Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.17.2013

Արևելագետները Հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում



 Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովըըԱրևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ, նունյպես, անմասն չմնաց այս կարևոր գիտաժողովից: Հոկտեմբերի 17-ին մի խումբ ուսանողներ մասնակցեցին գիտաժողովի առաջին օրվա աշխատանքերին:  
Ուսանողներին ամենից շատ հետաքրքրեցին պատմության և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների քննարկմանը նվիրված բաժանմունքները: Նրանք լսեցին մի շարք զեկուցումներ, որոնցից երիտասարդ արևելագետների համար հետաքրքրիր էին հատկապես՝ Անուշ Հովհաննիսյանի՝ «Հայոց Լքյալ գույքի յուրացման և վերաբաշխման ինստիտուցիոնալ մեխանիզմները Թուրքիայում», Արմենուհի Ղամբարյանի՝«Հայկական հարցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 1918թ. սկզբին» և Մհեր Հովհաննիսյանի՝ «Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները» զեկույցները:


Հատկանշական է, որ զեկուցումների ընթացքում Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հայերի ունեզրկումը Թուրքիայում չի սահմանափակվում միայն 1923թ-ով կամ 1950 –ական թթ-ով, այլ շարունակվում է մինչև մեր օրերը: Բանախոսը նաև նշեց, որ հայերի ոչնչացմանը զուգահեռ նույն ժամանակահատվածում Թուրքայում ազգային տնտեսության կառուցման պրոցեսն է ընթացել: Իսկ տնտեսության մեջ դրված գումարը եղել է հենց այն գումարը, որը նրանք թալանել էին հայերից:

Ա. Ղամբարյանը իր զեկույցում ներկայացնում էր 1918թ. Փետ. 7-ին Էդուարդ Լիթլի ելույթը: Ցիտելով ամերկացի կոնգրեսականին` նշվեց,որ հայերի ոչնչացումը չի նպաստել քաղաքակրթության հետագա զարգացմանը: Ինչպես նաև դա չեր նպաստում թուրքերին:

 Մ. Հովհաննիսյանը իր զեկույցում ընդգծեց, որ այսօր համացանցը ոչ միայն տեղեկատվության լավ աղբյուր է, այլ նաև ապատեղեկատվության: Իսկ դրանից օգտվում են Թուրքիան ու Ադրբեջանը և ակտիվորեն հակահայկական քարոզչություն են անում: Նա նշեց, որ Ադրբեջանն այսօր ունի հակահայկական քարոզչության ավելի քան 60 կայք, իսկ Թուրքիան՝ 10 կայք: Ի պատիվ հայկական կողմի, բոլոր ստահոդ լուրերը ստանում եմ համապատասխան հակահարված:

Երիտասարդ արևելագետներն այսօր համաժողովի ընթացքում ստացան բավականին շատ տեղեկատվություն, որը հետագայում կկիրառեն արդեն իրենց գիտական աշխատանքներում:




0 արձագանք:

Post a Comment