Արևելագիտության դասընթացներ համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, ով 1921 թ-ին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս: 1923 թ-ին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում տաղանդավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, որոնց թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն և այլն:
1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին...