Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջնության երկրորդ խաղը:Երկրորդ խաղը տեղի ունեցավ արաբագիտության և իրանագիտության թիմերի մեջ: Բանավեճի թեման էր՝«Արդյոք պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ»:
Բանավեճն անցավ մասնակիցների հայրենասիրական գաղափարների ներքո: Արաբագետները ի շահ
հայրենիքի զարգացման և տնտեսության առաջընթացի տեսանկյունից, ցանկանում էին բացել սահմանը,
ապա իրանագետները միանշանակ բացառում էին այդ փաստը և,ազգի անվտանգությունից ելնելով, պաշտպանում էին իրենց տեսակետը:
Խաղի ընթացքում քննարկումները շատ էին, սակայն կային հարցեր,
որոնց մասին պարոն Մելքոնայնի խորհրդով ուսանողները դեռ պետք է խորհեն:
Խաղը վերջացավ արաբագետների հաղթանակով:
0 արձագանք:
Post a Comment