Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.28.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Էլինա Գաբրիելյանը

 Գազազելով, կոխկռտելով ամենքին ու ամենին,


Եկավ Հրեշն այդ ահավոր ու ձայն տվեց ամեհի:

-Հե~յ, մարդիկ եկեք այստեղ,

մի թաքնվեք Տիրոջից,

այսօրվանից կնքված եք դուք

<<մարգարեներ>> Դժոխքից..

դուք դարձել եք գերին փողի,

գերին փառքի ու նախանձի,

դուք չգիտեք առաքինին,

լավը, բարին ու հաճելին..

Դուք տվեցիք ինձ հաղթանակ

Դարձել եմ ես տեր-տիրակալ,

իսկ դուք ծառան իմ Չար կամքի..

դուք այսուհետ կոտոշ ունեք,

ունեք երկար ժանիքներ,

դուք էլ, տեսեք, դարձել եք իմ

փոքրիկ, անզգա հրեշներ…

դե, ուրեմն, գնանք ահա

խրախճանքին Դժոխքի…

Ու հետևեց նրան այդ մեծ

ամբոխը սև հրեշների

Որ ծարավ էր անհագորեն

բարի մարդկանց ու արյունի..

2.27.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Սաշա Սուլթանյանը

Գիշեր
ՄԻ խավար գիշեր, մոռացված հուշեր Մի անմեղ հայացք դաջված իմ սրտում:
Մարող երազներ, հուսահատ մի սիրտ Չքված երազանք` մարված առհավետ:
Լքված մի սենյակ մոռացված հեռվում, Այնտեղ մենակ եմ` մենակ առանց քեզ... Չկաս դու՛,չկաս Չկա տառապանք,չկա եվ արցունք...
Պայծառ էր՝ գարուն Արեվ իմ հոգում, կյանքը աչքերիս Հավատ իմ սրտում: Հայտնվեցիր դու, բերեցիր քեզ հետ Տանջանք, մղկտանք, անքուն գիշերներ....
Սպասում երկար,երկար տաղտկալի Թախծոտ մեղեդի ու դժբախտ մի սեր, Որ երկա՛ր, երկա՛ր լուռ տառապանքի Պատճառ է դարձել:
Իսկ ինչի՞ն եմ ես այսքան սպասում Միթե՞ չեմ տեսնում,միթե կույր եմ ես Ոչ ես կուր չե՛մ, բնավ էլ կույր չեմ Ես պատժված եմ անկեղծ սիրելու Եվ քե՛զ, միայն քեզ Իմ պատուհանից տեսնելու համար....
Բացված առավոտ, չփակված աչքեր Արեվի Ճաճանչ ու նորից խենթ սեր...
Նորից նույն կյանքը, նորից նույն սերը Նույն ենք նաեվ մենք Մեր փուչ հույսերը... Գեթ մի բան փոխվեց մի գիշերվա մեջ Սպիտակ մի թել նորից բույն դրեց Քո վարսերի մեջ....
***
Իրերն իրենց անուններով
Եւ մեզ թվում է, թե մարդը որ կա
Մարդ է իրապես ՝ այնպես ինչպես կա:
Մարդ չէ այն մարդը, որ մարդ է օգնում
Հատուկ պամանով, հատուկ դրությամբ եւ հատուկ կարգով:
 Եւ մենք էլ նրա ՝այդ մարդասերին,
Մարդասիրության սին գործի համար
Դափնի շռայլենք անթիվ-անհամար:
Մարդ է այն մարդը, որ մարդուց անկախ
Իր կողքի մարդուն մարդ է դարձնում,
Կամ այնպես անում, որ հենց այդ մարդը
Իր նման մարդուն հանկարծ տեսնելիս
Ոչ թե խուսափի ուՃամփան փոխի.
Այլ արագ վազի, աչքերին նայի,վիշտը կարեկցի:
Ա՛յ սա է մարդը:
Թուր չէ այն թուրը,որ ստեղծված է
Հետդ կրելու, կորսված հոգիդ վերագտնելու
Սին կամքի համար:
Թուր է այն թուրը,որը միշտ սուր է
Եւ միշտ սրվում է ինքնաբերաբար ՝
Երկիր ներխուժած խուժանի արյամբ:
Ա՛յ սա է թուրը:
Ցանկությունն այն չէ,
Որ հենց կամենաս,
Ոտքերդ պարզես ու հանգստանաս
Ինքն իրեն,հանգիստ,առանց տանջանքի
Ի կատար ածվի:
Ցանկությունն այն է,
Որ կամենում ես բառերով ասել
Լեզուդ է նույնիսկ քեզ ընդիմանում
Ու կատարվելիս կուռ ճակատիցդ քրտինք է ծորում
Ու կատարվելիս այդ համեստ հոգիդ հանգիստ է զգում:
Ա՛յս է ցանկություն:
Թշնամին նա չէ, ով խրամատում
Միշտ զենք է պարզում,
Տարածքը հսկում և հաճախ խոցում:
Թշնամին նա է,ով կողքդ նստում,
Ով հետդ խոսում Ու հաջորդ քայլից քեզ ոտք է մեկնում
Բարձրունքից գցում:
Սա՛ է թշնամին:
Եւ ազատությունը այն մեկը չէ,որ
Ծնվում է այն ժամ, երբ մեջդք է այրվում
Թշնամու ուղած մտրակի ցավից
Ազատությունը հենց այն է միայն,
Որ քո ձեռքերով հրամցնում ես
Քեզնից տարբերվող քո բարեկամին:
 Ազատությունը հենց այս է ,որ կա:
Այդ կյաքը այն չէ,
Որը պարզապես մարդիկ ապրում են
Ու հող են դառնում:
Կյանքը հենց այն է,
Որ նենգ թշնամուդ անողոք ցավից
Դու էլ ես ցավում....
Որ ընկերոջդ ուրախությունից
Դու էս ամենից մեծ հրճվանքն ապրում:
Եվ երբ մեռնում ես
Բոլորի նման պաղ հող չես դառնում.
Հոգի էս առնում ու վեր ես հառնում
Ու լույս ես դառնում:
Հենց այս է կյանքը:

