Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

10.13.2012

Աղմկահարույց ֆիլմը «իրենով արեց» նաև արևելագետներին

Հոկտեմբերի 12-ին Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ Գիտակրթական հաձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վերջերս բավականին մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դիտում-քննարկումը: Հիմնական նպատակն էր վերլուծել և հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում մշակութային առումով ոչինչ չներկայացնող, սակայն քաղաքական առումով բավականին աղմկահարույց այս ֆիլմը:

Ֆիլմի դիտմանը նաև ներկա էր Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանը, ով խրախուսեց ուսանողական խորհրդի այս նախաձեռնությունը և նմանատիպ մասնագիտական քննարկումների կազմակերպումը: Ֆիլմի դիտումից հետո ուսանողները հայտնեցին իրենց կարծիքը, և կայացավ փոքրիկ բանավեճ:







ՉԵՄՊԻՈՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Ավարտվեց Մոնթե Մելքոնյանի անունը կրող ֆուտբոլային հուշամրցաշարը:

Հոկտեմբերի 11-ին Կիլիկիա մարզադահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում արդեն ավանդական բնույթ կրող Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որին այս տարի մասնակցում էին Արաբագիտության եւ Թյուրքագիտության բաժինների 4-րդ կուրսը ներկայացնող թիմերը: Ֆուտբոլային հուշամրցաշարը, որը մեկնարկել էր դեռ օրեր առաջ, արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպում է ֆակուլտետային ուսանողական խորհուրդը:

Այս տարի ֆուտբոլային հուշամրցաշարին ավելի շատ թիմեր էին ներկայացված, քան նախորդ երկու տարիներին, քանի որ այս ուսումնական տարում ֆակուլտետում ուսանողների պակաս չի եղել: Ֆուտբոլային այս ինքնատիպ առաջնությունը, որ կազմակերպել էր մեր ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովը` Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, շարժել էր ֆակուլտետի ուսանողության հետաքրքրությունը. պատահական չէ, որ նաեւ երկրպագուներ կային եզրափակիչ խաղի ժամանակ»,- ասաց ֆակուլտետային ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արման Գրիգորյանը:

Եզրափակիչ հանդիպումն անցավ Արաբագիտության բաժնի ուսանողների խաղային առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ վերջիններս 3-րդ տարին անընդմեջ նվաճեն Մոնթե Մելքոնյանի անունը կրող փոխանցիկ գավաթը: Թեեւ ինչքան էլ Թյուրքագիտության բաժնի ուսանողները փորձեցին ջանքեր գործադրել խաղադաշտում, այնուամենայնիվ, կարեւոր խաղը փրկել ու ջախջախիչ պարտությունից խուսափել նրանց չհաջողվեց. եզրափակիչն ավարտվեց 18-6 հաշվով` հօգուտ Արաբագիտության բաժնի ուսանողների:

Այս նույն թիմով խաղում ենք ավելի քան 3 տարի եւ արդեն կես բառից հասկանում ենք միմյանց: Իհարկե հաճելի է, որ անընդմեջ լավագույնն ենք դառնում ֆակուլտետում` նորանոր ռեկորդներ գրանցելով. թիմը 17 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել»,- ասաց Արաբագիտության բաժնի թիմի խաղացող Ռաֆայել Մամիկոնյանը:

Ֆուտբոլային խաղից հետո չեմպիոններին փոխանցվեց Մոնթե Մելքոնյանի անունը կրող գավաթը, իսկ ավելի ուշ նրանք նաեւ պատվոգրեր կստանան ֆակուլտետային ՈՒԽ-ի եւ ղեկավար անձնակազմի կողմից:

Ֆակուլտետային Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Արաբագիտություն 4-րդ կուրսին եռակի հաղթանակի կապակցությամբ:
Ստորև ներկայացնում ենք եզրափակիչ խաղի ֆոտոշարքը: 
Հ․Գ․ Նկարները մեծացնելու համար սեղմեք դրանց վրա
























10.10.2012

Հրավիրում ենք ֆիլմի դիտման

Սիրելի արևելագետներ (և ոչ միայն), Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ Գիտակրթական հանձնաժողովը կազմակերպում է վերջերս բավականին մեծ աղմուկ հանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դիտում- ՔՆՆԱՐԿՈՒՄ, որը տեղի կունենա ուրբաթ օրը` հոկտեմբերի 12-ին` ժամը 2:30` Երկանյանների անվան լսարանում: Ակնկալում ենք բոլոր արևելագետների ակտիվ մասնակցությունը:

10.07.2012

Մագիստրատուրա 2


Մագիստրատուրա 1


10.03.2012

Հայտարարություն

Հայտարարություն

Ս/թ հոկտեմբերի 17-ին և 18-ին ժամը 9:00-ին բոլոր առաջին կուրսեցիները անձնագրերով և բժշկական փաստաթղթերով (եթե առկա են) ներկայանան ուսանողական պոլիկլինիկա (ֆիզկուլտ. ամբիոն)`  հաշվառման:
Արաբագիտություն 17.10.2012
Իրանագիտություն 17.10.2012 (27 համարը ներառյալ)
Իրանագիտություն 18.10.2012 (28 համարից սկսած)
Թուրքագիտություն 18.10.2012

Մոնթեի գավաթի համար պայքարը շարունակվում է

Ավարտվեց Արևելագիտության ֆակուլտետի ֆուտբոլի ներֆակուլտետային առաջնության խմբային փուլը: Ներկայացնում ենք այս փուլի արդյունքները:

1-ին խաղային օր․

Արաբական 4 - Իրանական 4 (9 - 4)
Մագիստրատուրա - Թուրքական 4 (5 - 9)
2-րդ կուրս - Սիրիական (2 - 12)
Թուրքական 3 - Արաբական մագիստրատուրա (11 - 7)


 
2-րդ խաղային օր․

2-րդ կուրս - Իրանական 4 (8 - 9)
1-ին կուրս իրանական - Թուրքական 4 (6 - 9)
Սիրիական - Արաբական 4 (3 - 9)
Թուրքական 3 - Արաբական 3 (17 - 4)

3-րդ խաղային օր․

Արաբական 4 - 2-րդ կուրս (6 - 0 (տեխ. պարտ.))
Մագիստրատուրա - 1-ին կուրս իրանական (12 - 5)
Իրանական 4 - Սիրիական (8 - 8)
Արաբական 3 - Արաբական մագիստրատուրա (10 - 5)


Այսպիսով, ավարտվեց խմբային փուլը, և վիճակահանության արդյունքում հայտնի դարձան կիսաեզրափակչի 2 զույգերը:

Ուրբաթ, հոկտեմբերի 5`
16:00 Արաբական 4 - Թուրքական 3
17:00 Սիրիական - Թուրքական 4