Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.04.2011

Արագածի «գերիները»

Սեպտեմբերի 25-ին մի խումբ արկածախնդիր արևելագետներով որոշեցինք բարձրանալ Արագած` ՀՀ անկախության 20-ամյակի կապակացությամբ մեր հայկական դրոշը գագաթին ծածանելու: Սակայն եղանակը որոշել էր մեզ անակնկալներ մատուցել...
Մեր ընկերների մի փոքրիկ խումբ (կեսն էլ չհաղթահարելով բարձունքի դժվարությունները) որոշեց վերադառնալ և սպասել մեզ ներքևում: Սակայն մոտ 50 անվախներով, արհամարհելով եղանակային պայմանները, շարունակեցինք ճանապարհը և հասանք լեռան գագաթ:
Երբ արդեն իջնում էինք գագաթից, եղանակն ավելի վատացավ, սկսեց կարկուտ տեղալ, և մառախուղը թույլ չտվեց մեզ ճիշտ կողմնորոշվել:
Այսպիսով, մենք կորցրեցինք հետդարձի ճանապարհը: Ձգտելով մի ելք գտնել` որոշեցինք քայլել առաջ, որպեսզի տեղում մնալով չսառենք: Մոտավորապես 4 ժամ սարերում անիմաստ ճանապարհ որոնեցինք, մի քանի սար ու ձոր անցանք ու հասկացանք, որ վերջնականապես շեղվել ենք ճանապարհից, իսկ մութն էլ արդեն ընկնում էր: Ինչպես պատմում են ներքևում մեզ համար անհագստացող ընկերները, նրանք էլ փորձել էին մեզ գտնել ու տեսնելով, որ շատ ենք ուշանում` արդեն իսկ զանգել են փրկարարներին:
Այդ ընթացքում, երբ մենք սառում էինք, հնարավորություն եղավ կապ հաստատել մեր ընկերների հետ, և իմացանք, որ փրկարարներն արդեն ճանապարհին են: Սպասումն ամենից դժվարն էր մեզ համար, սակայն հույսներս չկորցնելով` մենք սպասում էինք փրկարարներին:
Արդեն երեկոյան 11-ն անց էր, երբ մեզ արդեն գտել էին, սակայն մենք դեռ շատ երկար պետք է քայլեինք, նոր սարեր հաղթահարեինք մինչև որ հասնեինք սարի գագաթ: Սակայն միայն այն միտքը, որ մեզ գտել էին և հասնելով այդ անհասանելի թվացող լույսին` մենք կտեսնենք մեր հարազատներին, ուժ էր տալիս մեզ առաջ շարժվել:
Անչափ շնորհակալ եմ բոլոր տղաներին, ովքեր մեզ հետ էին ու օգնեցին մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները: Անչափ շնորհակալ եմ նաև բոլոր այն տղաներին, ովքեր եկել էին մեզ գտնելու և փրկարարներին հավասար օգնեցին մեզ: Վստահ եմ, որ այս դեպքն ավելի մտերմացրեց մեզ: Եվ մի կողմ դնելով մեր բոլոր չարչարանքները, հոգնածությունը, մրսածությունը, այն վախը, որ պատել էր մեզ` այս դեպքը բոլորիս հնարավորություն տվեց այլ տեսանկյունից նայել կյանքին, ավելի ևս արժևորել այն:
Մնում է միայն հավելել, որ այս օրն ուղղակի անմոռանալի ու անկրկնելի  էր:
Ի վերջո, այս կյանքում ոչինչ պատահական չի լինում:

0 արձագանք:

Post a Comment