2.26.2014

Մերի Քոչարի անվան բանավեճի առաջնության մեկնարկը տրված է

Փետրվարի 26 –ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետում ավանդական դարձած Մերի Քոչարի անվան բանավեճի հերթական առաջնության առաջին խաղը:
Բանավիճում էին իրանագիտության և արաբագիտության բաժինների  թիմերը: Բանավեճի թեման էր ՝ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքնում ինչպիսի՞ ուղղի պետք է ընտրի Հայաստանի Հանրապետությունը ՝ պառլամենտական, թե՞ նախագահական» : Նախագահական հանրապետության շահերն էին պաշտպանում իրանագետները , իսկ պառլամենտականինը ՝ արաբագետները: Ժյուրիի անդամներն էին ՝ Պողոսյան Նաիրան(թյուրքագիտության ամբիոն),  Բազիրյան Մարիետա (արաբագիտության ամբիոն) և Դավթյան Սոնան (իրանագիտության ամբիոն):
Խաղն առաջինը սկսեց արաբագիտության թիմը՝ առաջ քաշելով այն վարկածը, որ ՀՀ պետք է ունենա պառլամենտական համակարգով կառավարման ձև, նշելով համակարգի դրական կողմերը: Արաբագիտության թիմի բանախոսները նշեցին,որ պառլամենտական համակարգն իրենից ենթադրում է ժողովրդավարական կարգերի հաստատում:

