Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label հայտարարություն. Show all posts
Showing posts with label հայտարարություն. Show all posts

11.22.2013

Արևելագետներն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները  Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում հայկական արտաքին քաղաքական տեսակետների ներկայացման գործում: Արտակ Զաքարյանը իր ելույթում անդրադարձավ այն բոլոր կառույցներին, որտեղ ներկայացված են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները, օտարերկյա մի շարք պառլամենտերի հետ գործընկերային հարաբերություններին:

Եզրափակելով իր ելույթը` պատգամավորը պատասխանեց արևելագետ ուսանողների հարցերին, որոնք լայն ընդգրկում ունեին` հայ-թուրքական արձանագրություններից մինչև Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը:

Հանդիպման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց արևելագետ ուսանողներին Ազգային ժողովում սիրով ընդունելու համար և հրավիրեց Արտակ Զաքարյանին մեկ այլ հանդիպման արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

11.05.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Նոյեմբերի 4֊ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված առաջին կուրսեցիների բանավեճի առաջնության հերթական խաղը։
Սիրիահայերի Հայաստանում մնալու կամ Սիրիա վերադառնալու խնդրի շուրջ բանավիճում էին իրանագիտության և թյուրքագիտության առաջին կուրսերը ներկայացնող թիմերը։
Խնդրի քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձան թե՛ Սիրիայի ներքաղաքական վիճակին, թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սիրիահայերի խնդիրների ուղղությամբ տարվող քաղաքականությանը, թե ներգաղթի ճանապարհային քարտեզ ստեղծելու անհրաժեշտությանը։
Ծավալված բանավեճի արդյունքում ժյուրին հաղթանակը շնորհեց թյուրքագիտության թիմին։
Հենց այս բանավեճի արդյունքում պարզ դարձավ եզրափակիչ խաղի մասնակից զույգը։
Այսպիսով նոյեմբերի 6-ին եզրափակիչ խաղում միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1 և Թյուրքագիտություն 1 թիմերը։

11.01.2013

Բանավեճի թեման`« Հայ-թուրքական սահմանի վերաբացումը»

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջնության երկրորդ խաղը:Երկրորդ խաղը տեղի ունեցավ արաբագիտության և իրանագիտության թիմերի մեջ: Բանավեճի թեման էր՝«Արդյոք պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ»:

:

                                            



Ժյուրիի անդամներն էին ՝ Ռուբեն Մելքոնյանը (թյուքագիտության ամբիոն),Սոնա Տոնիկյանը (արաբագիտության ամբիոն), Վարդան Կոստանյանը (իրանագիտության ամբիոնի նախկին ուսանող,2012-13թթ. ՈւԳԸ նախագահ), Գարիկ Գրիգորյանը (իրանագիտության ամբիոնի նախկին ուսանող):
                                    

Բանավեճն անցավ մասնակիցների հայրենասիրական գաղափարների ներքո: Արաբագետները ի շահ հայրենիքի զարգացման և տնտեսության առաջընթացի տեսանկյունից, ցանկանում էին բացել սահմանը, ապա իրանագետները միանշանակ բացառում էին այդ փաստը և,ազգի անվտանգությունից ելնելով, պաշտպանում էին իրենց տեսակետը:
Խաղի ընթացքում քննարկումները շատ էին, սակայն կային հարցեր, որոնց մասին պարոն Մելքոնայնի խորհրդով ուսանողները դեռ պետք է խորհեն:

                                 
Խաղը վերջացավ արաբագետների հաղթանակով: 

10.31.2013

Բանավիճում են ամենաերիտասարդ արևելագետները

Հոկտեմբերի 31-ին Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկեց առաջին կուրսեցիների բանավեճի առաջնությունը:
 Առաջնությանը մասնկացում են արաբագիտության, թյուրքագիտության և իրանագիտության բաժինների 1-ին կուրսեցիները: Առաջին խաղը արաբագիտության և թյուրքագիտության թիմերի միջև էր: Բանավեճի թեման էր «Արդյոք Հայաստանը պետք է խորացնի ԻԻՀ֊ի հետ հարաբերոությունները, թե՞ ոչ »:  
 


Բանավեճը դատում էին պարոն Մելքոնյանը (թյուքագիտության ամբիոն), պարոն Ոսկանյանը (իրանագիտության ամբիոն), պարոն Քոչարյանը (արաբագիտության ամբիոն) և Մխրթար Հայրապետյանը (Արևելագիտության ֆակուլտետի նախկին ուսանող):

Բանավեճն անցավ թեժ մթնոլորտում: Արաբագետների ճշգրիտ փաստարկներին գալիս էին հակադրվելու թյուրքագետների պատմական տարակուսանքները: Խաղի վերջում ժյուրիի անդամ  պարոն Ոսկանյանը նշեց, որ խաղի ընթացքում քիչ էին քննարկումներն ու հարցերը, իսկ պարոն Քոչարյանը հավելեց, որ հարցեր տալով է պետք գտնել հակառակորդի թույլ կետերը:  



Խաղն ավարտվեց թյուքագետների հաղթանակով:
Թիմերին մաղթում ենք ավելի հարցաշատ և առողջ խաղեր:

Հ.գ. Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 1-ին կբանավիճեն արաբագետները և իրանագետները:



10.10.2013

«Արևելագետներն ընդդեմ թրաֆիքինգի» սեմինար-քննարկում

  • Հոկտեմբերի 10-ին ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ անց կացրեց «Երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի» թեմայով սեմինար-քննարկում արևելագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:
     Ուսանողները կիսվեցին թրաֆիկինգի մասին իրենց նախնական գիտլեիքների մասին, որից հետո դասընթացավար Սոնա Մակասյանը ներկայացրեց խորքային մանսրամասներ թեմայի վերաբերյալ։ 
    Սեմինարի հաջորդ փուլում ուսանողները քննարկեցին թրաֆիկինգի դեմ տարվող պայքարի օրինակներ և հասարակության լայն շերտերի շրջանում իրազեկման բարձրացման մեխանիզմներ։ Թեման արդիական էր և քննարկումն անցավ շատ աշխույժ մթնոլորտում:




10.07.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Այսօր «Կիլիկիա մարզադահլիճում» կայացան Արևելագիտության ֆակուլտետի Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Ասպիրանտուրան 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Արաբագիտություն 4 թիմի նկատմամբ, իսկ Թյուրքագիտություն 4 - Թյուրքագիտություն 1 խաղում ուժեղ գտնվեցին ավագ թյուրքագետները. խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Այսպիսով, եզրափակիչում կմրցեն Ասպիրանտուրան և Թյուրքագիտություն 4-ը: Եզրափակիչ հանդիպման և պարգևատրման հանդիսավոր արարողության վերաբերյալ մանրամասները կհայտնենք առաջիկա օրերին՝ ֆեյսբուքյան մեր խմբի միջոցով:
Լավագույն 5 ռմբարկուներն են՝
1.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
2.Մելոյան Արսեն՝ 13 (Ասպիրանտ) 3. Կոստանյան Վարդան՝ 9 (Ասպիրանտ) 4.Հայրապետյան Մխիթար՝ 7 (Ասպիրանտ) 5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1

10.05.2013

Ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլն ավարտված է

Արևելագիտության ֆակուլտետի Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլն ավարտվեց:


1-ին խումբ՝
1.Ասպիրանտուրա (6 միավոր, 30:14 (խ.բ.))
2.Թյուրքագիտություն 1 (4 միավոր, 14:14)
3.Իրանագիտություն 2 (4 միավոր, 10:23)
4.Արաբագիտություն 2 (3 միավոր, 18:21)

Ասպիրանտուրա – Թյուրքագիտություն 1՝ 4:6
Ասպիրանտուրա – Արաբագիտություն 2՝ 9:6
Ասպիրանտուրա – Իրանագիտություն 2՝ 17:2
Իրանագիտություն 2 – Արաբագիտություն 2՝ 6:4
Իրանագիտություն 2 – Թյուրքագիտություն 1՝ 2:2
Արաբագիտություն 2 – Թյուրքագիտություն 1՝ 8:6

2-րդ խումբ՝
1.Թյուրքագիտություն 4 (7 միավոր, 16:8)
2.Արաբագիտություն 4 (7 միավոր, 14:7)
3.Իրանագիտություն 1 (3 միավոր, 11:8)
4.Արևելագիտություն 3 (0 միավոր, 0:18)
Արաբագիտություն 4 – Թյուրքագիտություն  4՝ 5:5
Արաբագիտություն  4 – Իրանագիտություն 1՝ 3:2
Թյուրքագիտություն 4 – Իրանագիտություն 1՝ 5:3
Արաբագիտություն 4 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)
Թյուրքագիտություն  4 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)
Իրանագիտություն 1 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 7-ին՝
15:00 – Ասպիրանտուրա – Արաբագիտություն 4
16:00 – Թյուրքագիտություն 4 – Թյուրքագիտություն 1
Լավագույն 5 ռմբարկուներն են՝
1.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
2.Մելոյան Արսեն՝ 12 (Ասպիրանտ)
3. Կոստանյան Վարդան՝ 7 (Ասպիրանտ)
4.Հայրապետյան Մխիթար՝ 6 (Ասպիրանտ)
5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1)

10.03.2013

Թեժ պայքար՝ ֆուտբոլի ներֆակուլտետային մրցաշարում

Հոկտեմբերի 1-ից մեկնարկեց Արևելագիտության ֆակուլտետի Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային մրցաշարը: Արդեն տեղի են ունեցել առաջին երկու տուրերը: Ստորև ձեզ ենք ներկայացնում խաղերի արդյունքները.

