Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.22.2012

ՈՒսանողները փուլ առ փուլ ծանոթանում են Հայաստանում Բոլոնյան գործընթացին


Նոյեմբերի 22-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացը և Հայաստանը» խորագրով սեմինար-քննարկման երկրորդ փուլը: Այն կազմակերպվել էր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար` Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ Իրավական և Գիտակրթական հանձնաժողովների կողմից, և նպատակ ուներ ուսանողներին հնարավորինս ծանոթացնել այն կրթական գործընթացին, որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը (Բերգեն, 2005թ.):
Սեմինար-քննարկման առաջին փուլում քննարկվեց Բոլոնիայի գործընթացի ստեղծման պատմությունը, վերջինիս հիմնական նպատակները և գործողությունների 10 ուղղությունները: Միջոցառումը վարում էին Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ Սոնա Մակասյանը, Անի Հովակիմյանը և Տաթևիկ Բրուտյանը:
Արդեն այսօր առաջին կուրսի ուսանողները ներկայացրեցին իրենց կողմից ընտրված 5 ուղղությունները: Նրանք մանրամասն ուսումնասիրություններ էին կատարել և պատկերացույցների (սլայդներ) միջոցով պատկերավոր ներկայացրեցին գործընթացն ու վերջինիս ուղղությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արման Գրիգորյանը: Նա ողջունեց առաջին կուրսեցիներին` իր խոսքում կարևորելով ֆակուլտետում նմանատիպ գիտակրթական միջոցառումների կազմակերպումը և հատկապես առաջին կուրսեցիների ներգրավվածությունը նրանցում:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ՈՒԽ «Բոլոնիայի գործընթացի» վերաբերյալ հարցերի պատասխանատուները, ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչիկյանը և Իրավական հանձնաժողովի նահագահ Լաուրա Սիմոնյանը: Նրանք իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին առաջին կուրսի ուսանողներին նմանօրինակ ակտիվություն դրսևորելու համար: Ինչպես նաև մտադրություն հայտնեցին նմանատիպ միջոցառումները դարձնել շարունակական` ներգրավվելով նաև այլ ֆակուլտետների ուսանողներին` նպատակ ունենալով բարձրացնել «Բոլոնիայի գործընթացի» վերաբերյալ տեղեկատվության մակարդակը:














Նյութը՝ Սոնա Մակասյանի

0 արձագանք:

Post a Comment