Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.20.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Չփլախյանը

***
Մութ էր,աղոտ ու խավար.
Թալանեցին մեծ ավար,
Արյուն թափեցին առատ,
Շենը դարձրին անապատ:
Ողբում էր Սասունը ցավից,
Ողբում այդ սև,մութ օրից,
Ողբում էր նա ցասումից,
Անմեղ մարդկանց դիերից:
Ոտքի ելավ մի ծերունի.
Զառամյալ էր,բայց արի:
Կանգնեց,գոռաց մոլեգին,
Խրատ տվեց Սասունին:
<<Չէ՛,ի՛մ տղերք,մի՛ լռեք,
Մի՛ նստեք նորին սպասեք,
Վրեժ ենք մենք առնելու
Ու հաղթանակած հետ գալու>>:
Ոտքի ելավ Սասունը`
Դատարկ թողնելով տունը,
Զենք վերցրին,հեռացան,
Սարի ստորոտը հասան:
Կռվեցին նրանք քաջաբար
Մարտում այդ անհավասար,
Կռվելով նահանջեցին,
Հասան սարի բարձունքին:
Շրջափակման մեջ ընկան.
Ելքի ուղի չգտան:
Կանգնեցին կենտրոնում
Ու նայեցին ծերունուն.
Պատասխանի էին սպասում`
Հրահանգ ակնկալում.
Խոնարհվել ու կյանք խնդրե՞լ,
Թե՞ բարձունքից ցած նետվել:
Ծերունին մի պահ ժպտաց.
Ապա բարկացած գոռաց.
-Նյութական մենք զենք չունենք.
Ի՞նչ է,պետք է հանձնվե՞նք:
Ձեր խոստումը պահեցիք,
Թշնամուն վնաս հասցրիք,
Բայց,տղանե՛ր իմ բարի,
Մի՛ մոռացեք քոչարին:
Ձեռքը տարավ գրպանը
Ալևոր մեր ծերունին,
Հանեց այնտեղից թաշկինակը,
Որ պատռված էր ու հին:
Պարի կանչեց բոլորին,
Ոտքի հանեց հայերին.
Պարեց Սասունն այդ օրը,
Ու անմահացան բոլորը:
Մենք հիշում ենք ձեզ,քաջե՛ր,
Ու դեռ կհիշենք հավե՜տ...  
***
Երազանք ունեմ,Հայաստա՛ն,տու՛ն իմ,
Քո գրկում լինել,Կա՛րս իմ հայրենի,
Հարազատ հողում գեթ մեկ մոմ վառել,
Քարդ համբուրել,ավերվա՛ծ Անի:

Իմ Վանա՛ ծովակ,քեզ տեսնել կուզեմ,
Քո ջրից մեկ բուռ ես ինձ հետ տանեմ,
Տանեմ Սևանին բարևներդ ջերմ,
Կարոտդ առնի,ու հետ գամ նորեն:

Գամ ու քեզ փարվեմ,Տու՛ն իմ Կիլիկիո,
Սի՛ս ու Ադանա՛,Մսի՛ս ու Տարսո՛ն,
Ձեր արքայական դրամից տանեմ,
Լևո՛ն ու Հեթու՛մ,Թորո՛ս ու Ռուբե՛ն:

Ա՛խ, Հի՛ն Հայաստան,պատմակա՛ն երկիր,
Ինձ հետ կտանեմ քո հողից,ջրից,
Անմեռ կարոտդ հասցնեմ հային,
Ու նորից հետ գամ Աղթամար կզզի:

Այս անգամ բերեմ մեկ խաչ Սուրբ Հորից,
Գմբեթին դնեմ մեր Սուրբ Սև Խաչի,
Ու հանգիստ խղճով կրկին հետ գնամ,
Այլևս քեզ մոտ չգալու խոստմամբ:

Ների՛ր, հայրենի՛ս,բայց էլ ուժ չունեմ,
Չեմ կարող այլևս երեսիդ նայել,
Երբ իմ ձեռքում չէ Սևրն անիծյալ,
Որը կբերեմ,սպասի՛ր այդ օրվան...


0 արձագանք:

Post a Comment