Փետրվարի 26 –ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետում ավանդական դարձած Մերի Քոչարի անվան բանավեճի հերթական առաջնության առաջին խաղը:
Բանավիճում էին իրանագիտության և արաբագիտության բաժինների թիմերը: Բանավեճի թեման
էր ՝ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքնում ինչպիսի՞ ուղղի պետք է ընտրի Հայաստանի
Հանրապետությունը ՝ պառլամենտական, թե՞ նախագահական» : Նախագահական հանրապետության
շահերն էին պաշտպանում իրանագետները , իսկ պառլամենտականինը ՝ արաբագետները: Ժյուրիի
անդամներն էին ՝ Պողոսյան Նաիրան(թյուրքագիտության ամբիոն), Բազիրյան Մարիետա (արաբագիտության ամբիոն)
և Դավթյան Սոնան (իրանագիտության ամբիոն):
Խաղն առաջինը սկսեց արաբագիտության թիմը՝ առաջ քաշելով այն վարկածը, որ ՀՀ պետք է ունենա պառլամենտական համակարգով կառավարման ձև,
նշելով համակարգի դրական կողմերը: Արաբագիտության թիմի բանախոսները նշեցին,որ պառլամենտական համակարգն իրենից ենթադրում է ժողովրդավարական կարգերի հաստատում:
Ի հակադրություն սրան իրանագիտության թիմը կարողացավ ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նախագահական կառավարման համակարգ: Նրանք նշեցին մեր հանրապետությանը սպառնացող ռազմական վտանգավոր իրավիճակում, արագ արձագանքման համար ավելի հարմար է նախագահական շուտափույթ որոշումը: Ինչպես նաև խոսվեց Սահմանադրական դատարանի կողմից հանրապետության նախագահի գործողությունների վերահսկողության մատչելիության և օրենքի չարաշահման դեպքում ղեկավարին տույժի ենթարկելու մասին:
Ժյուրիի անդամները բանախոսներին տվեցին խորհուրդներ՝ հավելելով իրանագիտության թիմի փաստերի և հիմնավորումների,ինչպես նաև հռետորաբանության առավելության մասին: Խաղն ավարտվեց իրանագետների հաղթանակով:
Հիշեցնենք, որ հաջորդ խաղը կկայանա փետրվարի
27-ին թուրքագիտության և իրանագիտության բաժինների թիմերը:
0 արձագանք:
Post a Comment