Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արևելագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը իր գործառույթների ու գործունեության մասին պատմեց առաջին կուրսեցիներին: Անչափ ուրախալի էր ապագա արևելագետների ոգևորությունը. լսարանում ազատ նստարան չկար, ուշացողներն էլ ստիպված էին կանգնել:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Սկզբում ուսանողներին ողջունեց Էդվարդ Գալստյանը, այնուհետև հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրին այս կիսամյակի սպասվելիք միջոցառումները:
Հանդիպումից հետո ուսխորհրդի սենյակի առաջև գոյացած հերթը վկայում էր, որ
հանդիպում սպասվածից էլ լավ էր անցել. ուսանողները անդամակցում էին իրենց նախընտրած հանձնաժողովներին, իսկ որոշներն էլ արդեն առաջարկներով էին հանդես գալիս:
Այսքան մեծ ոգևորությունը բոլորիս ստիպում է էլ ավելի շատ ջանք թափել ու իրականացնել մեր բոլոր գաղափարները:

0 արձագանք:
Post a Comment