Անկախ նրանից, թե մենք ինչ մասնագիտություն կունենանք, ինչ աշխատանքի տեր կլինենք, մենք բոլորս նման ենք. մենք ՀԱՅ ենք...
Հոկտեմբերի 10-ին էլ ԵՊՀ Արևելագիտության ու Բանասիրության ֆակուլտետների ուսանողներին միավորում էր ոչ միայն հայ ու համալսարանական լինելու հանգամանքը, այլ նաև միևնույն դահլիճը. դահլիճ, որը լի էր հայրենասեր ուսանողներով ու հագեցած` հայրենասիրական ոգով:
Միջոցառումը, որը կազմակերպել էին ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների անդամները, նվիրված էր Հայաստանի պատմական քաղաքներին, որոնք աչքի են ընկել իրենց հերոսական ինքնապաշտպանություններով ու քաջարի հերոսներով:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այդ քաղաքները, հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
Շատ տպավորիչ էր հատկապես ԵՊՀ ՈՒԽ-ի ոչ պաշտոնական հիմներգ համարվող «Գետաշեն» ռազմահայերնասիրական երգի կատարումը, որն արդեն ավանդույթի է վերածվել:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետների ՈՒԽ նախագահներ` Գոռ Ավագյանը և Գայանե Դալլաքյանը: Վերջում նրանք հանդես եկան գովասանքի ու շնորհավորանքի խոսքերով:
0 արձագանք:
Post a Comment