Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label Արևելագիտության ֆակուլտետ. Show all posts
Showing posts with label Արևելագիտության ֆակուլտետ. Show all posts

11.17.2013

Արևելագետները Արցախում

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնեց Արցախ,որպեսզի հուշագիր ստորագրի Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության հետ և Բերձորում ծառատունկ անի: Արևելագիտության ֆակուլտետի 15 ուսանողներ նեգրավվեցին այս փոքրիկ և ինքնատիպ ճամփորդությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին գնում Ղարաբաղ և նրանց մեջ ավելի մեծ թափով էր բորբոքվում հայրենասիրության անմար կրակը:
Առաջին օրը ուսանողները հյուրընկալվեցին Արցախի պետական համալսարանում, ԵՊՀ ՈՒԽ-ն ստորագրեց հուշագիրը և դրան հաջորդեց «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների թիմեր, Արցախից ավագ դպրոցների թիմեր և Երևանի պետական համալսարանի երկու թիմ, որոնցից մեկի կազմում հենց արևելագետներն էին: Երկու փուլերի արդյունքում արևելագետների ջանքերով հաթանակը շնորհվեց ԵՊՀ֊ին։
Հետագայում ուսանողները հանդիպեցին  Պարգև Սրբազանին: Նա ուսանողներին  պայքարի կոչ արեց և փաստեց,որ նրանք են երկրի ապագան և նրանց ձեռքում է ամեն ինչ:
Ուսանողները հանդիպեցին նաև Արցախի մշակույթի և երիտասարդության  նախարար Նարինե Աղբալյանի հետ: Վերջինս նշեց, որ շատ է կարևորում երիտասարդության  ակտիվությունը:
Վերջինս հավելեց, որ պետք է կազմակերպվեն բազմաբնույթ դասընթացներ ՝ Արցախում երիտասարդությա մեջ ակտիվության բարձրացման համար:

Երիտասարդները եղան նաև Գանձասարի վանական համալիրում, իսկ վերջին օրը տնկեցին 150 ընկուզենի:



11.08.2011

"Արաբագիտություն-3" թիմը` դարձյալ չեմպիոնի դերում


  Ավարտվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում անցկացվող «Մոնթե Մելքոնյանի» անվան ֆուտբոլի ամենամյա մրցաշարըՖակուլտետի մի խումբ ուսանողներ մեկ մարդու պես հավաքվել էին` երկրպագելու իրենց սիրելի թիմերին, որոնք դուրս էին եկել առաջնության եզրափակիչԱյն կայացավ նոյեմբերի 7-ին. առաջին տեղի համար պայքարում էին "Արաբագիտություն 3" և "Թուրքագիտություն 2" թիմերը:
  Հաղթեց ուժեղագույնը. «Մոնթե Մելքոնյանի» գավաթն այս անգամ նույնպես բաժին հասավ Արևելագիտության ֆակուլտետի ֆուտբոլի գործող չեմպիոն "Արաբագիտություն 3" թիմին, ինչի առիթով Ուսանողական խորհուրդը շնորհավորում է նրանՇնորհավորում ենք նաև բոլոր մասնակցող թիմերին, կուրսերին և իհարկե բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց ներկայությամբ ավելի հետաքրքիր դարձրին այս միջոցառումը:
  Եզրափակչին ներկա էր նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն ՄելիքյանըՆա շնորհավորեց առաջին տեղը զբաղեցրած թիմին ու առաջնության բոլոր մասնակիցներինինչպես նաև խրախուսանքի խոսքեր ասաց ուսանողներին «Մոնթե Մելքոնյանի` այդ հրաշք մարդու անունով այս մրցաշարը կոչելու համար»: ԳՄելիքյանը նաև շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդից այսպիսի լավ ու միասնություն սերմանող միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար:
  Այս մրցաշարն էլ ավարտվեց. հաջողություն... Կհանդիպենք հաջորդ` ֆուտբոլային կրքերով լեցուն հանդիպումների ժամանակ:
Հ.Գ.: Մնացած մանրամասներն իմանալու համար ներկայացնում ենք մրցաշարի եզրափակչի լուսանկարները:

"Արաբագիտություն" 3-րդ կուրսը






Գ. Մելիքյանի խոսքն իր ֆակուլտետի ուսանողներին


Գուրգեն Մելիքյանը հանձնում է պատվոգրերը


Արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սոնա Տոնիկյանն ու Արայիկ Հարությունյանը հաղթանակած թիմի հետ


10.09.2011

Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշար. Ռմբարկուներ

1. Համլետ Հախյան ("Արաբագիտություն 2")..............................8
2. Ժիրայր Վարդանյան ("Թուրքագիտություն 2").......................6
3-4. Կարապետ Ռեսթևանյան ("Արաբագիտություն 2")...........4
3-4. Ռաֆայել Հովհաննիսյան ("Արաբագիտություն 3").............4
5-6. Գևորգ Բաբայան ("Թուրքագիտություն 3")..........................3
5-6. Արթուր Դոլբակյան ("Թուրքագիտություն 2")......................3


Հ.Գ.: Թարմացումները կլինեն խաղերից հետո:

10.08.2011

Ֆուտբոլի մրցաշարային աղյուսակ

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹ
ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼ
A Խումբ
ԹԻՄ
Խ-Գ
Բ-Գ
Մ
Տ
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3
7
9
3
2
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4
6
10
0
3
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4
11
5
6
1


05.10.2011        "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 5-3 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
07.10.2011        "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4" 3-5 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
10.10.2011        "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 2-6 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"

 B Խումբ
ԹԻՄ
Խ-Գ
Բ-Գ
Մ
Տ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
16
8
3
2
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2
11
6
6
1
ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3
2
15
0
3

05.10.2011                 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ" 4-8 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
          07.10.2011        "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 3-2 "ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
                10.10.2011         "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ" 12-0 "ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"


C Խումբ
ԹԻՄ
Խ-Գ
Բ-Գ
Մ
Տ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ
4
18
0
3
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2
14
10
3
2
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3
16
6
6
1
 05.10.2011                      "ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ" 3-9 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
07.10.2011         "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 5-7 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
10.10.2011                       "ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ" 1-9 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"


ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ 
01.11.2011                      "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 6-1 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ"
01.11.2011              "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 10-2 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"


ԵԶՐԱՓԱԿԻՉ
07.11.2011                "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 7-1  "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"

10.04.2011

Ֆուտբոլային ամենամյա մրցաշարը մեկնարկում է


Ուշադրություն: Մեկնարկում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ներֆակուլտետային ֆուտբոլային ամենամյա հերթական մրցաշարը: Առաջնության հաղթող թիմը արժանանում է «Մոնթե Մելքոնյանի» անվան գավաթին:
  Բոլորդ էլ հիշում եք, որ անցյալ տարի այս գավաթը արժանի կերպով նվաճեց "Արաբագիտության" բաժնի 2-րդ կուրսի թիմը:
Այս տարի մրցաշարի բացումը կլինի հոկտեմբերի 5-ին, «Կիլիկիա» մարզադաշտում, ժամը` 10:30-ին:
  Ցանկացողները կարող են ներկա գտնվել այս սպորտային իրադարձությանը, նամանավանդ այն դեպքում, երբ ֆուտբոլային այս մրցաշարը շատ կարևոր տեղ ունի ապագա արևելագետների ուսանողական կյանքում:
Հ.Գ.: Մրցող թիմերի աղյուսակը շուտով կհրապարակվի: