Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label թյուրքագիտություն 1. Show all posts
Showing posts with label թյուրքագիտություն 1. Show all posts

9.15.2014

Աննախադեպ հետաքրքրություն ուսանողական խորհրդի նկատմամբ առաջին կուրսերի կողմից

Ինչպես ամեն տարի, այս  տարի ևս Արևելագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը իր գործառույթների ու գործունեության մասին պատմեց առաջին կուրսեցիներին: Անչափ ուրախալի էր ապագա արևելագետների ոգևորությունը. լսարանում ազատ նստարան չկար, ուշացողներն էլ ստիպված էին կանգնել:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Սկզբում ուսանողներին ողջունեց Էդվարդ Գալստյանը, այնուհետև հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրին այս կիսամյակի սպասվելիք միջոցառումները: 

 Հանդիպումից հետո ուսխորհրդի սենյակի առաջև գոյացած հերթը վկայում  էր, որ 
հանդիպում սպասվածից էլ լավ էր անցել. ուսանողները անդամակցում էին իրենց նախընտրած հանձնաժողովներին, իսկ որոշներն էլ արդեն առաջարկներով էին հանդես գալիս:

Այսքան մեծ ոգևորությունը բոլորիս ստիպում է էլ ավելի շատ ջանք թափել ու իրականացնել մեր բոլոր գաղափարները:






11.05.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Նոյեմբերի 4֊ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված առաջին կուրսեցիների բանավեճի առաջնության հերթական խաղը։
Սիրիահայերի Հայաստանում մնալու կամ Սիրիա վերադառնալու խնդրի շուրջ բանավիճում էին իրանագիտության և թյուրքագիտության առաջին կուրսերը ներկայացնող թիմերը։
Խնդրի քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձան թե՛ Սիրիայի ներքաղաքական վիճակին, թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սիրիահայերի խնդիրների ուղղությամբ տարվող քաղաքականությանը, թե ներգաղթի ճանապարհային քարտեզ ստեղծելու անհրաժեշտությանը։
Ծավալված բանավեճի արդյունքում ժյուրին հաղթանակը շնորհեց թյուրքագիտության թիմին։
Հենց այս բանավեճի արդյունքում պարզ դարձավ եզրափակիչ խաղի մասնակից զույգը։
Այսպիսով նոյեմբերի 6-ին եզրափակիչ խաղում միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1 և Թյուրքագիտություն 1 թիմերը։

10.31.2013

Բանավիճում են ամենաերիտասարդ արևելագետները

Հոկտեմբերի 31-ին Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկեց առաջին կուրսեցիների բանավեճի առաջնությունը:
 Առաջնությանը մասնկացում են արաբագիտության, թյուրքագիտության և իրանագիտության բաժինների 1-ին կուրսեցիները: Առաջին խաղը արաբագիտության և թյուրքագիտության թիմերի միջև էր: Բանավեճի թեման էր «Արդյոք Հայաստանը պետք է խորացնի ԻԻՀ֊ի հետ հարաբերոությունները, թե՞ ոչ »:  
 


Բանավեճը դատում էին պարոն Մելքոնյանը (թյուքագիտության ամբիոն), պարոն Ոսկանյանը (իրանագիտության ամբիոն), պարոն Քոչարյանը (արաբագիտության ամբիոն) և Մխրթար Հայրապետյանը (Արևելագիտության ֆակուլտետի նախկին ուսանող):

Բանավեճն անցավ թեժ մթնոլորտում: Արաբագետների ճշգրիտ փաստարկներին գալիս էին հակադրվելու թյուրքագետների պատմական տարակուսանքները: Խաղի վերջում ժյուրիի անդամ  պարոն Ոսկանյանը նշեց, որ խաղի ընթացքում քիչ էին քննարկումներն ու հարցերը, իսկ պարոն Քոչարյանը հավելեց, որ հարցեր տալով է պետք գտնել հակառակորդի թույլ կետերը:  



Խաղն ավարտվեց թյուքագետների հաղթանակով:
Թիմերին մաղթում ենք ավելի հարցաշատ և առողջ խաղեր:

Հ.գ. Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 1-ին կբանավիճեն արաբագետները և իրանագետները: