Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

9.17.2014

Տեղի ունեցավ Քաղաքագիտական ակումբի առաջին նիստը

 Աշնան սկսելուն զուգահեռ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սկում է իր սեմինար-քննարկումների շարքը: Սկիզբը ազդարարեց Արևելագիտության ֆակուլտետի քաղաքագիտական ակումբը. քննարկման թեման էր «Եզդիների ցեղասպանությունը, դրա դրդապատճառները և հնարավոր հետևանքները»:
 Սկզբում բացման խոսք ասաց քաղաքագիտական ակումբի նախագահ Նարեկ Զարոյանը, այնուհետևխոսքը տրվեց հիմնական բանախոս Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան պրն Վ. Ոսկանյանին, ով նախ ներկայացրեց թե ինչ է եզդիականությունը, խոսվեց եզդիականության պատմական ընթացքի, եզդիների ու քրդերի ինքնության ,նրանց դավանանքի մասին: Անցում կատարելով բուն նյութինհանդիպման մասնակիցները քննարկեցին եզդիների ցեղասպանությանը, դրա նախադրյալներին, հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր
 Քննարկվեց նաև Թուրքիայի, Սիրիայի և մյուս պետությունների շահն ու ներգրավվածությունը
 Վերջում խոսեց նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ, Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Սաշիկ Սուլթանյանը: Նա արդեն ականատես աչքերով պատմեց իրենց հայրենիքից տեղահան եղած և Թուրքիայում ապաստան գտած եզդիների խնդիրների մասին: Սեմինար-քննարկումներն այսքանով չեն ավարտվում. դրանք ունենալու են շարունակական բնույթ:

9.15.2014

Աննախադեպ հետաքրքրություն ուսանողական խորհրդի նկատմամբ առաջին կուրսերի կողմից

Ինչպես ամեն տարի, այս  տարի ևս Արևելագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը իր գործառույթների ու գործունեության մասին պատմեց առաջին կուրսեցիներին: Անչափ ուրախալի էր ապագա արևելագետների ոգևորությունը. լսարանում ազատ նստարան չկար, ուշացողներն էլ ստիպված էին կանգնել:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Սկզբում ուսանողներին ողջունեց Էդվարդ Գալստյանը, այնուհետև հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրին այս կիսամյակի սպասվելիք միջոցառումները: 

 Հանդիպումից հետո ուսխորհրդի սենյակի առաջև գոյացած հերթը վկայում  էր, որ 
հանդիպում սպասվածից էլ լավ էր անցել. ուսանողները անդամակցում էին իրենց նախընտրած հանձնաժողովներին, իսկ որոշներն էլ արդեն առաջարկներով էին հանդես գալիս:

Այսքան մեծ ոգևորությունը բոլորիս ստիպում է էլ ավելի շատ ջանք թափել ու իրականացնել մեր բոլոր գաղափարները:






4.09.2014

Էդմոն Մարուքյանը` ականատեսի աչքերով




ԵՊՀ արևելագիտության  ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսաանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների: 


Հանդիպման մասնակիցներին իր ողջույնի խոսքով ողջունեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը` իր խոսքում նշելով նաև այն մարտահրավերների մասին, որոնց հնարավոր է բախվի հայկական կողմը Թուրքիայի կողմից ձեռնարկվելիք հակաքայլերի արդյունքում:

Քեսաբի դեպքերի համառոտ ընթացքը ներկայացրեց «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` վերլուծելով ստեղծված աշխարհագրական զարգացումները, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն ունեցան Սիրիայում բնակվող հայերի վրա: Մանրամասնվեց Սիրիայի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումն ու նկրտումները։ Ի պատասխան հնչած հարցի բանախոսը նշեց, որ ներկայում չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանը կարող է օրինական կերպով զինված ջոկատներ գործուղել Սիրիա` տեղում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:


Ապա ականատեսի աչքերով իրավիճակը ներկայացրեց Արևելագիտության ֆակուլտետում հյուրըկալված Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մեկնել էր Սիրիա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ են ընդունել բոլոր քեսաբահայերին և աջակցություն ցուցաբերել:Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական օղակները ակտիվորեն բարձրացնում են հարցը տարբեր հարթակներում: 
Ըստ նրա սա այն դեպքն է, երբ քայլերը հստակ էին և ճիշտ ժամանակին: Պատգամավորը խոսեց նաև #SaveKessab ակցիայի մասին, ինչի միջոցով հաջողվեց միջազգային հանրությանը ահազանգել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ` հորդորելով ներկաներին չտարածել չստուգված տեղեկատվություն` դրանով իսկ ջուր լցնելով մեր հարևանների ջրաղացին: 


Ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում քննարկվեցին հայրենադարձությանը, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, Քեսաբում տեղի ունեցած դեպքերը որպես մշակութային ցեղասպանություն բնորոշելու, Սիրայում հետագա զարգացումների և մի շարք այլ հարցեր:
 
Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը որպես փորձագետ կարծիք հայտնեց, որ չնայած արևմտյան ուժերի ձեռնարկած բոլոր ջանքերին` Բաշար ալ-Ասադին կհաջողվի պահպանել իշխանությունը:


                      

                           
                           
                      
                      
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և Էդմոն Մարուքյանին` հույս հայտնելով որ այս նախադեպը կդառնա բարի ավանդույթ և վարակիչ կդառնա ՀՀ պաշտոնատար անձանց շրջանակում:

3.22.2014

Մշտապես օգնելու պատրաստ արևելագետներ

  Երիտասարդներն են երեկվա, այսօրվա և վաղվա կառուցողը:
  Մարտի 22-ին Արևելագիտության ֆակուտետի ուսանողական խորհուրդը այցելեց փոքրիկ Կառլենին և նրա ընտանիքի: Կառլենը երկու անգամ վիրահատվել է, գլխում կա լսողական սարք և վիրահատության արդյունքում վերականգնվել է նրա տեսողության 30 տկոկոս: Կառլենի հայրը, նույնպես, հիվանդ է, բայց աշխատում է, որ կարողանա հոգալ ընտանիքի կարիքները:
  Կառլենի մայրը՝ տիկին Աղավնին, խոսակցության ժամանակ ասաց, որ երեխաներին հագուստ է անհրաժեշտ, իսկ Կառլենին` կալցիումով հարուստ սնունդ:         Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը չէր կարող անտարբեր մնալ: Երկու շաբաթ ուսանողները ուսանողական խորհրդի սենյակ էին բերում հագուստ և գումար:
  Մարտի 22-ին ուսանողական խորհուրդը այցելեց Կառլենին: Փոքրկ Դանիելը՝ Կառլենի եղբայրը, մեզ ընդունեց մեծ սիրով և ուրախությամբ: Իսկ Կառլենի և նրա մոր հետ ունեցած մեր զրույցից իմացանք, որ Կառլենը սովորում է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Սիրով է լուծում մաթեմատիկական խնդիրներ և ուսուցիչների կողմից միշտ գովեստների է արժանանում: Դպրոցի տնօրենը նրան համակարգիչ է հատկացրել և նա տնային աշխատանքները կատարում է համակարգչի օգնությամբ:
  Տիկին Աղվանին նշեց, որ իրենք ի սկզբանե չեն ցանկացել, որ իրենց երեխան առանձնանա մեր հասարակությունից, այդ իսկ պատճառով Կառլենին տարել են սովորական դպրոց:
   Մենք շատ ուրախ էինք, որ նրա ծնողները իրենց երեխային չեն առանձնացրել հասարակությունից և հասկանում են, որ նա էլ մեր հասարակության անդամն է: Այցելությունը բազմաբովանդակ էր, ինչպես նաև մի փոքրիկ կոչ էր, որ մարդիկ հասարակությունից չառանձնացնեն խնդիրներ ունեցող երեխաներին:

   Իսկ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կոչ է անում միշտ լինել բարի ու լավատես:

3.03.2014

Իրանագետների հաղթանակը թիմին դուրս բերեց եզրափակիչ


Մերի Քոչարի անվան բանավեճի առաջնության շրջանակներւմ միմյանց եմ դուրս եկան իրանագիտության և թյուրքագիտության ամբինների հավաքական թիմերը: Երիտասարդ արևելագետների բանավեճին թեման էր «ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր է լավ կրթություն ունենալ»:
Բանավիճող կողմերին գնահատում էին ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտւթյան ամբինի դասախոս Սարգիս Ասատրյանը և ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի անդամ Անի Հովակիմյանը:
Ծավալված բուռն և էմոցիոնալ բանավեճի արդյունքում ավելի ծանրակշիռ գտնվեցին իրանագետների փաստերը, որոնք հանդես էին գալիս դեմ դիրքորոշմամբ:
Տանելով իր երկրորդ հաղթանակը` իրանագիտության հավաքական թիմն ապահովեց տեղը եզրափակչում:  Եզրափակչի երկրորդ մասնակցի ուղեգիրը միմյանց միջև կվիճարկեն արաբագիտության և թյուրքագիտության թիմերը:



Խաղը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 14:30 Երկանեանների անվան դահլիճում: Սիրով սպասում ենք բոլորին: