Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

9.30.2012

Արևելագիտության ֆակուլտետում դարձյալ ֆուտբոլային կրքերը թեժանալու են

    Հոկտեմբերի մեկին Արևելագիտության ֆակուլտետում կմեկնարկի արդեն իսկ գեղեցիկ ավանդույթ դարձած Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը: Ամեն տարի ֆուտբոլային այս գեղեցիկ տոնին ֆակուլտետի ուսանողները մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ են սպասում: Դեռևս խաղեը չսկսված, արդեն իսկ ֆակուլտետում սկսում են շշուկներն ու բանավեճերը, թե որ թիմն է դառնալու չեմպիոն և իր հետ տանելու Մոնթեի գավաթը: Այնուամենայնիվ նշենք, որ մինչև հիմա այդ գավաթին երկու անգամ արժանացել են արաբագետները (ներկայիս «Արաբական 4» անվան տակ հանդես եկող թիմը):
   Մեզ մնում է միայն սպասել խաղերի մեկնարկին, որոնք համոզված ենք անցնելու են շատ լարված, հետաքրքիր ակնթարթներով և տրիբունաներով լի, որոնցից վերջինն ապահովելու են հիմնականում ֆակուլտետի աղջիկ֊երկրպագուներն ու մոլի ֆուտբոլասերները:
   Ստորև ներկայացնում ենք առաջիկա օրերին անցկացվող խաղերի ու թիմերի  ցուցակը: Հաջողություն բոլորիս: 


Հոկտեմբերի 1

14:00 Արաբական 4 - Իրանական 4
15:00 Մագիստրատուրա - Թուրքական 4
16:00 2-րդ կուրս - Սիրիական
17:00 Թուրքական 3 - Արաբական մագիստրատուրա

Հոկտեմբերի 2

14:00 2-րդ կուրս - Իրանական 4
15:00 1-ին կուրս - Թուրքական 4
16:00 Սիրիական - Արաբական 4
17:00 Արաբական մագիստրատուրա - Արաբական 3

Հոկտեմբերի 3

14:00 Արաբական 4 - 2-րդ կուրս
15:00 Մագիստրատուրա - 1-ին կուրս
16:00 Իրանական 4 - Սիրիական
17:00 Արաբական 3 - Թուրքական 3

Արաբագիտություն 4-րդ


Արաբագիտություն 3-րդ