Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.31.2013

Բանավիճում են ամենաերիտասարդ արևելագետները

Հոկտեմբերի 31-ին Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկեց առաջին կուրսեցիների բանավեճի առաջնությունը:  Առաջնությանը մասնկացում են արաբագիտության, թյուրքագիտության և իրանագիտության բաժինների 1-ին կուրսեցիները: Առաջին խաղը արաբագիտության և թյուրքագիտության թիմերի միջև էր: Բանավեճի թեման էր «Արդյոք Հայաստանը պետք է խորացնի ԻԻՀ֊ի հետ հարաբերոությունները, թե՞ ոչ »:     Բանավեճը...

10.17.2013

Արևելագետները Հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում

 Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովըը: Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ, նունյպես, անմասն չմնաց այս կարևոր գիտաժողովից: Հոկտեմբերի 17-ին մի խումբ ուսանողներ մասնակցեցին գիտաժողովի առաջին օրվա աշխատանքերին:   Ուսանողներին ամենից շատ հետաքրքրեցին...

10.13.2013

Փորձը հաղթեց երիտասարդությանը: Ասպիրանտուրա 14:3 Թյուրքագիտություն 4

Հոկտեմբերի 12-ին իր եզրագիծը հատեց Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին ասպիրանտների և Թյուրքագիտության 4-րդ կուրսի ուսանողների թիմերը, որոնք, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, կիսաեզրափակիչ խաղերում հաղթանակներ էին տոնել՝ համապատասխանաբար...

10.10.2013

«Արևելագետներն ընդդեմ թրաֆիքինգի» սեմինար-քննարկում

Հոկտեմբերի 10-ին ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ անց կացրեց «Երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի» թեմայով սեմինար-քննարկում արևելագիտության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:  Ուսանողները կիսվեցին թրաֆիկինգի մասին իրենց նախնական գիտլեիքների մասին, որից հետո դասընթացավար Սոնա Մակասյանը ներկայացրեց խորքային...

10.07.2013

Հայտնի են եզրափակչի մասնակիցները

Այսօր «Կիլիկիա մարզադահլիճում» կայացան Արևելագիտության ֆակուլտետի Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Ասպիրանտուրան 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Արաբագիտություն 4 թիմի նկատմամբ, իսկ Թյուրքագիտություն 4 - Թյուրքագիտություն 1 խաղում ուժեղ գտնվեցին ավագ թյուրքագետները. խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Այսպիսով, եզրափակիչում կմրցեն Ասպիրանտուրան և Թյուրքագիտություն 4-ը: Եզրափակիչ հանդիպման և պարգևատրման հանդիսավոր արարողության վերաբերյալ մանրամասները կհայտնենք առաջիկա օրերին՝ ֆեյսբուքյան մեր խմբի միջոցով: Լավագույն...