2.12.2012
11.08.2011
"Արաբագիտություն-3" թիմը` դարձյալ չեմպիոնի դերում
Ավարտվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում անցկացվող «Մոնթե Մելքոնյանի» անվան ֆուտբոլի ամենամյա մրցաշարը: Ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մեկ մարդու պես հավաքվել էին` երկրպագելու իրենց սիրելի թիմերին, որոնք դուրս էին եկել առաջնության եզրափակիչ: Այն կայացավ նոյեմբերի 7-ին. առաջին տեղի համար պայքարում էին "Արաբագիտություն 3" և "Թուրքագիտություն 2" թիմերը:
Հաղթեց ուժեղագույնը. «Մոնթե Մելքոնյանի» գավաթն այս անգամ նույնպես բաժին հասավ Արևելագիտության ֆակուլտետի ֆուտբոլի գործող չեմպիոն "Արաբագիտություն 3" թիմին, ինչի առիթով Ուսանողական խորհուրդը շնորհավորում է նրան: Շնորհավորում ենք նաև բոլոր մասնակցող թիմերին, կուրսերին և իհարկե բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց ներկայությամբ ավելի հետաքրքիր դարձրին այս միջոցառումը:
Եզրափակչին ներկա էր նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: Նա շնորհավորեց առաջին տեղը զբաղեցրած թիմին ու առաջնության բոլոր մասնակիցներին, ինչպես նաև խրախուսանքի խոսքեր ասաց ուսանողներին «Մոնթե Մելքոնյանի` այդ հրաշք մարդու անունով այս մրցաշարը կոչելու համար»: Գ. Մելիքյանը նաև շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդից այսպիսի լավ ու միասնություն սերմանող միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար:
Այս մրցաշարն էլ ավարտվեց. հաջողություն... Կհանդիպենք հաջորդ` ֆուտբոլային կրքերով լեցուն հանդիպումների ժամանակ:
Հ.Գ.: Մնացած մանրամասներն իմանալու համար ներկայացնում ենք մրցաշարի եզրափակչի լուսանկարները:
![]() |
| "Արաբագիտություն" 3-րդ կուրսը |
![]() |
| Գ. Մելիքյանի խոսքն իր ֆակուլտետի ուսանողներին |
![]() |
| Գուրգեն Մելիքյանը հանձնում է պատվոգրերը |
![]() | ||||
| Արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սոնա Տոնիկյանն ու Արայիկ Հարությունյանը հաղթանակած թիմի հետ |
10.11.2011
Մթնոլորտը ջերմ էր` պարուրված ազգային ոգով
Անկախ նրանից, թե մենք ինչ մասնագիտություն կունենանք, ինչ աշխատանքի տեր կլինենք, մենք բոլորս նման ենք. մենք ՀԱՅ ենք...
Հոկտեմբերի 10-ին էլ ԵՊՀ Արևելագիտության ու Բանասիրության ֆակուլտետների ուսանողներին միավորում էր ոչ միայն հայ ու համալսարանական լինելու հանգամանքը, այլ նաև միևնույն դահլիճը. դահլիճ, որը լի էր հայրենասեր ուսանողներով ու հագեցած` հայրենասիրական ոգով:
Միջոցառումը, որը կազմակերպել էին ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների անդամները, նվիրված էր Հայաստանի պատմական քաղաքներին, որոնք աչքի են ընկել իրենց հերոսական ինքնապաշտպանություններով ու քաջարի հերոսներով:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այդ քաղաքները, հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
Շատ տպավորիչ էր հատկապես ԵՊՀ ՈՒԽ-ի ոչ պաշտոնական հիմներգ համարվող «Գետաշեն» ռազմահայերնասիրական երգի կատարումը, որն արդեն ավանդույթի է վերածվել:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետների ՈՒԽ նախագահներ` Գոռ Ավագյանը և Գայանե Դալլաքյանը: Վերջում նրանք հանդես եկան գովասանքի ու շնորհավորանքի խոսքերով:
10.09.2011
Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշար. Ռմբարկուներ
1. Համլետ Հախյան ("Արաբագիտություն 2")..............................8
2. Ժիրայր Վարդանյան ("Թուրքագիտություն 2").......................6
3-4. Կարապետ Ռեսթևանյան ("Արաբագիտություն 2")...........4
3-4. Ռաֆայել Հովհաննիսյան ("Արաբագիտություն 3").............4
5-6. Գևորգ Բաբայան ("Թուրքագիտություն 3")..........................3
5-6. Արթուր Դոլբակյան ("Թուրքագիտություն 2")......................3
Հ.Գ.: Թարմացումները կլինեն խաղերից հետո:
2. Ժիրայր Վարդանյան ("Թուրքագիտություն 2").......................6
3-4. Կարապետ Ռեսթևանյան ("Արաբագիտություն 2")...........4
3-4. Ռաֆայել Հովհաննիսյան ("Արաբագիտություն 3").............4
5-6. Գևորգ Բաբայան ("Թուրքագիտություն 3")..........................3
5-6. Արթուր Դոլբակյան ("Թուրքագիտություն 2")......................3
Հ.Գ.: Թարմացումները կլինեն խաղերից հետո:
10.08.2011
Ֆուտբոլի մրցաշարային աղյուսակ
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹ
ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼ
A Խումբ
ԹԻՄ | Խ-Գ | Բ-Գ | Մ | Տ |
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3 | 7 | 9 | 3 | 2 |
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4 | 6 | 10 | 0 | 3 |
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4 | 11 | 5 | 6 | 1 |
05.10.2011 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 5-3 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
07.10.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4" 3-5 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
10.10.2011 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 2-6 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
B Խումբ
ԹԻՄ | Խ-Գ | Բ-Գ | Մ | Տ |
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ | 16 | 8 | 3 | 2 |
ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2 | 11 | 6 | 6 | 1 |
ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3 | 2 | 15 | 0 | 3 |
05.10.2011 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ" 4-8 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
07.10.2011 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 3-2 "ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
10.10.2011 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ" 12-0 "ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
C Խումբ
ԹԻՄ | Խ-Գ | Բ-Գ | Մ | Տ |
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ | 4 | 18 | 0 | 3 |
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2 | 14 | 10 | 3 | 2 |
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3 | 16 | 6 | 6 | 1 |
05.10.2011 "ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ" 3-9 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
07.10.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 5-7 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
10.10.2011 "ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ" 1-9 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
01.11.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 6-1 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ"
01.11.2011 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 10-2 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
ԵԶՐԱՓԱԿԻՉ
07.11.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 7-1 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
10.10.2011 "ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ" 1-9 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3"
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
01.11.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 6-1 "ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ"
01.11.2011 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2" 10-2 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4"
ԵԶՐԱՓԱԿԻՉ
07.11.2011 "ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 3" 7-1 "ԹՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2"
10.04.2011
Ֆուտբոլային ամենամյա մրցաշարը մեկնարկում է
Ուշադրություն: Մեկնարկում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ներֆակուլտետային ֆուտբոլային ամենամյա հերթական մրցաշարը: Առաջնության հաղթող թիմը արժանանում է «Մոնթե Մելքոնյանի» անվան գավաթին:
Բոլորդ էլ հիշում եք, որ անցյալ տարի այս գավաթը արժանի կերպով նվաճեց "Արաբագիտության" բաժնի 2-րդ կուրսի թիմը:
Այս տարի մրցաշարի բացումը կլինի հոկտեմբերի 5-ին, «Կիլիկիա» մարզադաշտում, ժամը` 10:30-ին:
Ցանկացողները կարող են ներկա գտնվել այս սպորտային իրադարձությանը, նամանավանդ այն դեպքում, երբ ֆուտբոլային այս մրցաշարը շատ կարևոր տեղ ունի ապագա արևելագետների ուսանողական կյանքում:
Հ.Գ.: Մրցող թիմերի աղյուսակը շուտով կհրապարակվի:
Արագածի «գերիները»
Մեր ընկերների մի փոքրիկ խումբ (կեսն էլ չհաղթահարելով բարձունքի դժվարությունները) որոշեց վերադառնալ և սպասել մեզ ներքևում: Սակայն մոտ 50 անվախներով, արհամարհելով եղանակային պայմանները, շարունակեցինք ճանապարհը և հասանք լեռան գագաթ:
Երբ արդեն իջնում էինք գագաթից, եղանակն ավելի վատացավ, սկսեց կարկուտ տեղալ, և մառախուղը թույլ չտվեց մեզ ճիշտ կողմնորոշվել:
Այսպիսով, մենք կորցրեցինք հետդարձի ճանապարհը: Ձգտելով մի ելք գտնել` որոշեցինք քայլել առաջ, որպեսզի տեղում մնալով չսառենք: Մոտավորապես 4 ժամ սարերում անիմաստ ճանապարհ որոնեցինք, մի քանի սար ու ձոր անցանք ու հասկացանք, որ վերջնականապես շեղվել ենք ճանապարհից, իսկ մութն էլ արդեն ընկնում էր: Ինչպես պատմում են ներքևում մեզ համար անհագստացող ընկերները, նրանք էլ փորձել էին մեզ գտնել ու տեսնելով, որ շատ ենք ուշանում` արդեն իսկ զանգել են փրկարարներին:
Այդ ընթացքում, երբ մենք սառում էինք, հնարավորություն եղավ կապ հաստատել մեր ընկերների հետ, և իմացանք, որ փրկարարներն արդեն ճանապարհին են: Սպասումն ամենից դժվարն էր մեզ համար, սակայն հույսներս չկորցնելով` մենք սպասում էինք փրկարարներին:
Արդեն երեկոյան 11-ն անց էր, երբ մեզ արդեն գտել էին, սակայն մենք դեռ շատ երկար պետք է քայլեինք, նոր սարեր հաղթահարեինք մինչև որ հասնեինք սարի գագաթ: Սակայն միայն այն միտքը, որ մեզ գտել էին և հասնելով այդ անհասանելի թվացող լույսին` մենք կտեսնենք մեր հարազատներին, ուժ էր տալիս մեզ առաջ շարժվել:
Անչափ շնորհակալ եմ բոլոր տղաներին, ովքեր մեզ հետ էին ու օգնեցին մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները: Անչափ շնորհակալ եմ նաև բոլոր այն տղաներին, ովքեր եկել էին մեզ գտնելու և փրկարարներին հավասար օգնեցին մեզ: Վստահ եմ, որ այս դեպքն ավելի մտերմացրեց մեզ: Եվ մի կողմ դնելով մեր բոլոր չարչարանքները, հոգնածությունը, մրսածությունը, այն վախը, որ պատել էր մեզ` այս դեպքը բոլորիս հնարավորություն տվեց այլ տեսանկյունից նայել կյանքին, ավելի ևս արժևորել այն:
Մնում է միայն հավելել, որ այս օրն ուղղակի անմոռանալի ու անկրկնելի էր:
Ի վերջո, այս կյանքում ոչինչ պատահական չի լինում:















