Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.29.2013

Ռիմա Կաբրիլյանցը՝ ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ

Նոյեմբերի 28-ին   Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամների հրավիրված նիստում ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց բազմափորձ ուսխորհրդական, արաբագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Կաբրիլյանցը։
Շնորհավորում ենք նորանշանակ նախագահին և մաղթում աշխատանքային բեղուն գործունեություն այս կարևոր պաշտոնում։


11.22.2013

Արևելագետներն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները  Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում հայկական արտաքին քաղաքական տեսակետների ներկայացման գործում: Արտակ Զաքարյանը իր ելույթում անդրադարձավ այն բոլոր կառույցներին, որտեղ ներկայացված են ՀՀ խորհրդարանական պատվիրակությունները, օտարերկյա մի շարք պառլամենտերի հետ գործընկերային հարաբերություններին:

Եզրափակելով իր ելույթը` պատգամավորը պատասխանեց արևելագետ ուսանողների հարցերին, որոնք լայն ընդգրկում ունեին` հայ-թուրքական արձանագրություններից մինչև Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը:

Հանդիպման ավարտին Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց արևելագետ ուսանողներին Ազգային ժողովում սիրով ընդունելու համար և հրավիրեց Արտակ Զաքարյանին մեկ այլ հանդիպման արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

11.17.2013

Արևելագետները Արցախում

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնեց Արցախ,որպեսզի հուշագիր ստորագրի Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության հետ և Բերձորում ծառատունկ անի: Արևելագիտության ֆակուլտետի 15 ուսանողներ նեգրավվեցին այս փոքրիկ և ինքնատիպ ճամփորդությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին գնում Ղարաբաղ և նրանց մեջ ավելի մեծ թափով էր բորբոքվում հայրենասիրության անմար կրակը:
Առաջին օրը ուսանողները հյուրընկալվեցին Արցախի պետական համալսարանում, ԵՊՀ ՈՒԽ-ն ստորագրեց հուշագիրը և դրան հաջորդեց «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների թիմեր, Արցախից ավագ դպրոցների թիմեր և Երևանի պետական համալսարանի երկու թիմ, որոնցից մեկի կազմում հենց արևելագետներն էին: Երկու փուլերի արդյունքում արևելագետների ջանքերով հաթանակը շնորհվեց ԵՊՀ֊ին։
Հետագայում ուսանողները հանդիպեցին  Պարգև Սրբազանին: Նա ուսանողներին  պայքարի կոչ արեց և փաստեց,որ նրանք են երկրի ապագան և նրանց ձեռքում է ամեն ինչ:
Ուսանողները հանդիպեցին նաև Արցախի մշակույթի և երիտասարդության  նախարար Նարինե Աղբալյանի հետ: Վերջինս նշեց, որ շատ է կարևորում երիտասարդության  ակտիվությունը:
Վերջինս հավելեց, որ պետք է կազմակերպվեն բազմաբնույթ դասընթացներ ՝ Արցախում երիտասարդությա մեջ ակտիվության բարձրացման համար:

Երիտասարդները եղան նաև Գանձասարի վանական համալիրում, իսկ վերջին օրը տնկեցին 150 ընկուզենի:



11.05.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Նոյեմբերի 4֊ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված առաջին կուրսեցիների բանավեճի առաջնության հերթական խաղը։
Սիրիահայերի Հայաստանում մնալու կամ Սիրիա վերադառնալու խնդրի շուրջ բանավիճում էին իրանագիտության և թյուրքագիտության առաջին կուրսերը ներկայացնող թիմերը։
Խնդրի քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձան թե՛ Սիրիայի ներքաղաքական վիճակին, թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սիրիահայերի խնդիրների ուղղությամբ տարվող քաղաքականությանը, թե ներգաղթի ճանապարհային քարտեզ ստեղծելու անհրաժեշտությանը։
Ծավալված բանավեճի արդյունքում ժյուրին հաղթանակը շնորհեց թյուրքագիտության թիմին։
Հենց այս բանավեճի արդյունքում պարզ դարձավ եզրափակիչ խաղի մասնակից զույգը։
Այսպիսով նոյեմբերի 6-ին եզրափակիչ խաղում միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1 և Թյուրքագիտություն 1 թիմերը։

11.01.2013

Բանավեճի թեման`« Հայ-թուրքական սահմանի վերաբացումը»

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջնության երկրորդ խաղը:Երկրորդ խաղը տեղի ունեցավ արաբագիտության և իրանագիտության թիմերի մեջ: Բանավեճի թեման էր՝«Արդյոք պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ»:

:

                                            



Ժյուրիի անդամներն էին ՝ Ռուբեն Մելքոնյանը (թյուքագիտության ամբիոն),Սոնա Տոնիկյանը (արաբագիտության ամբիոն), Վարդան Կոստանյանը (իրանագիտության ամբիոնի նախկին ուսանող,2012-13թթ. ՈւԳԸ նախագահ), Գարիկ Գրիգորյանը (իրանագիտության ամբիոնի նախկին ուսանող):
                                    

Բանավեճն անցավ մասնակիցների հայրենասիրական գաղափարների ներքո: Արաբագետները ի շահ հայրենիքի զարգացման և տնտեսության առաջընթացի տեսանկյունից, ցանկանում էին բացել սահմանը, ապա իրանագետները միանշանակ բացառում էին այդ փաստը և,ազգի անվտանգությունից ելնելով, պաշտպանում էին իրենց տեսակետը:
Խաղի ընթացքում քննարկումները շատ էին, սակայն կային հարցեր, որոնց մասին պարոն Մելքոնայնի խորհրդով ուսանողները դեռ պետք է խորհեն:

                                 
Խաղը վերջացավ արաբագետների հաղթանակով: