Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

2.14.2012

Թյուրքագիտություն 1-ին






Արաբագիտություն 2-րդ


2.12.2012

Ներֆակուլտետային ֆուտբոլ 2011


Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային մրցաշարի հաղթող "Արաբագիտություն-3" թիմը



Սեպտեմբերի 1, 2011


ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը սեպտեմբերի 1-ին ` Արևելագիտության ֆակուլտետում


Գ.Ասատրյան,Ս.Տոնիկյան,Վ.Մելիքյան,Ա.Սաֆարյան,Ա.Իսրայելյան




Արաբագիտություն 1 դասացուցակ

11.08.2011

"Արաբագիտություն-3" թիմը` դարձյալ չեմպիոնի դերում


  Ավարտվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում անցկացվող «Մոնթե Մելքոնյանի» անվան ֆուտբոլի ամենամյա մրցաշարըՖակուլտետի մի խումբ ուսանողներ մեկ մարդու պես հավաքվել էին` երկրպագելու իրենց սիրելի թիմերին, որոնք դուրս էին եկել առաջնության եզրափակիչԱյն կայացավ նոյեմբերի 7-ին. առաջին տեղի համար պայքարում էին "Արաբագիտություն 3" և "Թուրքագիտություն 2" թիմերը:
  Հաղթեց ուժեղագույնը. «Մոնթե Մելքոնյանի» գավաթն այս անգամ նույնպես բաժին հասավ Արևելագիտության ֆակուլտետի ֆուտբոլի գործող չեմպիոն "Արաբագիտություն 3" թիմին, ինչի առիթով Ուսանողական խորհուրդը շնորհավորում է նրանՇնորհավորում ենք նաև բոլոր մասնակցող թիմերին, կուրսերին և իհարկե բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց ներկայությամբ ավելի հետաքրքիր դարձրին այս միջոցառումը:
  Եզրափակչին ներկա էր նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն ՄելիքյանըՆա շնորհավորեց առաջին տեղը զբաղեցրած թիմին ու առաջնության բոլոր մասնակիցներինինչպես նաև խրախուսանքի խոսքեր ասաց ուսանողներին «Մոնթե Մելքոնյանի` այդ հրաշք մարդու անունով այս մրցաշարը կոչելու համար»: ԳՄելիքյանը նաև շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդից այսպիսի լավ ու միասնություն սերմանող միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար:
  Այս մրցաշարն էլ ավարտվեց. հաջողություն... Կհանդիպենք հաջորդ` ֆուտբոլային կրքերով լեցուն հանդիպումների ժամանակ:
Հ.Գ.: Մնացած մանրամասներն իմանալու համար ներկայացնում ենք մրցաշարի եզրափակչի լուսանկարները:

"Արաբագիտություն" 3-րդ կուրսը






Գ. Մելիքյանի խոսքն իր ֆակուլտետի ուսանողներին


Գուրգեն Մելիքյանը հանձնում է պատվոգրերը


Արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սոնա Տոնիկյանն ու Արայիկ Հարությունյանը հաղթանակած թիմի հետ


10.11.2011

Մթնոլորտը ջերմ էր` պարուրված ազգային ոգով


Անկախ նրանից, թե մենք ինչ մասնագիտություն կունենանք, ինչ աշխատանքի տեր կլինենք, մենք բոլորս նման ենք. մենք ՀԱՅ ենք...
   Հոկտեմբերի 10-ին էլ ԵՊՀ Արևելագիտության ու Բանասիրության ֆակուլտետների ուսանողներին միավորում էր ոչ միայն հայ ու համալսարանական լինելու հանգամանքը, այլ նաև միևնույն դահլիճը. դահլիճ, որը լի էր հայրենասեր ուսանողներով ու հագեցած` հայրենասիրական ոգով:
  Միջոցառումը, որը կազմակերպել էին ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների անդամները, նվիրված էր Հայաստանի պատմական քաղաքներին, որոնք աչքի են ընկել իրենց հերոսական ինքնապաշտպանություններով ու քաջարի հերոսներով:
  Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այդ քաղաքները, հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ:
  Շատ տպավորիչ էր հատկապես ԵՊՀ ՈՒԽ-ի ոչ պաշտոնական հիմներգ համարվող «Գետաշեն» ռազմահայերնասիրական երգի կատարումը, որն արդեն ավանդույթի է վերածվել:
  Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը,  ֆակուլտետների ՈՒԽ նախագահներ` Գոռ Ավագյանը և Գայանե Դալլաքյանը: Վերջում նրանք հանդես եկան գովասանքի ու շնորհավորանքի խոսքերով: