Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.23.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Զավեն Կոստանյանը

Մեծ արև է պետք աշխարհին,
Փրկելու այն սև շներին,
Որ դարձել են գամված մեխեր
Մեր հայ ազգի սար սրտերին:

Մեծ կամք է պետք անտաշ ցեղին,
Որ որոշեց ելնել մեր դեմ.
Ելնել տնով, զորքով,ամբողջ հոտով,
Որ դարձել է համեղ պատառ
Հոխորտացող եվրոպացու կեղտոտ բերաններին:

Մոռացե՛ք մեզ և հեռացե՛ք,
Անտաշ ազգի < մեծ> սերունդներ,
Դարձեք փսինք ու լղոզվեք՝
Մեր թշնամի ՝ թուրքի դեմքին:
 
***
Դու հեռացար և մոռացա,
Քո անունը ես չիմացա
Մի՞գուցե դու ինձ հիշեցնես
Իմ կարոտը փարատես,
Հենց ամենը հասկանամ՝
Քո անունը կիմանամ:




2.21.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Ավագյանը


Նա ատում էր Նրան,ավելի շատ ատում էր իրեն` Նրան ատելու համար,իսկ դրանից առավել ատում էր նրան, ով հորինել էր ատելությունը: Չնայած գիշերվա խավարին նստած էր տան ամենամութ անկյունում,որտեղ նույնիսկ լուսնի լույսը չէր կարող թափանցել,հասնել նրան: Վախենում էր,միգուցե ամաչում այդքան խաբվելու համար,նույնիսկ լույսից էր ամաչում…

Նայում էր,փորձում հիշել,որսալ ամեն մի պահը,որ նրանք միասին էին անցկացրել,սիրել էին իրար,վիճել,լացել,խաղացել,երգել…էին… -Սիրել,սիրել,սիրել…ասում էր նա`մեկ դանդաղ, ցածր, դողդոջուն ձայնով,մեկ գոռում էր,գոռում այնպես,որ բոլորը լսեն:Լալիս էր,ծիծաղում,բայց այդ ծիծաղը վախեցնում էր,շատ էր վախեցնում,դա ժպիտ չէր,դա մի ծամածռություն էր,որը սարսուռ է առաջացնում:Խելագարվել էր…Խելագարվել էին…Այդ սենյակում երկու խելագար թրթռացող սիրտ կար,երկուսն էլ մի մարմնում: -Սիրում եմ,սիրում,սիրում…Շատ էր լսել այդ բառերը,շատ-շատ,ձանձրույթի հասնող աստիճանի շատ:Բայց ամեն անգամ հավատացել էր,հավատացել մարմնի յուրաքանչյուր բջիջով,մինչև հոգու խորքը:Հոգի…. էլ հոգի չկա,հոգում  Նա չկա,Նա ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկին է սի..խաբում….

2.20.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Չփլախյանը

***
Մութ էր,աղոտ ու խավար.
Թալանեցին մեծ ավար,
Արյուն թափեցին առատ,
Շենը դարձրին անապատ:
Ողբում էր Սասունը ցավից,
Ողբում այդ սև,մութ օրից,
Ողբում էր նա ցասումից,
Անմեղ մարդկանց դիերից:
Ոտքի ելավ մի ծերունի.
Զառամյալ էր,բայց արի:
Կանգնեց,գոռաց մոլեգին,
Խրատ տվեց Սասունին:
<<Չէ՛,ի՛մ տղերք,մի՛ լռեք,
Մի՛ նստեք նորին սպասեք,
Վրեժ ենք մենք առնելու
Ու հաղթանակած հետ գալու>>:
Ոտքի ելավ Սասունը`
Դատարկ թողնելով տունը,
Զենք վերցրին,հեռացան,
Սարի ստորոտը հասան:
Կռվեցին նրանք քաջաբար
Մարտում այդ անհավասար,
Կռվելով նահանջեցին,
Հասան սարի բարձունքին:
Շրջափակման մեջ ընկան.
Ելքի ուղի չգտան:
Կանգնեցին կենտրոնում
Ու նայեցին ծերունուն.
Պատասխանի էին սպասում`
Հրահանգ ակնկալում.
Խոնարհվել ու կյանք խնդրե՞լ,
Թե՞ բարձունքից ցած նետվել:
Ծերունին մի պահ ժպտաց.
Ապա բարկացած գոռաց.
-Նյութական մենք զենք չունենք.
Ի՞նչ է,պետք է հանձնվե՞նք:
Ձեր խոստումը պահեցիք,
Թշնամուն վնաս հասցրիք,
Բայց,տղանե՛ր իմ բարի,
Մի՛ մոռացեք քոչարին:
Ձեռքը տարավ գրպանը
Ալևոր մեր ծերունին,
Հանեց այնտեղից թաշկինակը,
Որ պատռված էր ու հին:
Պարի կանչեց բոլորին,
Ոտքի հանեց հայերին.
Պարեց Սասունն այդ օրը,
Ու անմահացան բոլորը:
Մենք հիշում ենք ձեզ,քաջե՛ր,
Ու դեռ կհիշենք հավե՜տ...  
***
Երազանք ունեմ,Հայաստա՛ն,տու՛ն իմ,
Քո գրկում լինել,Կա՛րս իմ հայրենի,
Հարազատ հողում գեթ մեկ մոմ վառել,
Քարդ համբուրել,ավերվա՛ծ Անի:

Իմ Վանա՛ ծովակ,քեզ տեսնել կուզեմ,
Քո ջրից մեկ բուռ ես ինձ հետ տանեմ,
Տանեմ Սևանին բարևներդ ջերմ,
Կարոտդ առնի,ու հետ գամ նորեն:

Գամ ու քեզ փարվեմ,Տու՛ն իմ Կիլիկիո,
Սի՛ս ու Ադանա՛,Մսի՛ս ու Տարսո՛ն,
Ձեր արքայական դրամից տանեմ,
Լևո՛ն ու Հեթու՛մ,Թորո՛ս ու Ռուբե՛ն:

Ա՛խ, Հի՛ն Հայաստան,պատմակա՛ն երկիր,
Ինձ հետ կտանեմ քո հողից,ջրից,
Անմեռ կարոտդ հասցնեմ հային,
Ու նորից հետ գամ Աղթամար կզզի:

Այս անգամ բերեմ մեկ խաչ Սուրբ Հորից,
Գմբեթին դնեմ մեր Սուրբ Սև Խաչի,
Ու հանգիստ խղճով կրկին հետ գնամ,
Այլևս քեզ մոտ չգալու խոստմամբ:

Ների՛ր, հայրենի՛ս,բայց էլ ուժ չունեմ,
Չեմ կարող այլևս երեսիդ նայել,
Երբ իմ ձեռքում չէ Սևրն անիծյալ,
Որը կբերեմ,սպասի՛ր այդ օրվան...


2.18.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անուշիկ Զարմանյանը


 Улетевшая

И все же не верится,
Он и не влюбится,
Ведь она-убийца,
 Ему еще снится.
Любовь вроде бы убита,
Сердце ненавистью залито,
Он понял, что она не та,
 И даже появилась та,
С кем он будет в летах,
Но она-убийца
 Ему все еще снится.
Дождь в душе еще лется,
И он не готов снова влюбиться,
Ведь еще снится ему
Та улетавшая птица.

           ***

Тьма,дым,пустота...

Тьма,дым,пустота...
В тьме гуляют призраки любви
Ангел пустоты вздыхает нежность пепла любви
И превращается  в прозрачный дым..
В пустоте заиграли искры в миг и..
И ходит молча он-ангел пустоты.
Тихо плачут в тьме мерцающие ноты,
В черной пустоте
Молча стонет раненое сердце.
Убитая любовь...
Пустыня пустоты...
И маленькое чудо-ангел пустоты.

2.17.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արամ Կոստանյանը

Ս Ի Ր Ո Ե Ր Ա Զ
 
Երեկոն իջավ լուսավոր,
Լռություն էր…
Օ՜, այնքա՜ն հանգիստ եմ ես.
Փոթորկվեցին հանկարծ միտքերս խաղաղ,
Ալեկոծվեց իմ սիրտը խաղաղ.
Ահա մրսում եմ, դողում եմ, կարծես.
Եվ մտքերը ինձ տարան մի երազ.
Տեսնում եմ քեզ, իմ անու՜շ երազ,
Գտնում եմ քեզ, իմ անգի՜ն երազ,
Էլ մի՛ հեռացիր, իմ քա՜ղցր երազ...
***
  • Մ Ո Գ Ա Կ Ա Ն Է Ա Կ
    Մի տեսիլք էր նա,
    Մի կրակ էր նա,
    Լուսեղեն էր նա,
    Այնքա՜ն պայծառ է նա,
    Ո՞վ էր նա.
    Չգիտեմ՝ ո՞վ էր նա,
    Բայց տեսի՞լք էր, կրա՞կ էր նա…
    Անշու՜շտ, լուսեղեն էր նա…
    Լիալուսին է ահա,
    Իջավ երազս հանդարտ,
    Լուսարձակեց լուսինը հոգուս,
    Իջան մտքերը սրտիս,
    Թափանցեց գաղտնարանները հոգուս…

2.16.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Մելքումյանը


Ամեն մի երգ
Հյուսված մեր սիրով,
Ամեն մի տող
Գրված քո շնչով
Ու ամեն անգամ
Դու՛,մեղավոր ու մեղսագործ
Դու ես պատճառը
Իմ երջանկության:
Ու ծաղիկներ
Բացված մեր սիրուց
Աստղեր՝ ծնված այս սիրուց:
Ճանապարհ,պուրակ,արահետ
Այգիներ…….
Ես հասկացաինչու են շնչում,
Ես հասկացա ինչով են շնչում
Միթե՞արդյունք է սիրո
Վեհ ու վերստին:
Ես արբածեմ
Օգնի՛ր ինձ արբել ամեն օր,
Ես հիվանդ եմ
Սիրու՞ց էլ լավ դեղ…..
Ես տկար եմ
Սիրուց եմ տկար
Տկար եմ դառնում
Ես,առանց քեզ:



2.14.2014

Ստեղծագործում է Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրաչյա Մխիթարյանը

Իմ սեր, իմ մուսաա
Նորից եկար դու ինձ մոտ
Կրկին, կրկին ուշացած
Տվեցիր ինձ լոկ կարոտ
ՈՒ մի համբույր մոռացված:
Նորից սիրտս փոթորկիր
Հետո անձայն հեռացար
Հոգիս կրկին խոցեցիր,
Լուռ ժպտացիր ու անցար:
ՈՒրախ եմ ես, որ դու կաս,
Ախ իմ ցնորք դու անհաս,
Ես առանց քեզ չեմ ապրի
Ես առանց ՍԵՐ չեմ ապրի:

       ***
                                                Կուզեի հիմա կողքիդ լինել,
                                                Քո նուրբ ձեռքը ամուր բռնել,
                                                Աչքերիդ մեջ սերս տեսնել,
                                                Աստղերն երկնի քեզ նվիրել. . .
                                                Կուզեի, որ դու էլ չտխրես,
                                                Որ միշտ լինես դու ժպտերես,
                                                Նուրբ աչքերով հւգիս գերես
                                                ՈՒ ինձ քո խենթ սերն ընծայես.     
                                                            ***

         Եթե ինձ ժպտաս…


    Թե դու ինձ ժպտաս, սիրտդ կբանաս,
    Քո մեկ ժպիտով, ուրիշ ոչնչով.
    Իմ սրտի միակ տերը կդառնաս
    Քո մեկ ժպիտով և քո աչքերով:
    Թե դու ինձ ժպտաս, իմացիր հաստատ
    Նորից իմ սրտին դու կմերձենաս,
    Եվ այդ ժամանակ իմացիր հաստատ
    Ես քեզ կսպասեմ թեկուզ հեռանաս:
    Թե դու ինձ ժպտաս, հույսս չի մեռնի
    Եվ դեռ քեզ համար ես կպայքարեմ.
    Քո մեկ ժպիտով սերս կհառնի
    Ու դեռ հավիտյան լոկ քեզ կսիրեմ:
    Այժմ խնդրում եմ, որ դու ինձ ժպտաս,
    Իմ հոգու առջև քո սիրտը բանաս,
    Որ հուր-հավիտյան ես լոկ քեզ սիրեմ,
    Թեկուզ չհասնեմ, բայց հույսով ապրեմ…