Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.31.2013

Բանավիճում են ամենաերիտասարդ արևելագետները

Հոկտեմբերի 31-ին Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկեց առաջին կուրսեցիների բանավեճի առաջնությունը:
 Առաջնությանը մասնկացում են արաբագիտության, թյուրքագիտության և իրանագիտության բաժինների 1-ին կուրսեցիները: Առաջին խաղը արաբագիտության և թյուրքագիտության թիմերի միջև էր: Բանավեճի թեման էր «Արդյոք Հայաստանը պետք է խորացնի ԻԻՀ֊ի հետ հարաբերոությունները, թե՞ ոչ »:  
 


Բանավեճը դատում էին պարոն Մելքոնյանը (թյուքագիտության ամբիոն), պարոն Ոսկանյանը (իրանագիտության ամբիոն), պարոն Քոչարյանը (արաբագիտության ամբիոն) և Մխրթար Հայրապետյանը (Արևելագիտության ֆակուլտետի նախկին ուսանող):

Բանավեճն անցավ թեժ մթնոլորտում: Արաբագետների ճշգրիտ փաստարկներին գալիս էին հակադրվելու թյուրքագետների պատմական տարակուսանքները: Խաղի վերջում ժյուրիի անդամ  պարոն Ոսկանյանը նշեց, որ խաղի ընթացքում քիչ էին քննարկումներն ու հարցերը, իսկ պարոն Քոչարյանը հավելեց, որ հարցեր տալով է պետք գտնել հակառակորդի թույլ կետերը:  



Խաղն ավարտվեց թյուքագետների հաղթանակով:
Թիմերին մաղթում ենք ավելի հարցաշատ և առողջ խաղեր:

Հ.գ. Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 1-ին կբանավիճեն արաբագետները և իրանագետները:



10.17.2013

Արևելագետները Հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում



 Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովըըԱրևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ, նունյպես, անմասն չմնաց այս կարևոր գիտաժողովից: Հոկտեմբերի 17-ին մի խումբ ուսանողներ մասնակցեցին գիտաժողովի առաջին օրվա աշխատանքերին:  
Ուսանողներին ամենից շատ հետաքրքրեցին պատմության և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների քննարկմանը նվիրված բաժանմունքները: Նրանք լսեցին մի շարք զեկուցումներ, որոնցից երիտասարդ արևելագետների համար հետաքրքրիր էին հատկապես՝ Անուշ Հովհաննիսյանի՝ «Հայոց Լքյալ գույքի յուրացման և վերաբաշխման ինստիտուցիոնալ մեխանիզմները Թուրքիայում», Արմենուհի Ղամբարյանի՝«Հայկական հարցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 1918թ. սկզբին» և Մհեր Հովհաննիսյանի՝ «Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները» զեկույցները:


Հատկանշական է, որ զեկուցումների ընթացքում Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հայերի ունեզրկումը Թուրքիայում չի սահմանափակվում միայն 1923թ-ով կամ 1950 –ական թթ-ով, այլ շարունակվում է մինչև մեր օրերը: Բանախոսը նաև նշեց, որ հայերի ոչնչացմանը զուգահեռ նույն ժամանակահատվածում Թուրքայում ազգային տնտեսության կառուցման պրոցեսն է ընթացել: Իսկ տնտեսության մեջ դրված գումարը եղել է հենց այն գումարը, որը նրանք թալանել էին հայերից:

Ա. Ղամբարյանը իր զեկույցում ներկայացնում էր 1918թ. Փետ. 7-ին Էդուարդ Լիթլի ելույթը: Ցիտելով ամերկացի կոնգրեսականին` նշվեց,որ հայերի ոչնչացումը չի նպաստել քաղաքակրթության հետագա զարգացմանը: Ինչպես նաև դա չեր նպաստում թուրքերին:

 Մ. Հովհաննիսյանը իր զեկույցում ընդգծեց, որ այսօր համացանցը ոչ միայն տեղեկատվության լավ աղբյուր է, այլ նաև ապատեղեկատվության: Իսկ դրանից օգտվում են Թուրքիան ու Ադրբեջանը և ակտիվորեն հակահայկական քարոզչություն են անում: Նա նշեց, որ Ադրբեջանն այսօր ունի հակահայկական քարոզչության ավելի քան 60 կայք, իսկ Թուրքիան՝ 10 կայք: Ի պատիվ հայկական կողմի, բոլոր ստահոդ լուրերը ստանում եմ համապատասխան հակահարված:

