Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ Սպիտակ շենքի կամ 7-րդ մասնաշենքի Չարենցի դահլիճում հավաքվել էին բարձր ինտելեկտով աչքի ընկնող համալսարանականները: ԵՊՀ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր «ԵՊՀ ինտելեկտուալ ուսանող» խաղ-մրցույթը, որի հիմանական նպատակն էր բացահայտել բարձր ինտելեկտ ունեցող ուսանողներին և նրանց շրջանում հնարավորինս խթանել հետաքրքրությունը նմանատիպ միջոցառումների նկատմամբ:
Ինտելեկտուալ թեստը անհատական բնույթի էր և բաղկացած էր 10 բաժնից, յուրաքանչյուրում` տասական հարց: Թեմաներն առնչվում էին գիտությանը, գրականությանը, աշխարհագրությանը, կերպարվեստին, սպորտին, ֆիլմերին, երաժշտությանը և այլն: Հարկ է նշել հարցերի հետաքրքրաշարժության մասին, որն էլ ավելի կխթանի հետագայում նմանատիպ միջոցառումներին ուսանողության ակտիվ մասնակցությանը:
Մրցույթի հաշվիչ հանձնաժողովը կազմված էր ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի անդամներից, իսկ մրցանակները հանձեցին ՈւԽ Գիտակրթական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչիկյանը և ՈՒԽ փոխնախագահ Վարդան Ղափլանյանը:Մրցույթին մասնակցող արևելագետները շուրջ 20-ն էին: Չնայած մրցանակային տեղեր չունեցանք, սակայն 2 արևելագետ` առաջին կուրսի ուսանող Վահան Կոստանյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մկրտչյանը ընդգրկվեցին լավագույն տասնյակի մեջ: Չենք մոռանում նաև մրցույթի մասնակից մյուս արևելագետներին, ովքեր լավ արդյունքներ էին ցուցաբերել: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին մասնակցության համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ այս ոլորտում :
Չմոռանանք նաև շնորհավորել մրցույթի բոլոր հաղթողներին, մասնավորապես առաջին հորիզոնականը զբաղեցրած Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողին:
Հ․Գ․ Ասում են՝ «Ինտելեկտը մարդու խելքի աստիճանն է և մտածողության մեխանիզմների կիրառման ունակությունը»: Ուստի, եկեք հնարավորինս ճիշտ կիրառենք մեր մտածողության մեխանիզմները:
«ԵՊՀ ինտելեկտուալ ուսանող» մրցույթի մասնակիցները |
Նյութը՝ Անի Հովակիմյանի
0 արձագանք:
Post a Comment