Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.05.2014

Բանավիճում են առաջին կուրսեցիները



Նոյեմբերի 5-ին մեկնարկել է Արևելագիտության ֆակուլտետում ավանդական դարձած բանավեճերի շարքը: Բանավիճում էին իրանագիտության և թյուրքագիտության առաջին կուրսեցիներից ձևավորված հինգ հոգանոց թիմերը: Բանավեճի թեման էր՝ «Մահապատժի օրինականացումը ՀՀ-ում»: 
Նախքան բանավիճելը առաջին կուրսեցիների համար կազմակերպվել է հատուկ դասընթաց, որպեսզի հավուր պատշաճի ներկայանան բանավեճին: Ամեն թիմ ուներ իր մարզիչը:
Ժյուրիի անդամներն էին՝ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, իրանագիտության ամբիոնի դասախոս Վարդան Ոսկանյանը, ֆակուլտետի ուսխորհուրդի նախագահ Էդվարդ Գալստյան, ուսանողական գիտական ընկերության նախագահ Արշակ Գևորգյանը:
Բանավիճողների պատրաստվածությունը բավականին գոհացնող էր: Եզրափակիչ փուլ անցավ թյուրքագիտության ամբիոի առաջին կուրսեցիներին ներկայցնող թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք նրանց:
10799299_751166801599583_1116623820_n.jpg (852×640)Հաջորդ բանավեճին կմրցեն արաբագիտության և իրանագիտության թիմերը: Երկու թիմերին էլ մաղթում ենք հաջողություն:

11.02.2014

Առաջին կուրսեցիների «պրիսյագը»



Արևելագիտության ֆակուլտետում կա մի հետաքրքիր ավանդույթ. ամեն տարի առաջին կուրսեցիները իրենց ստւգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը ստանում Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի հանգրվանում: Այս տարին ևս բացառություն չէր. Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Գ. Մելքենյանը նոյեմբերի 1-ին առաջին կուրսեցիներին հանձնեց իրենց ստւգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը Մուղնիի՝ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Տեր հայրը նաև օրհնել է երիտասարդ արևելագետներին: Միջոցառման նպատակներից մեկն էլ այն, որ առաջին կուրսեցիներն ավելի մտերմանան իրենց ավագ ընկերների հետ: Բուն արարողությունից հետո կազմակերպվել են բազմաթիվ խաղեր: Հատկանշական է նաև, որ ողջ ճանապարհին հնչել են միայն ռազմահայրենասիրական երգեր:Շնորհավորում ենք առաջին կուրսեցիներին և մաղթում ենք բեղմնավոր ուսանողական կյանք:





10.12.2014

Արաբագիտության 3` 2014 թվականի ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության չեմպիոն


Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արդեն ավանդական դարձած Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը:
Թեժ պայքարի արդյունքում եզրափակչի ուղեգիր էին նվաճել Արաբագիտություն 3 և Արաբագիտություն 1թիմերը:
Հանդիպումն անցավ երկու կողմերի երկրպագուների աննախադեպ աջակցության պայմաններում, ինչն էլ ավելի էր ոգևորում խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստ-արևելագետներին:
Ի վերջո, ավագ արաբագետներին հաջողվեց հաղթանակի հասնել երիտասարդների նկատմամբ և հաղթանակ տանել 10:4 հաշվով:
Խաղի ավարտին տղի ունեցած հաղթողների մեծարման արարողություն: Արևելագտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը Արաբագիտություն 3 թիմին հանձնեց փոխանցիկ գավաթը:
Մրցաշարի «Լավագույն ռմբարկու» և «Լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց արաբագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարդաշյանը, իսկ «Լավագույն դարպասապահի» կոչումը բաժին հասավ 1-Ին կուրսեցի Միքայել Միքայելյանին:
Վարդան Ոսկանյանը հանձնում է գավաթը հաղթող թիմի ավագ Սևակ Ադամյանին
Լավագույն դարպասապահ՝ Միքայել Միքայելյան
Լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ՝ Նարեկ Կարդաշյան


9.26.2014

Մեկնարկում է Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային մրցաշարը

Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի արդեն Արևելագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող ամենամյա Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուտետային առաջնությունը: Անփոփոխ է նաև հանդիպման վայրը, մրցաշարը կանցկացվի Կիլիկիա մարզադաշտում:
Թիմեր բաժանվել են 2 ենթախմբերի՝
Ա խումբ
Թյուրքագիտություն 2
Իրանագիտություն 1
Արևելագետ-շրջանավարտներ
Բ խումբ
Արևելագիտություն 4
Արաբագիտություն 1
Արաբագիտություն 3
Թյուրքագիտություն 1
Երեքշաբթի միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1-Արաբագիտություն 3, Թյուրքագիտություն 2-Արևելագետ-շրջանավարտներ, Արևելագիտություն 4-Թյուրքագիտություն 1 զույգերը:
Բոլոր թիմերին մաղթում ենք գոլառատ խաղ և հիշեցնում՝ ֆուտբոլիստները միշտ զգում են երկրպագուների աջակցության կարիքը:

9.18.2014

Գագիկ Գինոսյանը ազգագրական պարերի, հայրենասիրության և իսկական հերոսների մասին

Սեպտեմբերի 18-Ին  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը սկսեց մշակույթի գործիչների հետ հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ էր, թեև մասնագիտությամբ կիբերնետիկ Գ.Գինոսյանը իրեն մշակույթի գործիչ չի համարում: 

 
Պարերի ծագումն ու զարգացման ընթացքը ներկայացնելուց հետ բանախոսը խոսեց դպրոցներում հայկական պարեր դասավանդելու արևորության մասին: Նա նշեց, որ դա շատ կարևոր է նաև հայ մանուկների մեջ հայրենասիրություն սերմանելու մեջ: Այնուհետև հանդիպումը ստացավ ավելի հայրենադաստիրակչական բնույթ: Պարոն Գինոսյանը պատմեց նաև «Կարին»-ի իննամյա պատմությունը: Պատմեց նաև, թե նրանք ինչպես «ստիպված» եղան դուրս գալ փողոց: 


 
Բանախոսությունից հետո հնչեցին ավանդական հարց ու պատասխանը: 

Պարոն Գինոսյանը հանդիպումն ավարտեց իր հեղինակած աֆորիզմներից մեկով. «Դեպի աստված տանող ճանապարհներից ավելի դժվար է դեպի քեզ տանող ճանապարհը»: