Նա
ատում էր Նրան,ավելի շատ ատում էր իրեն` Նրան ատելու համար,իսկ դրանից առավել ատում
էր նրան, ով հորինել էր ատելությունը: Չնայած գիշերվա խավարին նստած էր տան ամենամութ
անկյունում,որտեղ նույնիսկ լուսնի լույսը չէր կարող թափանցել,հասնել նրան: Վախենում
էր,միգուցե ամաչում այդքան խաբվելու համար,նույնիսկ լույսից էր ամաչում…
Նայում
էր,փորձում հիշել,որսալ ամեն մի պահը,որ նրանք միասին էին անցկացրել,սիրել էին իրար,վիճել,լացել,խաղացել,երգել…էին…
-Սիրել,սիրել,սիրել…ասում էր նա`մեկ դանդաղ, ցածր, դողդոջուն ձայնով,մեկ գոռում էր,գոռում
այնպես,որ բոլորը լսեն:Լալիս էր,ծիծաղում,բայց այդ ծիծաղը վախեցնում էր,շատ էր վախեցնում,դա
ժպիտ չէր,դա մի ծամածռություն էր,որը սարսուռ է առաջացնում:Խելագարվել էր…Խելագարվել
էին…Այդ սենյակում երկու խելագար թրթռացող սիրտ կար,երկուսն էլ մի մարմնում: -Սիրում
եմ,սիրում,սիրում…Շատ էր լսել այդ բառերը,շատ-շատ,ձանձրույթի հասնող աստիճանի շատ:Բայց
ամեն անգամ հավատացել էր,հավատացել մարմնի յուրաքանչյուր բջիջով,մինչև հոգու խորքը:Հոգի….
էլ հոգի չկա,հոգում Նա չկա,Նա ինչ-որ մի տեղ
ինչ-որ մեկին է սի..խաբում….
0 արձագանք:
Post a Comment