Սեպտեմբերի 18-Ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը սկսեց մշակույթի գործիչների հետ հանդիպումների շարքը: Առաջին հանդիպումը «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ էր, թեև մասնագիտությամբ կիբերնետիկ Գ.Գինոսյանը իրեն մշակույթի գործիչ չի համարում:
Պարերի ծագումն ու զարգացման ընթացքը ներկայացնելուց հետ բանախոսը խոսեց դպրոցներում հայկական պարեր դասավանդելու արևորության մասին: Նա նշեց, որ դա շատ կարևոր է նաև հայ մանուկների մեջ հայրենասիրություն սերմանելու մեջ: Այնուհետև հանդիպումը ստացավ ավելի հայրենադաստիրակչական բնույթ: Պարոն Գինոսյանը պատմեց նաև «Կարին»-ի իննամյա պատմությունը: Պատմեց նաև, թե նրանք ինչպես «ստիպված» եղան դուրս գալ փողոց:
Բանախոսությունից հետո հնչեցին ավանդական հարց ու պատասխանը:
Պարոն Գինոսյանը հանդիպումն ավարտեց իր հեղինակած աֆորիզմներից մեկով. «Դեպի աստված տանող ճանապարհներից ավելի դժվար է դեպի քեզ տանող ճանապարհը»:
0 արձագանք:
Post a Comment