Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

12.15.2012

Հետադարձ կապ

Շնորհակալ ենք Արևելագիտության ֆակուլտետով և նրա ուսանողական կյանքով հետաքրքրվելու ու այս բլոգ այցելելու համար: Մենք միշտ պատրաստ ենք  մեր ֆակուլտետում իրականացվող ուսումնական պրոցեսի և միջոցառումների  վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հետաքրքրվող մարդկանց: Ինչպես նաև ուրախ ենք ձեզ տեսնել մեր միջոցառումների ընթացքում:  Երևի արդեն հասկացաք, որ զուր չենք ասում՝  «Արևելքն այստեղ է» : Մեզ հետ կարող եք կապվել՝ գալով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, 7-րդ մասնաշենք , 3-րդ հարկ, 320 սենյակ կամ զանգահարելով (37410)...

«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»

Նոյեմբերի 12-ին  ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Միջոցառման կազմակերպման նպատակը ներկաներին ՀՀ Ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը ծանոթացնելն էր, ինչպես նաեւ ուսանողների շրջանում հայրենասիրական ոգու եւ ազգային արժանապատվության բարձրացումը:«ՀՀ...

12.14.2012

Ժողովրդավարությունը շահում է «դատը»

Ապագա արեւելագետները հետաքրքիր ու ժամանցային ներկայացում-դատավարություն էին կազմակերպել: Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Ոտքի՛, ժողովրդավարությունն է գալիս» խորագրով ներկայացում-դատավարությունը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 15 ակտիվ ուսանողներ, ովքեր փորձում էին լավագույնս ներկայացնել...

12.10.2012

Կայացավ «Արագ բանավեճի» առաջին խաղը

Դեկտեմբերի 10-ին Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Արագ բանավեճ» մրցույթը: Այս ձևաչափով բանավեճը մեր ֆակուլտետում առաջին անգամ էր կազմակերպվել, քանի որ ցանկացել էինք նոր շունչ հաղորդել այս միջոցառմանը: Այս յուրօրինակ մրցույթին մասնակցում էին 3 թիմեր` բաղկացած 5 անդամներից, համապատասխանաբար Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության բաժիններից:Թեմաները տրվում...

ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառում

Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը սիրով հրավիրում է դեկտեմբերի 12-ին ժամը13:00 -ին ներկա գտնվել ՀՀ Ազգային հերոսներին նվիրված միջոցառմանը։ Բոլորս չէ, որ գիտենք ու հավուր պատշաճի ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներին: Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնել ենք այս փոքրիկ միջոցառումը, որի նպատակը երիտասարդության շրջանում  ազգաճանաչության...

12.09.2012

"Ոտքի, ժողովրդավարությունն է գալիս"

Հարգելի համալսարանականնե՛ր և ոչ միայն,Արևելագիտության ֆակուլտետում կկայանա "Ոտքի, ժողովրդավարությունն է գալիս" խորագրով ներկայացում-դատավարություն: Այն տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը` 14:30, ԵՊՀ 7-րդ՝ Սպիտակ շենքի Ե.Չարենցի անվան լսարանում (229): Միջոցառման մանրամասները պահում ենք գաղտնի, սակայն նրա հետաքրքիր ու ինտերակտիվ լինելը երաշխավորում ենք: Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ:...

12.07.2012

Ճիշտ կիրառենք մեր մտածողության մեխանիզմները

Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ Սպիտակ շենքի կամ 7-րդ մասնաշենքի Չարենցի դահլիճում հավաքվել էին բարձր ինտելեկտով աչքի ընկնող համալսարանականները: ԵՊՀ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր «ԵՊՀ ինտելեկտուալ ուսանող» խաղ-մրցույթը, որի հիմանական նպատակն էր բացահայտել բարձր ինտելեկտ ունեցող ուսանողներին և նրանց շրջանում հնարավորինս խթանել հետաքրքրությունը նմանատիպ միջոցառումների...

12.02.2012

Առաջին կուրսեցիները ստացան ուսանողական գրքույկները

 Դեկտեմբերի 1-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ-ն կազմակերպել էր այց Օշական՝ այնտեղ հանձնելու առաջին կուրսի ուսանողների ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Հարկ է նշել, որ նման այցը ֆակուլտետում արդեն դարձել է ավանդույթ. ամեն տարի ֆակուլտետի առաջին կուրսեցիները իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստանում են Օշականում՝ մեր դպրության...

Պատանիների հանդիպումը քահանայի հետ կարևոր նշանակություն ունի

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Մայր բուհի ՈՒԽ-ի կողմից կազմակերպված Մարկոս քահանա Մանգասարյանի հետ հանդիպումը: Քննարկման թեման այս անգամ վերաբերում էր աղանդներին: Հանդիպման հիմնական նպատակն էր պարզաբանել, թե ինչ է աղանդը, որ խոցելի խավերը կարող են դառնալ աղանդի հետևորդի համար «որս» և ինչպես կարող են աղանդավորները թակարդը գցել իրենց «որսին»: Անդրադառնանք նախևառաջ այն հարցին,...

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նոր կազմը

2012 թվականի նոյեմբերի 28-ին հաստատվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նոր կազմը:  Ուսանողական խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Իրանագիտության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող Արման Գրիգորյանը (7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ): Նույն օրվա նիստի ընթացքում վերընտրվեց նաև Ուսանողական խորհրդի քարտուղարը՝ Իրանագիտության բաժնի բակալավր 4-րդ կուրսի ուղանող Հրաչյա Մխիթարյանը (7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ): Շնորհավորում ենք բոլոր ընտրված ուսանողներին: ՈՒԽ-ի կազմը՝ Արման Գրիգորյան-նախագահ GrigoryanArman91@Gmail.com 098 122...

11.22.2012

ՈՒսանողները փուլ առ փուլ ծանոթանում են Հայաստանում Բոլոնյան գործընթացին

Նոյեմբերի 22-ին Մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացը և Հայաստանը» խորագրով սեմինար-քննարկման երկրորդ փուլը: Այն կազմակերպվել էր ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար` Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ Իրավական և Գիտակրթական հանձնաժողովների կողմից, և նպատակ ուներ ուսանողներին հնարավորինս ծանոթացնել այն կրթական գործընթացին, որին...