Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

11.29.2013

Ռիմա Կաբրիլյանցը՝ ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ

Նոյեմբերի 28-ին   Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամների հրավիրված նիստում ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց բազմափորձ ուսխորհրդական, արաբագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Կաբրիլյանցը։ Շնորհավորում ենք նորանշանակ նախագահին և մաղթում աշխատանքային բեղուն գործունեություն այս կարևոր պաշտոնում։ ...

11.22.2013

Արևելագետներն Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 60 ուսանողներ «Արևելագետները  Ազգային ժողովում» ծրագրի շրջանակներում հանդիպեց Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Բանախոսը բաց դասախոսություն անցկացրեց արևելագետ ուսանողների հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը միջազգային հարթակներում...

11.17.2013

Արևելագետները Արցախում

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնեց Արցախ,որպեսզի հուշագիր ստորագրի Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության հետ և Բերձորում ծառատունկ անի: Արևելագիտության ֆակուլտետի 15 ուսանողներ նեգրավվեցին այս փոքրիկ և ինքնատիպ ճամփորդությանը: Ուսանողներից շատերը առաջին անգամ էին գնում Ղարաբաղ և նրանց մեջ ավելի մեծ թափով էր բորբոքվում հայրենասիրության անմար կրակը:...

11.05.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Նոյեմբերի 4֊ին տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված առաջին կուրսեցիների բանավեճի առաջնության հերթական խաղը։ Սիրիահայերի Հայաստանում մնալու կամ Սիրիա վերադառնալու խնդրի շուրջ բանավիճում էին իրանագիտության և թյուրքագիտության առաջին կուրսերը ներկայացնող թիմերը։ Խնդրի քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձան թե՛ Սիրիայի ներքաղաքական...

11.01.2013

Բանավեճի թեման`« Հայ-թուրքական սահմանի վերաբացումը»

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջնության երկրորդ խաղը:Երկրորդ խաղը տեղի ունեցավ արաբագիտության և իրանագիտության թիմերի մեջ: Բանավեճի թեման էր՝«Արդյոք պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ»: :                                    ...