment