Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label Ուսանողական խորհուրդ. Show all posts
Showing posts with label Ուսանողական խորհուրդ. Show all posts

11.22.2013

Արևելագետներն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները  Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում հայկական արտաքին քաղաքական տեսակետների ներկայացման գործում: Արտակ Զաքարյանը իր ելույթում անդրադարձավ այն բոլոր կառույցներին, որտեղ ներկայացված են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները, օտարերկյա մի շարք պառլամենտերի հետ գործընկերային հարաբերություններին:

Եզրափակելով իր ելույթը` պատգամավորը պատասխանեց արևելագետ ուսանողների հարցերին, որոնք լայն ընդգրկում ունեին` հայ-թուրքական արձանագրություններից մինչև Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը:

Հանդիպման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց արևելագետ ուսանողներին Ազգային ժողովում սիրով ընդունելու համար և հրավիրեց Արտակ Զաքարյանին մեկ այլ հանդիպման արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

11.17.2013

Արևելագետները Արցախում

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնեց Արցախ,որպեսզի հուշագիր ստորագրի Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության հետ և Բերձորում ծառատունկ անի: Արևելագիտության ֆակուլտետի 15 ուսանողներ նեգրավվեցին այս փոքրիկ և ինքնատիպ ճամփորդությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին գնում Ղարաբաղ և նրանց մեջ ավելի մեծ թափով էր բորբոքվում հայրենասիրության անմար կրակը:
Առաջին օրը ուսանողները հյուրընկալվեցին Արցախի պետական համալսարանում, ԵՊՀ ՈՒԽ-ն ստորագրեց հուշագիրը և դրան հաջորդեց «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների թիմեր, Արցախից ավագ դպրոցների թիմեր և Երևանի պետական համալսարանի երկու թիմ, որոնցից մեկի կազմում հենց արևելագետներն էին: Երկու փուլերի արդյունքում արևելագետների ջանքերով հաթանակը շնորհվեց ԵՊՀ֊ին։
Հետագայում ուսանողները հանդիպեցին  Պարգև Սրբազանին: Նա ուսանողներին  պայքարի կոչ արեց և փաստեց,որ նրանք են երկրի ապագան և նրանց ձեռքում է ամեն ինչ:
Ուսանողները հանդիպեցին նաև Արցախի մշակույթի և երիտասարդության  նախարար Նարինե Աղբալյանի հետ: Վերջինս նշեց, որ շատ է կարևորում երիտասարդության  ակտիվությունը:
Վերջինս հավելեց, որ պետք է կազմակերպվեն բազմաբնույթ դասընթացներ ՝ Արցախում երիտասարդությա մեջ ակտիվության բարձրացման համար:

Երիտասարդները եղան նաև Գանձասարի վանական համալիրում, իսկ վերջին օրը տնկեցին 150 ընկուզենի:



12.02.2012

Առաջին կուրսեցիները ստացան ուսանողական գրքույկները


 Դեկտեմբերի 1-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն կազմակերպել էր այց Օշական՝ այնտեղ հանձնելու առաջին կուրսի ուսանողների ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Հարկ է նշել, որ նման այցը ֆակուլտետում արդեն դարձել է ավանդույթ. ամեն տարի ֆակուլտետի առաջին կուրսեցիները իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստանում են Օշականում՝ մեր դպրության ու գիտության նախահոր՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրում և հանգրվանում:Այս տարի այցին մասնակցում էին մոտավորապես 100-ից ավել ուսանողներ, որից մոտավորապես 80-ը՝ առաջին կուրսեցիներ: Ուսանողներին էին միացել նաև ֆակուլտետի սիրելի դասախոսները՝ դեկանի տեղակալներ Ռուբեն Մելքոնյան ու Վարդան Ոսկանյանը, արաբագիտության բաժնի դասախոսներ Արայիկ Հարությունյանը, Ալվինա Հովհաննիսյանը և Սյուզաննա Գյոզալյանը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:Ուսանողներին իր լավագույն բարեմաղթանքներն ուղղեց Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Արման Գրիգորյանը:Ավելի ուշ եկեղեցում ուսանողները ստացան Սուրբ Հոր օրհնությունը, ով իր հերթին կարևորեց մեր օրերում գիտելիքի դերն ու ներուժը՝ ամենից վեր դասելով ազգային և հոգևոր գիտելիքի իմացությունը:Այնուհետև դասախոսներն ուսանողներին հանձնեցին իրենց ստուգման գրքույկները՝ հորդորելով լավ սովորել և հույս հայտնելով գրքույկներում տեսնել միայն բարձր միավորներ:
Կազմակերպվեցին նաև տարբեր խաղեր, որոնք օգնում էին լավագույնս ճանաչել միմյանց և ամրապնդել հաստատված ընկերական հարաբերությունները, ինչպես նաև թույլ տվեցին բացահայտել ֆակուլտետի նոր տաղանդներին (ի դեպ, նրանք շատ էին, ինչը շատ ոգևորիչ հանգամանք է):Հատկանշական է, որ առաջին կուրսեցիներն արդեն ներգրավվել են համալսարանականի ուսանողական կյանքին ու ֆակուլտետի ուսանողների ծավալած աշխատանքներին և հանդես են գալիս նաև սեփական նախաձեռնություններով:Վերադարձի ճանապարհին ուսանողների բարձր տրամադրությունը, բարի ժպիտները ու խոսքերը թույլ տվեցին միջոցառումը համարել կայացած ու հաջողված:
Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն ևս մեկ անգամ շնորհավորում է առաջին կուրսեցիներին`մաղթելով բեղմնավոր ուսանողական տարիներ, գիտելիքների անսահման շտեմարան ու բարձր միավորներով լցված ուսանողական գրքույկներ:











 Նյութը՝ Սոնա Մակասյանի

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նոր կազմը

2012 թվականի նոյեմբերի 28-ին հաստատվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նոր կազմը: 
Ուսանողական խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Իրանագիտության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող Արման Գրիգորյանը (7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ): Նույն օրվա նիստի ընթացքում վերընտրվեց նաև Ուսանողական խորհրդի քարտուղարը՝ Իրանագիտության բաժնի բակալավր 4-րդ կուրսի ուղանող Հրաչյա Մխիթարյանը (7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ): Շնորհավորում ենք բոլոր ընտրված ուսանողներին:

ՈՒԽ-ի կազմը՝

Արման Գրիգորյան-նախագահ
GrigoryanArman91@Gmail.com
098 122 188
091 122 188
Հրաչյա Մխիթարյան – քարտուղար
Hrachmkhitaryan@gmail.com
093 91 55 54
Մխիթար Հայրապետյան – անդամ
mkhitarhay@gmail.com
Ռիմա Կաբրիլյանց – անդամ
Kabrilyantsrima@gmail.com
Տաթևիկ Բրուտյան - անդամ
 tatevikbrutyan123@gmail.com
Աննա Կարապետյան- անդամ
Էդուարդ Գալստյան- անդամ

ՈՒԽ հանձնաժողովների պատասխանատուներ՝

Իրավական հանձնաժողով- Սոնա Մակասյան               s.makasyan@hotmail.com
Լրատվական հանձնաժողով- Դիանա Եղիազարյան     dianaeghiazaryan92@gmail.com   
Գիտակրթական հանձնաժողով- Անի Հովակիմյան      anihovakimyan94@yahoo.co.uk            Տաթևիկ Բրուտյան tatevikbrutyan123@gmail.com
Մշակույթի հանձնաժողով – Ռիմա Կաբրիլյանց             Kabrilyantsrima@gmail.com
Սոցիալական հանձնաժողով- Էդուարդ Գալստյան
Սպորտի հանձնաժողով- Մխիթար Հայրապետյան        mkhitarhay@gmail.com



11.18.2012

«Տարվա ուսանող» մրցանակաբաշխության արևելագետ-հաղթողը հայտնի է

Նոյեմբերի 16-ին,Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Ուսանողական Խորհրդի  «Տարվա ուսանող» համերգ-մրցանակաբաշխությունը: Արևելագիտության ֆակուլտետից լավագույնը ճանաչվեց ԱՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ (Իրանագիտություն 3-րդ կուրս ): Նշենք նաև որ այդ օրը համալսարանում ձևավորվել էր «Ուսանողական ռեկտորատ», և համալսարանի բոլոր պաշտոններում ուսանողներն էին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ևս մեր ֆակուլտետի ուսանողներից էր․ Ռիմա Կաբրիելյանցը այդ օրը ղեկավաեց ԵՊՀ-ն:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ևս մեկ անգամ շնորհավորում է Անի Հովակիմյանին և բոլոր ուսանողներին  նրանց միջազգային օրվա առիթով:

11.08.2011

"Արաբագիտություն-3" թիմը` դարձյալ չեմպիոնի դերում


  Ավարտվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում անցկացվող «Մոնթե Մելքոնյանի» անվան ֆուտբոլի ամենամյա մրցաշարըՖակուլտետի մի խումբ ուսանողներ մեկ մարդու պես հավաքվել էին` երկրպագելու իրենց սիրելի թիմերին, որոնք դուրս էին եկել առաջնության եզրափակիչԱյն կայացավ նոյեմբերի 7-ին. առաջին տեղի համար պայքարում էին "Արաբագիտություն 3" և "Թուրքագիտություն 2" թիմերը:
  Հաղթեց ուժեղագույնը. «Մոնթե Մելքոնյանի» գավաթն այս անգամ նույնպես բաժին հասավ Արևելագիտության ֆակուլտետի ֆուտբոլի գործող չեմպիոն "Արաբագիտություն 3" թիմին, ինչի առիթով Ուսանողական խորհուրդը շնորհավորում է նրանՇնորհավորում ենք նաև բոլոր մասնակցող թիմերին, կուրսերին և իհարկե բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց ներկայությամբ ավելի հետաքրքիր դարձրին այս միջոցառումը:
  Եզրափակչին ներկա էր նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն ՄելիքյանըՆա շնորհավորեց առաջին տեղը զբաղեցրած թիմին ու առաջնության բոլոր մասնակիցներինինչպես նաև խրախուսանքի խոսքեր ասաց ուսանողներին «Մոնթե Մելքոնյանի` այդ հրաշք մարդու անունով այս մրցաշարը կոչելու համար»: ԳՄելիքյանը նաև շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդից այսպիսի լավ ու միասնություն սերմանող միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար:
  Այս մրցաշարն էլ ավարտվեց. հաջողություն... Կհանդիպենք հաջորդ` ֆուտբոլային կրքերով լեցուն հանդիպումների ժամանակ:
Հ.Գ.: Մնացած մանրամասներն իմանալու համար ներկայացնում ենք մրցաշարի եզրափակչի լուսանկարները:

"Արաբագիտություն" 3-րդ կուրսը






Գ. Մելիքյանի խոսքն իր ֆակուլտետի ուսանողներին


Գուրգեն Մելիքյանը հանձնում է պատվոգրերը


Արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սոնա Տոնիկյանն ու Արայիկ Հարությունյանը հաղթանակած թիմի հետ