Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում հայկական արտաքին քաղաքական տեսակետների ներկայացման գործում: Արտակ Զաքարյանը իր ելույթում անդրադարձավ այն բոլոր կառույցներին, որտեղ ներկայացված են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները, օտարերկյա մի շարք պառլամենտերի հետ գործընկերային հարաբերություններին:

Եզրափակելով իր ելույթը` պատգամավորը պատասխանեց արևելագետ ուսանողների հարցերին, որոնք լայն ընդգրկում ունեին` հայ-թուրքական արձանագրություններից մինչև Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը:
Հանդիպման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց արևելագետ ուսանողներին Ազգային ժողովում սիրով ընդունելու համար և հրավիրեց Արտակ Զաքարյանին մեկ այլ հանդիպման արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:
0 արձագանք:
Post a Comment