1-ին խումբ՝
ԱսպիրանտուրաԹյուրքագիտություն 1՝ 4:6
ԱսպիրանտուրաԱրաբագիտություն 2՝ 9:6
Իրանագիտություն 2 – Արաբագիտություն 2՝ 6:4
Իրանագիտություն 2 – Թյուրքագիտություն 1՝ 2:2

2-րդ խումբ՝
Արաբագիտություն 4 – Թյուրքագիտություն  4՝ 5:5
Արաբագիտություն  4 – Իրանագիտություն 1՝ 3:2
Արաբագիտություն 4 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)
Թյուրքագիտություն  4 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)
Իրանագիտություն 1 - Արևելագիտություն 3՝ 6:0 (տեխ. պարտություն)

Լավագույն ռմբարկուներն են՝
1.Կարդաշյան Նարեկ՝ 6
2.Մելոյան Արսեն՝ 5
2.Նալբանդյան Հենրիկ՝ 5
4.Հայրապետյան Մխիթար՝ 4
4.Դավթյան Մխիթար՝ 4
6.Մաթևոսյան Արա՝ 3
6.Պողոսյան Մարսել՝ 3
8.Կոստանյան Վարդան՝ 2
8.Մամիկոնյան Ռաֆայել՝ 2
8.Սահակյան Դավիթ՝ 2
8.Հախյան Համլետ՝ 2
8.Դոլբակյան Արթուր՝ 2
8.Ղարիբյան Լևոն՝ 2
8.Հովհաննիսյան Սիմոն՝ 2
15.Նազարյան Հայկ՝ 1
15.Ղահրիյան Մուշեղ՝ 1
15.Նադոյան Ուսո՝ 1
15.Պրուտյան Սերգեյ՝ 1
15.Ադամյան Սևակ՝ 1
15.Զարուխանյան Սարգիս՝ 1
15.Աթայան Արթուր՝ 1
15.Գրիգորյան Նարեկ՝ 1

Առաջիկա հանդիպումները՝
Թյուրքագիտություն 4 – Իրանագիտություն 1՝ ուրբաթ 14:00
Արաբագիտություն 2 - Թյուրքագիտություն 1՝ շաբաթ 12:00
Ասպիրանտուրա - Իրանագիտություն 2՝ շաբաթ 13:00


Բոլոր թիմերին առաջիկա խաղերի  ընթացքում մաղթում ենք հաջող և հետաքրքիր մրցաշար:  Թող հաղթի ուժեղագույնը:

9.29.2013

Ֆուտբոլային տոնը սկսում է

Հոկտեմբերի 1֊ից կմեկնարկի Մոնթե Մելքոնյանի անունը կրող արևելագիտության ֆակուլտետի արդեն ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարը։ Խաղերը ինչպես և նախկինում տեղի կունենան Կիլիկիա մարզադաշտում։ 
Սպրոտի հանձնաժողովի պատասխանատուների և թիմերի ավագների ներկայությամբ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվել են 2 ենթախմբի՝

Ա խումբ
Արաբագիտություն 2 
Արևելագիտության ասպիրանտուրա
Իրանագիտություն 2
Թյուրքագիտություն 1

Բ խումբ
Թյուրքագիտություն 4
Արևելագիտություն 3
Արաբագիտություն 4
Իրանագիտություն 1

Հոկտեմբերի 1֊ին ժամը 16։00-ին կմրցեն Արաբագիտություն 2 և Իրանագիտություն 2, իսկ 17։00-ին՝ Թյուրքագիտություն 1 և Արևելագիտության ասպիրանտուրա թիմերը։

Հոկտեմբերի 2֊ին իրենց ուժերը կչափեն 16։00֊ին Թյուրքագիտություն 4֊ Արաբագիտություն 4, 17։00֊ին Արևելագիտություն 3- Իրանագիտություն 1 զույգերը։

Սիրով հրավիրում ենք բոլորին աջակցել բոլոր ֆուտբոլիստներին։

9.26.2013

Արևելագետների ավանդական այցը մզկիթ

Добавьте подпись
Սեպտեմբերի 26-ին արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց հերթական միջոցառումը՝ արդեն ավանդույթ դարձած  առաջին կուրսեցիների այցը Կապույտ մզկիթ: Ուսանողների մեջ ոգևորությունը մեծ էր, քանի որ նրանք առաջին քայլերն էին կատարում ծանոթանալու մուսուլմանական աշխարհի հետ, նրա մշակութի և կրոնի հետ: Այցելության ընթացքում ուսանողները տեսան մուսլումանական աղոթատեղին, նրանց պատմեցին մզկիթի հիմնադրման մասին, գրադարանում երեխաները առաջին անգամ զարմանքով բացում էին պարսկերենով գրված գրքերը և ցուցաբերում մեծ հետաքրքրություն: Մեծ ուշադրությամբ նայում իրանական մշակույթին պատկանող ցուցանմուշների այն փոքրիկ մասը, որը գտնվում էր մզկիթում:
Ուսանողներից մեկն անգամ ասաց, որ յուրաքանչույր արևելագետ պետք է գոնե մեկ անգամ այցելի Կապույտ մզկիթ, քանզի այս փոքրիկ քայլերն են հետագայում դառնում գիտելիքի մեծ աղբյուր: