Blogger Widgets
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական բլոգ

9.29.2013

Ֆուտբոլային տոնը սկսում է

Հոկտեմբերի 1֊ից կմեկնարկի Մոնթե Մելքոնյանի անունը կրող արևելագիտության ֆակուլտետի արդեն ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարը։ Խաղերը ինչպես և նախկինում տեղի կունենան Կիլիկիա մարզադաշտում։ 
Սպրոտի հանձնաժողովի պատասխանատուների և թիմերի ավագների ներկայությամբ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվել են 2 ենթախմբի՝

Ա խումբ
Արաբագիտություն 2 
Արևելագիտության ասպիրանտուրա
Իրանագիտություն 2
Թյուրքագիտություն 1

Բ խումբ
Թյուրքագիտություն 4
Արևելագիտություն 3
Արաբագիտություն 4
Իրանագիտություն 1

Հոկտեմբերի 1֊ին ժամը 16։00-ին կմրցեն Արաբագիտություն 2 և Իրանագիտություն 2, իսկ 17։00-ին՝ Թյուրքագիտություն 1 և Արևելագիտության ասպիրանտուրա թիմերը։

Հոկտեմբերի 2֊ին իրենց ուժերը կչափեն 16։00֊ին Թյուրքագիտություն 4֊ Արաբագիտություն 4, 17։00֊ին Արևելագիտություն 3- Իրանագիտություն 1 զույգերը։

Սիրով հրավիրում ենք բոլորին աջակցել բոլոր ֆուտբոլիստներին։

9.26.2013

Արևելագետների ավանդական այցը մզկիթ

Добавьте подпись
Սեպտեմբերի 26-ին արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց հերթական միջոցառումը՝ արդեն ավանդույթ դարձած  առաջին կուրսեցիների այցը Կապույտ մզկիթ: Ուսանողների մեջ ոգևորությունը մեծ էր, քանի որ նրանք առաջին քայլերն էին կատարում ծանոթանալու մուսուլմանական աշխարհի հետ, նրա մշակութի և կրոնի հետ: Այցելության ընթացքում ուսանողները տեսան մուսլումանական աղոթատեղին, նրանց պատմեցին մզկիթի հիմնադրման մասին, գրադարանում երեխաները առաջին անգամ զարմանքով բացում էին պարսկերենով գրված գրքերը և ցուցաբերում մեծ հետաքրքրություն: Մեծ ուշադրությամբ նայում իրանական մշակույթին պատկանող ցուցանմուշների այն փոքրիկ մասը, որը գտնվում էր մզկիթում:
Ուսանողներից մեկն անգամ ասաց, որ յուրաքանչույր արևելագետ պետք է գոնե մեկ անգամ այցելի Կապույտ մզկիթ, քանզի այս փոքրիկ քայլերն են հետագայում դառնում գիտելիքի մեծ աղբյուր:

Ուսանողական գիտական ընկերությունն ունի նոր նախագահ




Սեպտեմբերի 26-ին արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության հերթական նիստի ընթացքում թյուրքագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող՝ Արշակ Գևորգյանը, ընտրվեց  ուսանողական գիտական ընկերության նախագահ: Նիստին 12անդամներից ներկա էին 11-ը, որոնցից 10-ը քվեարկեցին կողմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ: Շնորհավորում ենք Արշակ Գևորգյանին և մաղթում Ուսանողական գիտական ընկերությանը բեղուն գործունեություն:

5.04.2013

«Թանգարանային գիշեր» միջոցառմանը՝ կամավոր

Սիրում և հետաքրքրվում եք թանգարաններով․․․ 
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Ազգային պատկերասրահի հետ համագործակցութան շրջանակներում բոլոր ցանկացողներին հրավիրում է  լինել կամավոր Ազգային պատկերասրահում մայիսի 18-ին «Թանգարանների գիշերվա» միջոցառման շրջանակներում: Բոլոր ցանկացողները մինչ մայիսի 7-ը կարող են գրանցվել ուսանողական խորհրդի սենյակում (դիմել Վահան Կոստանյանին): 
Լավագույն գեղագիտական մաղթանքներով՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ:

4.27.2013

Արևելագետներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում։
Ապրիլի 26-ին արևելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան։
Անմար կրակի առջև իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո բոլորը ակտիվորեն մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից արդեն ավանդույթ դարձած ծաղկահավաքին և հուշահամալիրի մաքրման աշխատանքներին։





4.24.2013

Ուսանողները ևս մեկ արդյունավետ քննարկում ունեցան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 22-ին կազմակերպել էր Սերժ Ավետիքյանի «Հաչող կզղի» (՚՚"Barking island") ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Ֆիլմը վերաբերվում էր 1910թ․-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած դեպքերին․ քաղաքում թափառող շները շատացել էին և քաղաքային իշխանությունները որոշել էին ազատվել նրանցից: Ըստ հեղինակի՝ այդ դեպքերը եղել են 1915թ-ի իրադարձությունների ահազանգը: Ֆիլմն իսկապես ազդեցիկ է և չի կարող անտարբեր թողնել թուրքերի ոճրագործություններից անտեղյակ ոչ մի մարդու: Ֆիլմի դիտմանը ներկա էր Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով բավականին հետաքրքիր մեկնաբանեց իր տպավորությունները ֆիլմի մասին և բացի այդ ուսանողների հետ կիսվեց մասնագիտական արժեքավոր տեղեկություններով: Պարոն Մելքոնյանը նշեց, որ ֆիլմը հետաքրքիր ժանրի է պատկանում, սակայն միևնույն ժամանակ թեմատիկայից գաղափար չունեցող մարդը դժվար թե կարող է հասկանալ ֆիլմում թաքնված ենթատեքստը: «Մասնագիտական լսարանի կարիք կա, քանի որ չեմ կարծում, որ շվեյցարացին առանց իրադարձությունների մասին տեղյակ լինելու չի կարող հասկանալ՝՝ինչ ենթատեքստ կա ֆիլմում: Նաև չափազանց կարևոր է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիմեր նկարահանվեն ոչ միայն հայ, այլև օտարազգի ռեժիսորների կողմից, քանի որ դրսի լսարանի համար շատ հաճախ այդ ֆիլմերը ընկալելի չեն լինում»,- նշեց պարոն Մելքոնյանը ՝ հավելելով, որ կարևորում է նորովի մեթոդների կիրառումը, իր համար թիրախը Թուրքիան է, և ոչ թե Միջազգային հանրությունը, քանի որ Թուրքիայի հասարակությունը ձևավորվել է կեղծ փաստերի վրա: Վերջում Ռ․ Մելքոնյանը կոչով դիմեց ուսանողներին, որ ավելի խոր և լուրջ
գիտելիքներ ձեռք բերեն և պատրաստ լինեն ժամանակի մարտահրավերներին․ էմոցիոնալ ու զգացական փուլն անցել է, այժմ նման մեթոդներով գործելն անօգուտ է: Ֆիլմի դիտումից հետո ծավալված քննարկումը բավականին արդյունավետ ու արժեքավոր էր ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ անհրաժեշտ է ավելի վճռական քայլերի դիմել, որովհետև պահանջատեր ժողովուրդը պարզապես իրավունք չունի «լացկան» լինելու:

Անի Հովակիմյան

4.21.2013

Ֆիլմի ցուցադրություն նվիրված ցեղասպանության 98-րդ տարելիցին

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում է Սերժ Ավետիքյանի «Հաչող կղզի» ֆիլմի ցուցադրություն և քննարկում:
Բոլորին սպասում ենք ապրիլի 22-ին ժամը 14:30֊ին Երկանեանների անվան լսարանում: