Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ
Showing posts with label Թյուրքագիտության ամբիոն. Show all posts
Showing posts with label Թյուրքագիտության ամբիոն. Show all posts

3.03.2014

Իրանագետների հաղթանակը թիմին դուրս բերեց եզրափակիչ


Մերի Քոչարի անվան բանավեճի առաջնության շրջանակներւմ միմյանց եմ դուրս եկան իրանագիտության և թյուրքագիտության ամբինների հավաքական թիմերը: Երիտասարդ արևելագետների բանավեճին թեման էր «ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր է լավ կրթություն ունենալ»:
Բանավիճող կողմերին գնահատում էին ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտւթյան ամբինի դասախոս Սարգիս Ասատրյանը և ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի անդամ Անի Հովակիմյանը:
Ծավալված բուռն և էմոցիոնալ բանավեճի արդյունքում ավելի ծանրակշիռ գտնվեցին իրանագետների փաստերը, որոնք հանդես էին գալիս դեմ դիրքորոշմամբ:
Տանելով իր երկրորդ հաղթանակը` իրանագիտության հավաքական թիմն ապահովեց տեղը եզրափակչում:  Եզրափակչի երկրորդ մասնակցի ուղեգիրը միմյանց միջև կվիճարկեն արաբագիտության և թյուրքագիտության թիմերը:



Խաղը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 14:30 Երկանեանների անվան դահլիճում: Սիրով սպասում ենք բոլորին:

2.18.2012

Թյուրքագիտության ամբիոն

Թյուրքագիտության ամբիոն
Երևանի պետական համալսարանում թուրքերենը դասավանդվում է 1943 թ.-ից, ինչի անմիջական նախաձեռնողն ու կազմակերպիչն էր մեծանուն արևելագետ Հրաչյա Աճառյանը, իսկ առաջին դասախոսը` Մինաս Մինասյանը:

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը հիմնադրվել է 1991 թ.-ին` արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վերակազմավորման արդյունքում: Ամբիոնի հիմնադիր-վարիչն էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերի Հրաչյայի Քոչարը (1936 - 1994), ով ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանը, աշակերտել նախկին Խորհրդային Միության առաջատար բանասերներին և արևելագետներին (մասնավորապես հայազգի ճանաչված թյուրքագետ-լեզվաբան Է. Վ. Սևորդյանին): Բացառիկ արժեքավոր են պրոֆ. Մ. Քոչարի թե´ լեզվաբանական, թե´ գրականագիտական և թե´ պատմագիտական աշխատությունները:

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնում դասավանդել են վաստակաշատ արևելագետներ Ե. Սարգսյանը, Ջ. Կիրակոսյանը, Ա. Մինասյանը, Խ. Ամիրյանը, Հ. Մարտիրոսյանը և ուրիշներ: Ներկայումս ամբիոնում դասավանդում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, պրոֆեսորներ Ա. Խառատյանը և Ռ. Սաֆրաստյանը:

2010 թ.-ին ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը վերակազմավորվել է թյուրքագիտության ամբիոնի: Ամբիոնի գծով դասավանդվում են թուրքերեն, օսմաներեն, ադրբեջաներեն, ղազախերեն, թյուրքալեզու ժողովուրդների գրականության, մշակույթի ու պատմության հիմնահարցերին առնչվող դասընթացներ: Ամբիոնում հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ պատրաստվել են բարձրագույն որակավորմամբ մասնագետներ` «թուրքերեն լեզու» և «թուրք գրականություն» մասնագիտությամբ, ստեղծվել է թուրքերենի` հայերենով գրված առաջին դասագիրքը, որն արդեն իսկ ունեցել է չորս հրատարակություն: Ներկայումս հիշյալ դասագիրքը օգտագործվում է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի բոլոր այն բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում, որտեղ դասավանդվում է թուրքերեն:

2010 թ.-ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության աջակցությամբ բացվել է «Ղազախերենի, ղազախական մշակույթի ու պատմության կենտրոնը», որը համանման առաջին հաստատությունն էր աշխարհում:

Ամբիոնի դասախոսների վերջին տարիների աշխատանքները տարբեր լեզուներով հրատարակվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Կանադայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Իրանում, Ղազախստանում, Թուրքմենստանում:

1996 թ.-ից ամբիոնի վարիչն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Սաֆարյանը:
Ամբիոնի վարիչ
Դասախոս
Դասախոս