Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.13.2013

Փորձը հաղթեց երիտասարդությանը: Ասպիրանտուրա 14:3 Թյուրքագիտություն 4


Հոկտեմբերի 12-ին իր եզրագիծը հատեց Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին ասպիրանտների և Թյուրքագիտության 4-րդ կուրսի ուսանողների թիմերը, որոնք, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, կիսաեզրափակիչ խաղերում հաղթանակներ էին տոնել՝ համապատասխանաբար Արաբագիտություն 4 և Թյուրքագիտություն 1 թիմերի նկատմամբ: Ասպիրանտ ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման ողջ ընթացքում ունեցած թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելությունը շոշափելի դարձնել և հաղթել խոշոր՝ 14:3 հաշվով:
Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով, շնորհավորելով հաղթող թիմին, նշեց, որ այս անգամ փորձը հաղթեց երիտասարդությանը, և չեմպիոնական գավաթը հանձնեց հաղթող թիմի ավագ Մխիթար Հայրապետյանին:
Մրցաշարի կազմակերպիչ, ՈւԽ սպորտի հանձնաժողովի պատասխանատու Նարեկ Կարդաշյանն էլ հավելեց, որ բավականին դիտարժան ու հետաքրքիր մրցաշար էր՝ խոստանալով, որ առաջիկա ուսանողական տարիներին սույն նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով նորանոր թիմեր ու մասնակիցներ:
Նշենք նաև, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց փոխչեմպիոնի կոչումը նվաճած Լևոն Ղարիբյանը:
Դե իսկ Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացավ ասպիրանտներից Արսեն Մելոյանը, ով
մրցաշարի ընթացքում դարձավ 17 գոլի հեղինակ:
Լավագույն 5 ռմբարկուների ցուցակն ունի հետևյալ տեսքը`
1.Մելոյան Արսեն՝ 17 (Ասպիրանտ)
2.Կոստանյան Վարդան՝ 15 (Ասպիրանտ)
3.Կարդաշյան Նարեկ՝ 14 (Արաբ 2)
4.Հայրապետյան Մխիթար՝ 10 (Ասպիրանտ)
5.Դոլբակյան Արթուր՝ 6 գոլ (Թյուրք 4)
5.Դավթյան Մխիթար՝ 6 (Թյուրք 1)

Եզրափակիչ հանդիպման նկարերը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում `
https://www.facebook.com/media/set/?set=a.676153709075751.1073741825.176264319064695&type=3

0 արձագանք:

Post a Comment