Նոյեմբերի 7-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնեց Արցախ,որպեսզի հուշագիր ստորագրի
Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության հետ և
Բերձորում ծառատունկ անի: Արևելագիտության ֆակուլտետի 15 ուսանողներ նեգրավվեցին այս
փոքրիկ և ինքնատիպ ճամփորդությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին գնում
Ղարաբաղ և նրանց մեջ ավելի մեծ թափով էր բորբոքվում հայրենասիրության անմար կրակը:
Առաջին օրը ուսանողները հյուրընկալվեցին Արցախի պետական համալսարանում, ԵՊՀ
ՈՒԽ-ն ստորագրեց հուշագիրը և դրան հաջորդեց «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների թիմեր, Արցախից ավագ դպրոցների թիմեր և Երևանի պետական համալսարանի երկու թիմ, որոնցից մեկի կազմում հենց արևելագետներն էին: Երկու փուլերի արդյունքում արևելագետների ջանքերով հաթանակը շնորհվեց ԵՊՀ֊ին։
Հետագայում ուսանողները
հանդիպեցին Պարգև Սրբազանին: Նա ուսանողներին պայքարի կոչ արեց և փաստեց,որ նրանք են երկրի ապագան և նրանց ձեռքում է ամեն ինչ:
Ուսանողները հանդիպեցին
նաև Արցախի մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղբալյանի հետ: Վերջինս նշեց,
որ շատ է կարևորում երիտասարդության ակտիվությունը:
Վերջինս հավելեց, որ պետք է կազմակերպվեն բազմաբնույթ դասընթացներ ՝ Արցախում երիտասարդությա մեջ ակտիվության բարձրացման համար:
Երիտասարդները եղան
նաև Գանձասարի վանական համալիրում, իսկ վերջին օրը տնկեցին 150 ընկուզենի:
0 արձագանք:
Post a Comment