Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.12.2014

Արաբագիտության 3` 2014 թվականի ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության չեմպիոն


Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արդեն ավանդական դարձած Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը:
Թեժ պայքարի արդյունքում եզրափակչի ուղեգիր էին նվաճել Արաբագիտություն 3 և Արաբագիտություն 1թիմերը:
Հանդիպումն անցավ երկու կողմերի երկրպագուների աննախադեպ աջակցության պայմաններում, ինչն էլ ավելի էր ոգևորում խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստ-արևելագետներին:
Ի վերջո, ավագ արաբագետներին հաջողվեց հաղթանակի հասնել երիտասարդների նկատմամբ և հաղթանակ տանել 10:4 հաշվով:
Խաղի ավարտին տղի ունեցած հաղթողների մեծարման արարողություն: Արևելագտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը Արաբագիտություն 3 թիմին հանձնեց փոխանցիկ գավաթը:
Մրցաշարի «Լավագույն ռմբարկու» և «Լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց արաբագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարդաշյանը, իսկ «Լավագույն դարպասապահի» կոչումը բաժին հասավ 1-Ին կուրսեցի Միքայել Միքայելյանին:
Վարդան Ոսկանյանը հանձնում է գավաթը հաղթող թիմի ավագ Սևակ Ադամյանին
Լավագույն դարպասապահ՝ Միքայել Միքայելյան
Լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ՝ Նարեկ Կարդաշյան


9.26.2014

Մեկնարկում է Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային մրցաշարը

Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի արդեն Արևելագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվող ամենամյա Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուտետային առաջնությունը: Անփոփոխ է նաև հանդիպման վայրը, մրցաշարը կանցկացվի Կիլիկիա մարզադաշտում:
Թիմեր բաժանվել են 2 ենթախմբերի՝
Ա խումբ
Թյուրքագիտություն 2
Իրանագիտություն 1
Արևելագետ-շրջանավարտներ
Բ խումբ
Արևելագիտություն 4
Արաբագիտություն 1
Արաբագիտություն 3
Թյուրքագիտություն 1
Երեքշաբթի միմյանց դեմ դուրս կգան Արաբագիտություն 1-Արաբագիտություն 3, Թյուրքագիտություն 2-Արևելագետ-շրջանավարտներ, Արևելագիտություն 4-Թյուրքագիտություն 1 զույգերը:
Բոլոր թիմերին մաղթում ենք գոլառատ խաղ և հիշեցնում՝ ֆուտբոլիստները միշտ զգում են երկրպագուների աջակցության կարիքը:

9.18.2014

Գագիկ Գինոսյանը ազգագրական պարերի, հայրենասիրության և իսկական հերոսների մասին

Սեպտեմբերի 18-Ին  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը սկսեց մշակույթի գործիչների հետ հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ էր, թեև մասնագիտությամբ կիբերնետիկ Գ.Գինոսյանը իրեն մշակույթի գործիչ չի համարում

 
Պարերի ծագումն ու զարգացման ընթացքը ներկայացնելուց հետ բանախոսը խոսեց դպրոցներում հայկական պարեր դասավանդելու արևորության մասին: Նա նշեց, որ դա շատ կարևոր է նաև հայ մանուկների մեջ հայրենասիրություն սերմանելու մեջ: Այնուհետև հանդիպումը ստացավ ավելի հայրենադաստիրակչական բնույթ: Պարոն Գինոսյանը պատմեց նաև «Կարին»-ի իննամյա պատմությունը: Պատմեց նաև, թե նրանք ինչպես «ստիպված» եղան դուրս գալ փողոց


 
Բանախոսությունից հետո հնչեցին ավանդական հարց ու պատասխանը

Պարոն Գինոսյանը հանդիպումն ավարտեց իր հեղինակած աֆորիզմներից մեկով. «Դեպի աստված տանող ճանապարհներից ավելի դժվար է դեպի քեզ տանող ճանապարհը»:






9.17.2014

Տեղի ունեցավ Քաղաքագիտական ակումբի առաջին նիստը

 Աշնան սկսելուն զուգահեռ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սկում է իր սեմինար-քննարկումների շարքը: Սկիզբը ազդարարեց Արևելագիտության ֆակուլտետի քաղաքագիտական ակումբը. քննարկման թեման էր «Եզդիների ցեղասպանությունը, դրա դրդապատճառները և հնարավոր հետևանքները»:
 Սկզբում բացման խոսք ասաց քաղաքագիտական ակումբի նախագահ Նարեկ Զարոյանը, այնուհետևխոսքը տրվեց հիմնական բանախոս Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան պրն Վ. Ոսկանյանին, ով նախ ներկայացրեց թե ինչ է եզդիականությունը, խոսվեց եզդիականության պատմական ընթացքի, եզդիների ու քրդերի ինքնության ,նրանց դավանանքի մասին: Անցում կատարելով բուն նյութինհանդիպման մասնակիցները քննարկեցին եզդիների ցեղասպանությանը, դրա նախադրյալներին, հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր
 Քննարկվեց նաև Թուրքիայի, Սիրիայի և մյուս պետությունների շահն ու ներգրավվածությունը
 Վերջում խոսեց նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ, Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Սաշիկ Սուլթանյանը: Նա արդեն ականատես աչքերով պատմեց իրենց հայրենիքից տեղահան եղած և Թուրքիայում ապաստան գտած եզդիների խնդիրների մասին: Սեմինար-քննարկումներն այսքանով չեն ավարտվում. դրանք ունենալու են շարունակական բնույթ: