Իմ սեր, իմ մուսաա
Նորից եկար դու ինձ մոտ
Կրկին, կրկին ուշացած
Տվեցիր ինձ լոկ կարոտ
ՈՒ մի համբույր մոռացված:
Տվեցիր ինձ լոկ կարոտ
ՈՒ մի համբույր մոռացված:
Նորից սիրտս փոթորկիր
Հետո անձայն հեռացար
Հոգիս կրկին խոցեցիր,
Լուռ ժպտացիր ու անցար:
Հետո անձայն հեռացար
Հոգիս կրկին խոցեցիր,
Լուռ ժպտացիր ու անցար:
ՈՒրախ եմ ես, որ դու կաս,
Ախ իմ ցնորք դու անհաս,
Ես առանց քեզ չեմ ապրի
Ես առանց ՍԵՐ չեմ ապրի:
Ախ իմ ցնորք դու անհաս,
Ես առանց քեզ չեմ ապրի
Ես առանց ՍԵՐ չեմ ապրի:
***
Կուզեի հիմա կողքիդ լինել,
Քո նուրբ ձեռքը ամուր բռնել,
Աչքերիդ մեջ սերս տեսնել,
Աստղերն երկնի քեզ նվիրել. . .
Կուզեի, որ դու էլ չտխրես,
Որ միշտ լինես դու ժպտերես,
Նուրբ աչքերով հւգիս գերես
ՈՒ ինձ քո խենթ սերն ընծայես.
***
Եթե ինձ ժպտաս…
Թե դու ինձ ժպտաս, սիրտդ կբանաս,
Քո մեկ ժպիտով, ուրիշ ոչնչով.
Իմ սրտի միակ տերը կդառնաս
Քո մեկ ժպիտով և քո աչքերով:
Թե դու ինձ ժպտաս, իմացիր հաստատ
Նորից իմ սրտին դու կմերձենաս,
Եվ այդ ժամանակ իմացիր հաստատ
Ես քեզ կսպասեմ թեկուզ հեռանաս:
Թե դու ինձ ժպտաս, հույսս չի մեռնի
Եվ դեռ քեզ համար ես կպայքարեմ.
Քո մեկ ժպիտով սերս կհառնի
Ու դեռ հավիտյան լոկ քեզ կսիրեմ:
Այժմ խնդրում եմ, որ դու ինձ ժպտաս,
Իմ հոգու առջև քո սիրտը բանաս,
Որ հուր-հավիտյան ես լոկ քեզ սիրեմ,
Թեկուզ չհասնեմ, բայց հույսով ապրեմ…
0 արձագանք:
Post a Comment