Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Մայր բուհի ՈՒԽ-ի կողմից կազմակերպված Մարկոս քահանա Մանգասարյանի հետ հանդիպումը: Քննարկման թեման այս անգամ վերաբերում էր աղանդներին: Հանդիպման հիմնական նպատակն էր պարզաբանել, թե ինչ է աղանդը, որ խոցելի խավերը կարող են դառնալ աղանդի հետևորդի համար «որս» և ինչպես կարող են աղանդավորները թակարդը գցել իրենց «որսին»:

Հոգևորականը, այս ամենի մասին խոսելով, հիմնական շեշտը դրեց սեփական հավատի արժեվորման, բովանդակության, ծիսակարտարողակարգի դերի բարձրացման վրա, այլ ոչ թե աղանդների դեմ պայքարի վրա, քանի որ իր հավատը իսկապես ճանաչող մարդը երբեք չի կարող դառնալ որևէ աղանդի հետևորդ:Բավականին հետաքրքիր զրույցից հետո, ուսանողները ուղղեցին իրենց հարցերը հոգևորականին և ստացան բովանդակալից պատասխաններ:Ի վերջո, «Անհնար է մի էություն վերցնել, նրանով լրացնել մի ուրիշը, դառնալ էության մաս, և ամբողջությամբ պահպանել սեփական հատկությունները»: Այնպես որ, եկե՛ք պահպանենք մեր սեփական հատկանիշները, նրանցից լավ մեզ ոչինչ չի ենթարկվի:
Նյութը՝ Անի Հովակիմյանի
Նյութը՝ Անի Հովակիմյանի
0 արձագանք:
Post a Comment