Երիտասարդ արևելագետներն այսօր համաժողովի ընթացքում ստացան բավականին շատ տեղեկատվություն, որը հետագայում կկիրառեն արդեն իրենց գիտական աշխատանքներում:




10.13.2013

Փորձը հաղթեց երիտասարդությանը: Ասպիրանտուրա 14:3 Թյուրքագիտություն 4


Հոկտեմբերի 12-ին իր եզրագիծը հատեց Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին ասպիրանտների և Թյուրքագիտության 4-րդ կուրսի ուսանողների թիմերը, որոնք, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, կիսաեզրափակիչ խաղերում հաղթանակներ էին տոնել՝ համապատասխանաբար Արաբագիտություն 4 և Թյուրքագիտություն 1 թիմերի նկատմամբ: Ասպիրանտ ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման ողջ ընթացքում ունեցած թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելությունը շոշափելի դարձնել և հաղթել խոշոր՝ 14:3 հաշվով:
Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով, շնորհավորելով հաղթող թիմին, նշեց, որ այս անգամ փորձը հաղթեց երիտասարդությանը, և չեմպիոնական գավաթը հանձնեց հաղթող թիմի ավագ Մխիթար Հայրապետյանին:
Մրցաշարի կազմակերպիչ, ՈւԽ սպորտի հանձնաժողովի պատասխանատու Նարեկ Կարդաշյանն էլ հավելեց, որ բավականին դիտարժան ու հետաքրքիր մրցաշար էր՝ խոստանալով, որ առաջիկա ուսանողական տարիներին սույն նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով նորանոր թիմեր ու մասնակիցներ:
Նշենք նաև, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց փոխչեմպիոնի կոչումը նվաճած Լևոն Ղարիբյանը:
Դե իսկ Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացավ ասպիրանտներից Արսեն Մելոյանը, ով
մրցաշարի ընթացքում դարձավ 17 գոլի հեղինակ:
Լավագույն 5 ռմբարկուների ցուցակն ունի հետևյալ տեսքը`
1.Մելոյան Արսեն՝ 17 (Ասպիրանտ)
2.Կոստանյան Վարդան՝ 15 (Ասպիրանտ)
3.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
4.Հայրապետյան Մխիթար՝ 10 (Ասպիրանտ)
5.Դոլբակյան Արթուր՝ 6 գոլ (Թյուրք 4)
5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1)

Եզրափակիչ հանդիպման նկարերը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում `
https://www.facebook.com/media/set/?set=a.676153709075751.1073741825.176264319064695&type=3

10.10.2013

«Արևելագետներն ընդդեմ թրաֆիքինգի» սեմինար-քննարկում

  • Հոկտեմբերի 10-ին ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ անց կացրեց «Երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի» թեմայով սեմինար-քննարկում արևելագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:
     Ուսանողները կիսվեցին թրաֆիկինգի մասին իրենց նախնական գիտլեիքների մասին, որից հետո դասընթացավար Սոնա Մակասյանը ներկայացրեց խորքային մանսրամասներ թեմայի վերաբերյալ։ 
    Սեմինարի հաջորդ փուլում ուսանողները քննարկեցին թրաֆիկինգի դեմ տարվող պայքարի օրինակներ և հասարակության լայն շերտերի շրջանում իրազեկման բարձրացման մեխանիզմներ։ Թեման արդիական էր և քննարկումն անցավ շատ աշխույժ մթնոլորտում:




10.07.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Այսօր «Կիլիկիա մարզադահլիճում» կայացան Արևելագիտության ֆակուլտետի Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Ասպիրանտուրան 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Արաբագիտություն 4 թիմի նկատմամբ, իսկ Թյուրքագիտություն 4 - Թյուրքագիտություն 1 խաղում ուժեղ գտնվեցին ավագ թյուրքագետները. խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Այսպիսով, եզրափակիչում կմրցեն Ասպիրանտուրան և Թյուրքագիտություն 4-ը: Եզրափակիչ հանդիպման և պարգևատրման հանդիսավոր արարողության վերաբերյալ մանրամասները կհայտնենք առաջիկա օրերին՝ ֆեյսբուքյան մեր խմբի միջոցով:
Լավագույն 5 ռմբարկուներն են՝
1.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
2.Մելոյան Արսեն՝ 13 (Ասպիրանտ) 3. Կոստանյան Վարդան՝ 9 (Ասպիրանտ) 4.Հայրապետյան Մխիթար՝ 7 (Ասպիրանտ) 5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1