Երիտասարդներն են երեկվա, այսօրվա
և վաղվա կառուցողը:

Կառլենի մայրը՝ տիկին Աղավնին, խոսակցության ժամանակ ասաց, որ երեխաներին հագուստ
է անհրաժեշտ, իսկ Կառլենին` կալցիումով հարուստ սնունդ: Արևելագիտության ֆակուլտետի
ուսանողական խորհուրդը չէր կարող անտարբեր մնալ: Երկու շաբաթ ուսանողները ուսանողական
խորհրդի սենյակ էին բերում հագուստ և գումար:
Մարտի 22-ին ուսանողական խորհուրդը այցելեց Կառլենին: Փոքրկ Դանիելը՝ Կառլենի եղբայրը,
մեզ ընդունեց մեծ սիրով և ուրախությամբ: Իսկ Կառլենի և նրա մոր հետ ունեցած մեր զրույցից
իմացանք, որ Կառլենը սովորում է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Սիրով է լուծում
մաթեմատիկական խնդիրներ և ուսուցիչների կողմից միշտ գովեստների է արժանանում: Դպրոցի
տնօրենը նրան համակարգիչ է հատկացրել և նա տնային աշխատանքները կատարում է համակարգչի
օգնությամբ:
Տիկին Աղվանին նշեց, որ իրենք ի սկզբանե չեն ցանկացել, որ իրենց երեխան առանձնանա
մեր հասարակությունից, այդ իսկ պատճառով Կառլենին տարել են սովորական դպրոց:
Մենք շատ ուրախ էինք, որ նրա ծնողները
իրենց երեխային չեն առանձնացրել հասարակությունից և հասկանում են, որ նա էլ մեր հասարակության
անդամն է: Այցելությունը բազմաբովանդակ էր, ինչպես նաև մի փոքրիկ կոչ էր, որ մարդիկ
հասարակությունից չառանձնացնեն խնդիրներ ունեցող երեխաներին:
Իսկ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական
խորհուրդը կոչ է անում միշտ լինել բարի ու լավատես:
0 արձագանք:
Post a Comment