Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.04.2011

Ֆուտբոլային ամենամյա մրցաշարը մեկնարկում է


Ուշադրություն: Մեկնարկում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ներֆակուլտետային ֆուտբոլային ամենամյա հերթական մրցաշարը: Առաջնության հաղթող թիմը արժանանում է «Մոնթե Մելքոնյանի» անվան գավաթին:
  Բոլորդ էլ հիշում եք, որ անցյալ տարի այս գավաթը արժանի կերպով նվաճեց "Արաբագիտության" բաժնի 2-րդ կուրսի թիմը:
Այս տարի մրցաշարի բացումը կլինի հոկտեմբերի 5-ին, «Կիլիկիա» մարզադաշտում, ժամը` 10:30-ին:
  Ցանկացողները կարող են ներկա գտնվել այս սպորտային իրադարձությանը, նամանավանդ այն դեպքում, երբ ֆուտբոլային այս մրցաշարը շատ կարևոր տեղ ունի ապագա արևելագետների ուսանողական կյանքում:
Հ.Գ.: Մրցող թիմերի աղյուսակը շուտով կհրապարակվի:

0 արձագանք:

Post a Comment