 
Ի հակադրություն սրան իրանագիտության թիմը կարողացավ ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նախագահական կառավարման համակարգ: Նրանք նշեցին մեր հանրապետությանը սպառնացող ռազմական վտանգավոր իրավիճակում, արագ արձագանքման համար ավելի հարմար է նախագահական շուտափույթ որոշումը: Ինչպես նաև խոսվեց Սահմանադրական դատարանի կողմից հանրապետության նախագահի գործողությունների վերահսկողության մատչելիության և օրենքի չարաշահման դեպքում ղեկավարին տույժի ենթարկելու մասին
Ժյուրիի անդամները բանախոսներին տվեցին խորհուրդներ՝ հավելելով իրանագիտության թիմի փաստերի և հիմնավորումների,ինչպես նաև հռետորաբանության առավելության մասին: Խաղն ավարտվեց իրանագետների հաղթանակով:


Հիշեցնենք, որ հաջորդ խաղը կկայանա փետրվարի 27-ին թուրքագիտության և իրանագիտության բաժինների թիմերը:

2.25.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հովհաննես Հարությունյանը

Նորից երեկո...
Նորից երեքով` ես,Լուսինը,Նա...
Այդ սևահերը,որի աչքերը փայլում էին կրկին:
Այսօր նա տխուր էր անցած օրերի պես
Եվ արցունքոտ աչքերով նայում էր նա մեզ:
Նա շատ օրեր էր ինձ խորհել տալիս,
Նույնիսկ հաճախ էր տեսնում ինձ լալիս:
Սակայն շարունակում էի ես սիրել նրան,
Կիսվել նրա հետ,դարձնել գաղտնարան:
Խոսել նրա հետ գրեթե ամենքից,
Ճանաչել նրան անգամ շատ հեռվից:
Եվ սիրահարվել ամեն հանդիպման ամենասկզբից
Եվ սերս առնել հանդիպման վերջից:
Դա երեկո էր ամպամած կրկին,
Որ ասես Լուսնին դրել էր իր գրկին,
Փորձում էր տեղալ անձրևի տեսքով:
Եվ փայլը կորավ աչքերից նրա
ԵՎ հորդ անձրևը տեղաց մեզ վրա:
ԴԱ հաճելի էր թե' ինձ,թե Լուսնին. մենք մաքրվում էինք փոշուց քաղաքի:
Նորից երեկո,նորից երեքով, նստած ենք կրկին ես Լուսինը,Նա...

                                     ***

Ինձ ներող եղեք, Եվ երբ հող լինենք, Մի բահ նրանից ինձ նվեր բերեք, Մի բահ եմ ուզում՝ շատ հարկավոր չէ, Նվեր եմ ուզում՝ ինձ բացիկ պետք չէ: Ինձ բահն էլ պետք չէ, բռերով բերե’ք, Բռերն էլ պետք չեն,դուք միայն բերեք, Մի բուռ էլ բերեք բավական է ինձ, Բռերը հանե’ք այդ հողի տակից, Թույլ տվե’ք հողին բարձրանալ գետնից: Ինձ առավոտվա ջինջ ցողն էլ պետք չէ, Մի ողջ պոեմի,դատարկ մնացած,այդ տողն էլ պետք չէ: Ինձ արհեստական ջերմությամբ լցված՝ Այդ շողն էլ պետք չէ, Այդ փոշոտ հողն էլ ինձ այլևս պետք չէ: Ինձ պետք է, որ մենք ոչ թե հող պահին, Այլ մեր հողեղեն ճիշտ ժամանակին Էլ պակաս չզգանք ինչ որ հողեղեն մեկ այլ շինվածքի, Այլ շնորհակալ լինենք մեր ունեցվածքի՝ Անգին լինելու անբացատրելի այդ հանգամանքից: Եվ եթե անգամ ինձ ներող լինեք, Ու իմ տողերում դուք ինձ որոնեք, Մի բան իմացեք, Որ մինչ ներելը նախ պետք է ներվեք, Իսկ որոնելիս հաստատ կգտնեք:

***